Ամերիկյան բիզոն, Տափացուլ (լատին․՝ Bison americanus), կաթնասունների դասի Սնամեջ եղջերավոր։ Բիզոնները ունեն գենետիկական շատ նմանություններ զուբրերի հետ, և այդ իսկ պատճառով նրանք կարող են ազատ խաչասերվել և տալ բեղուն սերունդ՝ բիզոն։ Այս է պատճառը, որ բիզոնները և զուբրերը երբեմն դիտարկվում են որպես նույն առանձնյակ։

Ամերիկյան բիզոն
Ամերիկյան բիզոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Bison bison
Linnaeus, 1758
Հոմանիշներ

Bison americanus

Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նկարագրություն

խմբագրել

Հասուն բիզոնի մարմնի երկարությունը հասնում է 2.5-3 մետրի, իսկ հասակը՝ մոտ 2 մետր։ Արտաքինից պատված է հաստ մաշկով, որը սովորաբար լինում է մոխրագույն կամ շագանակագույն։ Գլխի մասի և պարանոցի մաշկը ունի սև գունավորում, սակայն կան նաև բացառություններ և մուտացիոն ձևեր։ Ականջները կարճ են և նեղ, իսկ աչքերը՝ խոշոր են և ունեն մուգ գունավորում։ Ունեն նաև հատկանշական կարճ պարանոց։

 
Ամերիկյան բիզոնների նկարագիրը

Ամերիկյան բիզոնները մեջքի վրա ունի սապատ, որը տարիքի մեծացմանը զուգընթաց դառնում է ավելի լավ արտահայտված։ Պոչը կարճ է և մազոտ։ Ունեն շատ կարճ, մազոտ, սակայն նաև հզոր ոտքեր։ Սեռական դիմորֆիզմը լավ արտահայտված չէ։ Արուները անհամեմատ ավելի մեծ են ու ուժեղ՝ քան էգերը։ Արուները ունեն մինչև 1270 կգ զանգված։ Տեսականորեն ամերիկյան բիզոնները շատ նման են Եվրոպական բիզոններին։ Կենսաբանորեն դրանք համարվում են առանձին տեսակներ, սակայն միմյանցից տարբերվում են միայն ֆիզիոլոգիապես։

Կան նաև մուտացիոն ձևեր, որոնք ունեն սովորականից տարբեր գունավորում և մարմնի տարբեր չափսեր։ Ամերիկյան բիզոնները ներառում են երկու տարբեր տեսակի առանձնյակներ՝ Տափաստանային բիզոն և անտառային բիզոն։ Երկու առանձնյակների միջև եղած գլխավոր տարբերությունը մաշկի գույնը և մարմնի կառուցվածքն է։

Տափաստանային բիզոնի բնորոշումներն են.

  • Մեծ գլուխ, մազածածկույթ երկու եղջյուրների միջև։
  • Մեջքի սապատը ուղղված է դեպի առաջ։ Գլխի ներքևում՝ կոկորդի մոտ կա մազոտ մարմին, որը համարվում է ռուդիմենտ։
  • Ավելի փոքր է և թեթեև, ի տարբերություն անտառային բիզոնների։

Անտառային բիզոնի բնորոշումներն են.

  • Համեմատաբար ավելի նվազ և փոքր գլուխ, պոզերը ավելի երկար են և ուղղված են դեպի վեր։
  • Մարմնի ամենաբարձր մասը սապատն է։ Առջևի վերջ��ւյթների և ոտքերի վրա կա լավ արտահայտված մազածածկույթ։ Կոկորդի մոտ կա ավելի մազոտ և մեծ մարմին։
  • Ավելի մեծ է և ծանր, ի տարբերություն տափաստանային բիզոնների։

Անտառային բիզոնները հայտնաբերվել են 19-րդ դարի վերջին։ Որոշ գիտնականների կողմից ներկայացվել է այն վարկածը, որ անտառային բիզոնները համարվում են Ամերիկյան բիզոնների ամենապարզագույն ներկայացուցիչները՝ որոնք միավորված են առանձին տեսակի մեջ։

Բիզոնների թիվը աշխարհում գնալով նվազում է։ Դրանց հիմնական պատճառը որսագողությունն է և այն որ գոյության կռվի ժամանակներ դառնում են գիշատչության զոհ։ Ներկայիս դրությամբ ամերիկյան բիզոնները Կարմիր գրքում հայտնվելու համար ունեն նախապայմաններ։ Աշխարհում ներկայիս դրությամբ պահպանվել է 30,000 ամերիկյան բիզոն, որոնցից 20,000-ը սեռահասուն են։ Ունեն Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակի կարգավիճակ։

Գենետիկա

խմբագրել

Գենետիկական կառուցվածք

խմբագրել

ԴՆԹ և ՌՆԹ

խմբագրել

Այս առանձնյակների բջիջներում տարբերակված են երոկւ տեսակի նուկլեինաթթուներ՝ Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և Ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ)։ ԴՆԹ-ի մոլեկուլը իրենից ներկայացնում է երկու միմյանց շղթայված պարույր, որոնց վրա գտնվում են նուկլեոտիդներ։

Նուկլեոտիդները իրենց հերթին կազմված են երեք նյութերից՝ ազոտական հիմքից, ֆոսֆորական թթվիծ և ածխաջրից։ Ինչպես բոլոր կենդանի օրգանիզմների մոտ, այնպես էլ Ամերիկյան բիզոնների ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային։ Նրանց բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնց գլխավոր գորշառույթը սպիտակուցային կենսասինթեզների մասնակցությունն է։

Բոլոր Սնամեջ եղջերավորների բջիջներում ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի մոլեկուլում գաղտնագրվում է տվյալ բջջին բնորոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունների մասին։

Բջջի կառուցվածք

խմբագրել

Ամերիկյան բիզոնի բջիջների հիմնական մասն է կազմում ցիտոպլազմը։ Ցիտոպլազմը անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։ Նրանում գերակշռում են սպիտակուցները։

Նրանց ցիտոպլազմում կարող են կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝ պիգմենտներ և այլն։ Նրանց բջիջների ցիտոպլազմին բնորոշ է սպիտակուցային թելիկների խրձերի և միկրոխողովակների առկայությունը։ Բիզոնների բոլոր բջիջներին բնորոշ են ռիբոսոմները։ Նրանց Գոլջիի ապարատը ներկայացված է խտացված խոշոր և փոքր բշտերի տեսքով։

Բջջակորիզը ցիտոպլազմից մեկուսացված է կորիզաթաղանթով։ Նրանց մեջ տարբերակված են երեք մասեր՝ կորիզահյութ, կորիզակ և քրոմոսոմներ։ Ամերիկյան բիզոնների քրոմոսոմային համալիրում գտնվում են ավելի քան 60 քրոմոսոմներ։ Բիզոնների քրոմոսոմների հավաքակազմը, որտեղ յուրաքանչյուր քրոմոսոմին համապատասխանում է մեկ քրոմոսոմ, որը հանդիսանում է իր զույգը, կոչվում է դիպլոիդ։

Անատոմիա

խմբագրել
 
Բիզոնների պոպուլյացիա

Մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Գլուխը կազմված է դիմային և գանգային մասերից։ Երախը շրջապատված է փափուկ չերևացող շրթունքներով, որոնք ունեն լավ զարգացած ականջախեցիներ։

Մաշկը կազմված է երկու հիմնական մասերից՝ վերնամաշկից և բուն մաշկից։ Մաշկի տակ է գտնվում ենթամաշկային ճարպային բջջանքը։

Ունեն տարբեր տեսակի մաշկային գեղձեր՝ քրտնագեղձեր, կաթնագեղձեր և հոտ արձակող գեղձեր։ Բացակայում են ճարպագեղձերը։ Մյուս գեղձերը ունեն պատնեշային (պաշտպանական), արեալը նշելու և հակառակ սեռով հրապուրվելու նշանակություն։ Քրտնագեղձերը կատարում են արտաթորության գործառույթը, որի արդյունքում օրգանիզմից դուրս են գալիս ավելորդ մնացորդները և աղերը։

Կմախքը կազմված է գլխի, իրանի, վերջույթների և վերջույթային գոտիների բաժիններից։ Ողնաշարը կազմված է հինգ բաժիններից՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային։ Կրծքի ողերին միացած են կողերը, որոնք առջևում կրծոսկրին միանալով ստեղծում են կրծքավանդակը։

Շնչառական օրգանները երկու զույգ թոքերն են։ Արտաթորության օրգանները երիկամներն են, սակայն արտազատությանը մասնակցում են նաև այլ օրգաններ՝ այդ թվում նաև մաշկը։

Սիրտանոթային կամ արյունատար համակարգը փակ է։ Տարբերվում են երեք տեսակի արյունատար անոթներ՝ զարկերակներ, երակներ և մազանոթներ։ Գլխավոր զարկերակներն են աորտան և սիներակները։

Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։ Գլխուղեղն իր հերթին բաժանված է հինգ բաժինների՝ առջևի, միջակա, միջին, երկարավուն ուղեղ և ուղեղիկ։ Զարգացած է առջևի ուղեղը՝ կեղևով։

Կեղևն առաջացնում է բազմաթիվ գալարներ և ակոսներ։ Գլխուղեղի բաժիններից ուղեղիկը վերահսկում է քայլքը և հավասարակշռությունը։ Օժտված են լսողությամբ, տեսողությամբ և հոտառությամբ։ Հոտառության միջոցով նրանք կարող են ճանաչել իր ցեղակիցներին և հակառակորդներին։

Տարածվածություն

խմբագրել

Այս տեսակի առաջին ներկայացուցիչը առաջին անգամ հայտնաբերվել է 18-րդ դարի վերջին ամերիկացիների կողմից։ Տեղաբնիկները նրան անվանել են գուֆֆալո։ Այն ժամանակ այդ տեսակի առանձնյակները տարածված են եղել ամբողջ Հյուսիսային Ամերիկայում, սակայն այժմ հանդիպում են միայն Միսսուրի գետի շրջակայքում։

Ըստ Ալլենում կատարված հետազոտությունների արդյունքների՝ ամերիկյան բիզոնները տարածված են եղել Ատլանտյան օվկիանոսից մինչև Նևադա և Օչեգոն քաղաքները ընկած տարածքում։ 18-րդ դարում Տեխասում և Մեքսիկայում կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց այս տեսակի 60 միլիոն առանձնյակ, որոնք սփռված էին ներկայիս Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի և Մեքսիկայի տարածքում։ 60 միլիոն առանձնյակներից 50 միլիոնը եղել են տափաստանային բիզոններ։

Ամռան ամիսներին բիզոնները արածում են տափաստաններում, սակայն նաև կարող են դիմանալ ձմեռային պայմաններին։ Տարվա հերթափոխներին զուգընթաց այս կենդանիները սկսում են տեղաշարջի գործընթացը և տարվա մեջ մի քանի անգամ քոչում մի տեղից մյուս վայրը։ Տափաստանային բիզոնները սնվում են հիմնականում բուսականութամբ և օրվա ընթացքում կարող են ուտել միջինում 25 կգ խոտ։

Մինչև 1 մետր ձյան պայմաններում բիզոնները կարող են հարմարվել և նույնիսկ սնունդ հայթայթել։

Գրականություն

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան բիզոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան բիզոն» հոդվածին։