Ալեքսանդր Թամամշև
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամամշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Զաքարի Թամամշև (Ալեքսանդր Թամամշյան[3], ապրիլի 3 (15), 1877[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 19, 1967[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1922), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[4]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։ Համամիութենական ԳԳԱ պատվավոր անդամ։
Ալեքսանդր Թամամշև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3 (15), 1877[1][2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | փետրվարի 19, 1967[1][2] (89 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | անասնաբույծ |
Հաստատություն(ներ) | Վրաստանի տեխնիկական համալսարան[1], Վրաստանի գյուղատնտեսական համալսարան, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն |
Անդամակցություն | Լենինի անվան ՀամԳԳԱ[1][2] |
Ալմա մատեր | Ռիգայի տեխնիկական համալսարան (1903) |
Կոչում | պրոֆեսոր[1] և ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1937) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1903 թվականին ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը[5]։ 1903-1917 թվականներին եղել է Կովկասի հողագործության դեպարտամենտի անասնաբույծ, Կովկասյան գյուղատնտեսական ընկերություն, նախագահի տեղակալ, 1926-1929 թվականներին՝ ԵՊՀ-ի ամբիոնի վարիչ, 1928-1930 թվականներին՝ Վրացական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր և մասնավոր անասնաբուծության ամբիոնի վարիչ, 1930-1963 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ամբիոնի վարիչ[6], 1931-1938 թվականներին՝ դեկան, 1944-1967 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության անասնապահության ԳՀԻ-ի ավագ գիտաշխատող։
Գիտական հետազոտությունները վերաբերում են անասնաբուծության տեղական ռեսուրսների ուսումնասիրությանը, մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների սելեկցիոն-ցեղային գործին։ 1926 թվականին ղեկավարել է Հայաստանի անասնապահությունն ուսումնասիրող գիտական արշավախումբը։ Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել են Լոռու (1930) և Երևանի հանրապետական (1936) անասնաբուծական փորձակայանները, շվից ցեղի տոհմաբուծարանը (Ստեփանավան), ձիարշավարանը։
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Հիշատակ
խմբագրելՀայկական գյուղատնտեսական ակադեմիայում սահմանված է ակադեմիկոս Թամամշևի անվան կրթաթոշակ։
Թամամշևին նվիրված հուշատախտակ կա փակցված Երևանի Նալբանդյան 47 հասցեում։
Երկեր
խմբագրել- Պայքար կոլխոզային և սովխոզային հանրային մթերատու անասնաբուծության զարգացման եռամյա պլանի կատարման համար (1949-1951)։ Երևան։ տպ. Վ.Մ. Մոլոտովի անվան ԵՊՀ-ի, 1949[7][8]։
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Tamamshev Alexandr Zakhar - E-Archive». earchive-estlatrus.eu. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Թա��ամշև (Թամամշյան) Ալեքսանդր Զաքարի ։». persons.anau.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Թամամշյան, Ալեքսանդր Զաքարի (1949 թ․ հունվարի 1). Պայքար կոլխոզային և սովխոզային հանրային մթերատու անասնաբուծության զարգացման եռամյա պլանի կատարման համար։ (1949-1951թ.թ.). Երևան: տպ. Վ.Մ. Մոլոտովի անվան ԵՊՀ-ի.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ալեքսանդր Թամամշև». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թամամշև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 132)։ |