Ախալքալաքի գավառ

գավառ Թիֆլիսի նահանգի կազմում

Ախալքալաքի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1874 թվականին՝ Թիֆլիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ախալքալաք քաղաքն էր։

Ախալքալաքի գավառ
Ахалкалакский уезд

Զինանշան

Թիֆլիսի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԹիֆլիսի նահանգ
Ներառում է11 համայնք
ՎարչկենտրոնԱխալքալաք
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, , վրացերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)72709
Ազգային կազմհայեր (72%), կովկասյան թաթարներ (9%), վրացիներ (9%), ռուսներ (7.5%)[1]
Տարածք2,696
Հիմնադրված է1874 թ.
Պատմական շրջան(ներ)Ջավախք
(Ախալքալաք, Ասպինձա, Նինոծմինդա)

Ախալքալաքի գավառը հյուսիսից սահմանակցում էր Գորիի, արևմուտքից՝ Ախալցխայի, արևելքից՝ Բորչալուի գավառներին։ Հարավ-արևելքում Երևանի նահանգն էր, իսկ հարավում և հարավ-արևմուտքում Օսմանյան կայսրության սահմանը (1878 թվականից՝ Կարսի մարզ

Ներառում է հիմնականում ժամանակակից Սամցխե-Ջավախեթի մարզի հարավը (Ախալքալաք, Ասպինձա, Նինոծմինդա

Անվանում

խմբագրել

«Ախալքալաք» անվանումը հասնում է ուշ միջնադար։ Վրացերեն թարգմանվում է որպես «նոր քաղաք» (վրաց.՝ ახალი, ախալի՝ նոր, վրաց.՝ ქალაქი, քալաքի՝ քաղաք)։ Պակաս հայտնի չէր նաև հենց հայկական՝ Նոր քաղաք անվանումը[2]։ Թեև քաղաքի տարածքում առաջին բնակավայրերի հիմնումը թվագրվում է 11-րդ դարի, բայց ինքնին անունը ավելի ուշ է թվագրվում։ Վրաց թագավորության անկումից հետո՝ 15-րդ դարում, այդ բնակավայրն ավերվել է և վերականգնվել որպես նոր քաղաք արդեն 16-րդ դարի վերջից։

Պատմություն

խմբագրել

Ախալքալաքն ու Ախալցխան Ռուսական կայսրությանը միացել էր 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում։ Նախկինում դրանք ամբողջությամբ եղել են օսմանահպատակ Իմերեթի թագավորության կազմում։ 1840 թվականին Վրացա-Իմերեթական նահանգի կազմում առանձնանում է Ախալցխայի գավառը՝ ներառելով Ջավախքը։ Վրացա-Իմերեթական նահանգը 1846 թվականին կիսվել էր Թիֆլիսի (1846-1918) և Քութայիսի (1846-1918) նահանգների։ Ախալցխայի գավառը բաժանվել էր Աբասթումանի և Խերթվիսի շրջանների՝ Քութայիսի նահանգի կազմում[3]։ Ախալցխայի գավառը կրկին վերակազմվել միայն 1867 թվականին՝ Քութայիսի նահանգից դուրս գալով[4]։ 1873 թվականին առանձնանում է Ախալքալաքի գավառը։

1918-1920 թվականներին Ախալքալաքի գավառը մտել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության մեջ, իսկ խորհրդայնացումից հետո՝ Կարսի պայմանագրով, այն պաշտոնապես տրվել է Վրացական ԽՍՀ-ին։

Բնակչություն

խմբագրել

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 72,709 մարդ էր, որի ճնշող մեծամասնությունը հայեր էին (52539 մարդ), և գրեթե հավասար քանակությամբ, թաթարներ (6572 մարդ), վրացիներ (6448 մարդ), ռուսներ (5453 մարդ) և այլ ազգեր[5]։ Ախալքալաք քաղաքի բնակչությունը 1897 թվականին 5440 մարդ էր, որից 4136-ը հայեր էին, 703-ը՝ ռուսներ[6]։

1921 թվականին Ախալքալաքի գավառը վերջնականապես անցնում է Խորհրդային Վրաստանին, որոնց վրա հետագայում առաջանում են Ախալքալաքի, Ասպինձայի և Նինոծմինդայի շրջանները։

Վարչական բաժանում

խմբագրել

1913 թվականին գավառը բաժանված էր 11 գյուղական համայնքի[7]՝

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской И��перии кроме губерний Европейской России, Ахалкалакский уезд
  2. 115 Царь Картли Вахтанг VI. Комментарии. Восточная Литература.
  3. 20701. Высочайше утверждённое положение о разделении Закавказского края. Руниверс. Дата обращения 29 января 2015.
  4. http://www.heraldicum.ru/gruzia/gubernia.htm
  5. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Ахалкалакский уезд
  6. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Ахалкалаки
  7. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։