Ալկալոիդներ (արաբ․՝ ալ կալի+հուն․՝ εΊδος-տեսակ), ազոտ պարունակող, հիմնականում բուսական ծագում և հիմնային հատկություններ ունեցող օրգանական միացություններ։ Ալկալուդները ունեն բարդ կառուցվածք և ազոտ պարունակող հետերոցիկլային միացությունների ածանցյալներ են։ Պարզագույն ալկալուդները ունեն մինչև 10, իսկ բարդերը՝ 50-ից ավելի ածխածնի ատոմներ։ Բացի ածխածնից, ջրածնից և ազոտից, պարունակում են թթվածին՝ հիդրօքսիլային, կարբոնիլային, եթերային, կարբօքսիլային, էսթերային խմբերում։ Մեծ մասամբ անգույն բյուրեղական նյութեր են։ Առաջին ալկալոիդը (մորֆին) ափիոնից 1806 թ.-ին անջատել է Սեբտյուրները։ Ներկայումս հայտնի են 1000-ից ավելի ալկալուդներ, որոնցից մոտ 700-ի կառուցվածքը պարզաբանված է, իսկ շատերը՝ սինթեզված։ Ալկալուդները գտնվում են բույսերում՝ օրգանական թթուների աղերի լուծույթների ձևով։ Ալկալուդների պարունակությունը բույսերում տատանվում է 0,01-13 %-ի սահմաններում։ Ա–ով հարուստ բույսերը պատկանում են կակաչազգիների, թիթեռնածաղկավորների, գորտնուկազգիների և այլ ընտանիքների։ Սրանք տարածված են նաև Հայաստանի բոլոր շրջաններում։ Միևնույն բույսը սովորաբար պարունակում է մի քանի, երբեմն՝ 15–20 ալկալուդներ։ Այն բույսից անջատելու համար չորացրած և մանրացրած բույսը մշակում են ալկալիների նոսր լուծույթով, էքստրակտում օրգանական լուծիչով և ստացված խառնուրդից նոսր անօրգանական թթուների միջոցով ստանում ալկալուդների աղերի մաքուր թթվային լուծույթ։ Ալկալուդները կենսաբանական ակտիվ նյութեր են, շատերը՝ ուժեղ թույներ։ Ատրոպինի, կոֆեինի, կոդեինի, պապավերինի, ռեզերպինի, սասոչինի, քինինի, էֆեդրինի, անաբազինի, նիկոտինի և այլ ալկալուդների աղերը լայնորեն կիրառվում են բժշ��ության մեջ՝ որպես դեղանյութեր և գյուղատնտեսության մեջ՝ որպես միջատասպաններ։
Կենսաքիմիական միացությունների հիմնական խմբերը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 179)։
|