Ազատազրկում

հանցագործության համար ազատությունից զրկել

Ազատազրկում, քրեական պատժի տեսակ, որն իրենից ենթադրում է պատիժ կրելու որոշակի ռեժիմ և իրականացվում է մասնագիտացված հաստատությունում՝ հանցագործին հարկադրաբար մեկուսացնելով հասարակությունից։

Նիկոլայ Յարոշենկո, «Կյանքն ամենուր է»
Վան Գոգ, «Բանտարկյալների զբոսանքը»

Պատմություն

խմբագրել

Չնայած նրան, որ հանցագործներին բանտերում, ամրոցներում, վանքերում և նման այլ վայրերում փակելը՝ նրանց շփումը հասարակության անդամների հետ սահմանափակելու համար բավականինին վաղուց է հայտնի (այն հիշատակվում է, օրինակ, 1550 թվականի Դատաստանագրքում), այն կիրառվել է բավական սակավաթիվ անձանց (հիմնականում պետական հանցագործություններ կատարած անձանց) նկատմամբ[1]։

Առաջին անգամ, 16-17-րդ դարերում, Հոլանդիայում լայնորեն կիրառվում էր ազատազրկումը։ Հետագայում այդ պատիժը կիրառվեց նաև Գերմանիայում[1]։ 18-րդ դարի վերջին-19-րդ դարի սկզբին անձին ազատությունից զրկելը մտել է բուրժուական շատ նոր ընդունված քրեական կոդեքսներ՝ 1791 և 1810 թվականներիի Ֆրանսիայի, 1813 թվականի Բավարիայի Քրեական օրենսգրքեր[1]։

Դոդոնովը նշում է, որ այս պատիժը «իսկապես հումանիտար քայլ էր», քանի որ այն ծանր աշխատանքի և մահապատժի իրական այլընտրանք էր, որոնք այդ ժամանակ ամենատարածված պատիժներից էին։ Ազատազրկումը իրավախախտին ուղղվելու հնարավորություն է տալիս և դրական հետևանք ունենում[2]։

Ազատազրկումը նորագույն շրջանում

խմբագրել

Ներկայումս ազատազրկումը աշխարհում առավել լայն կիրառվող պատժամիջոցներից մեկն է։ Ազատազրկումը պատիժը անհատականացնելու լայն հնարավորություններ է տալիս, կարող է տարբերվել դատապարտյալի կալանքի ժամկետը, ռեժիմը և ազդեցության բնույթը, ինչը հնարավորություն է տալիս համապատասխան ուղղիչ ազդեցություն գործադրել դատապարտյալի նկատմամբ իր առանձնահատկություններին համապատասխան[2]։

Աշխարհում կան ազատազրկման բազմաթիվ տեսակներ և ձևեր։ Ընդհանուր առմամբ, ազատությունից զրկելը ներառում է բոլոր տեսակի պատիժները, որոնք ենթադրում են դատապարտյալի մեկուսացում հասարակությունից, ներառյալ ցմահ ազատազրկում, որոշակի ժամանակահատված ազատազրկում, ծանր աշխատանք, ձերբակալություն (կարճաժամկետ ազատազրկում, առանձին երկրների օրենքներում ազատազրկումից հասարակ, ազատազրկումից առանձին), կարգապահական զորամասում պահելը և այլն[2]։

Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Լաոսի, Լատվիայի, Մակեդոնիայի, Պերուի, Սուդանի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի և Էստոնիայի օրենսդրությունը ազատազրկմամբ ենթադրում է որոշակի ժամկետով և ցմահ բանտարկության բոլոր տեսակները[2]։ ԱՊՀ անդամ երկրներում, ինչպես նաև Ալբանիայում, Բուլղարիայում, Բրունեյում, ՉԺՀ-ում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում և Թունիսում ցմահ ազատազրկումը համարվում է պատժի առանձին տեսակ[2]։ ԱՊՀ անդամ երկրների մեծ մասում Վենեսուելայում, Գվատեմալայում, Իտալիայում և ՉԺՀ-ում կարճաժամկետ ազատազրկումն առանձնանում է հատուկ պատժատեսակով (կալանքով)[2]։

Տարբեր երկրներում ազատազրկման քրեաիրավական կանոնակարգման առանձնահատկություններ

խմբագրել

Պահելու ռեժիմներ

խմբագրել

Բազմաթիվ երկրների օրենքներում ազատազրկումը բաժանվում է մի քանի տեսակի՝ կախված անձի վրա դրված սահմանափակումների բնույթից։ Միևնույն ժամանակ, քրեական օրենսդրությունում ռեժիմների առանձնահատկությունների աստիճանը տարբեր է։ Ալբանիայի, Վրաստանի, Չինաստանի, Նիդեռլանդների, Լեհաստանի Քրեական օրենսգիրքը միայն ցույց են տալիս այդ ռեժիմների գոյությունը, Բուլղարիայի, Ղազախստանի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սլովենիայի, Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության քրեական օրենսգիրքում դրանք միայն կոչվում են։ Ընդհակառակը, Ադրբեջանի, Բելառուսի, Հունգարիայի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քրեական օրենսդրությունը ոչ միայն ցուցակագրում են դրանք, այլև սահմանում են դրանց բովանդակությունը[2]։

Անգլո-ամերիկյան համակարգի կիրառում

խմբագրել

Այն երկրներում, որտեղ կիրառվում է անգլո֊ամերիկյան համակարգը, գործում է միայն ազատազրկման այնպիսի տեսակ, ինչպիսին է բանտարկությունը։ Կան մի քանի տեսակի բանտային հաստատություններ, տարբեր ռեժիմներով պահելու համար[3]։

Երկրներ, որոնք օգտագործում են քրեական օրենսդրության ֆրանսիական մոդելը

խմբագրել

Ազատազրկման տարբեր ձևերի առանձնացումը որոշող գործոններն այդ երկրներում ծառայում են պատժելի արարքի բնույթին, պատժի ժամկետներին, պատիժը կրելու վայրին և ռեժիմին։

Ֆրանսիայում ազատազրկումը կարող է նշանակվել ինչպես հանցագործությունների համար (այդ դեպքում այն համարվում է քրեական պատիժ), այնպես էլ զանցանքների համար (ուղղիչ բանտարկություն, որը համարվում է ուղղիչ պատիժ)։ Այդ պատիժները տարբերվում են ոչ միայն անվանմամբ, այլ նաև ռեժիմով[3]։

Ազատազրկումը, որպես քրեական պատիժ, բաժանվում է 2 տիպի՝ քրեական եզրակացություն (նշանակված սովորական հանցագործությունների համար) և քրեական հետապնդում (նշանակված քաղաքական հանցագործությունների համար)։ Ներկայումս պատիժների այս տեսակների միջև ծառայողական ռեժիմում զգալի տարբերություններ չկան[3]։

Ըստ ազատազրկման ժամկետի առանձնացվում են ցմահ, ազատազրկումը մինչև 30, մինչև 20 և մինչև 15 տարի ժամկետով[3]։

Այն երկրներում, որոնք փոխառել են 1810 թվականի ֆրանսիական քրեական օրենսգրքի մոդելը (Ալժիր, Բելգիա, Հաիթի, Մադագասկար, Սենեգալ), ազատազրկումը դասակարգվում է, նախ՝ կախված պատժելի արարքի տեսակից (հանցագործություն, իրավախախտում կամ զանցանք), երկրորդ՝ ինչպես Ֆրանսիայում, հանցագործության համար ազատազրկումը կարող է կրել ինչպես քրեական ազատազրկման, այնպես էլ քրեական բանտարկության բնույթ ։

Կալանավորների հարկադիր աշխատանք

խմբագրել

Դատապարտյալների պարտադիր ներգրավումը աշխատանքի մեջ նախատեսվում է աշխարհի շատ երկրների օրենսդրությամբ։ Այն ակնհայտորեն թույլատրված է միջազգային փաստաթղթերով, մասնավորապես, աշխատանքի միջազգային կազմակերպության հարկադիր և պարտադիր աշխատանքի մասին թիվ 29 կոնվենցիայով[4]։ Սակայն ներկայումս դատապարտյալների աշխատանքն առավելապես դիտարկվում է ոչ թե որպես պատժիչ միջոց, այլ որպես ուղղիչ հիմնարկների ներքին ռեժիմի դրական տարր, որը նպաստում է դատապարտյալի ուղղմանը և սոցիալական վերականգնմանը,  ինչպես նաև վերջինիս տրվում են աշխատանքի հետ կապված տարբեր առավելություններ և երաշխիքներ[5]։

Միևնույն ժամանակ, աշխարհի առանձին երկրներում  դեռ կիրառության մեջ են ծանր աշխատանքները։ Նման տեսակի ազատազրկումը առանձնանում է Հաիթիի, Դոմինիկյան Հանրապետության, Մավրիտանիայի, Մադագասկարի, Մալիի, Մարոկկոյի, Կորեայի Հանրապետության, Սենեգալի և Շրի Լանկայի օրենսդրությամբ։  Նախկին բրիտանական գաղութներում (Բանգլադեշ, Զամբիա, Հնդկաստան, Քենիա, Պակիստան, Տոնգա) առանձնանում են «պարզ» և «խիստ» ազատազրկում։ Վերջինիս դեպքում բանտարկյալները կատարում են ծանր աշխատանքներ։

Բացի այդ, դատապարտյալներին աշխատանքի  մեջ ներգրավելու առկայությունը կամ բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ տարբեր տեսակի ազատազրկման համար։ Արգենտինայում, Վենեսուելայում, Գվատեմալայում, ինչպես նաև Ուրուգվայում առանձնանում են ազատազրկման որոշակի տեսակներ, որոնք կապված են դատապարտյալին հարկադիր աշխատանք կատարելու հետ, և տաժանակիր բնույթ չեն կրում։ Թվարկված առաջին երեք երկրներում տարբեր են հարկադիր աշխատանքների («reclusion», «residio») հետ կապված եզրակացությունները և ազատազրկումը («prision»)։  Ուրուգվայում երկարատև բանտարկությունը (2֊ից մինչև 30 տարի, «penitenciaria») կապված է աշխատանքի մեջ ներգրավման հետ, իսկ կարճաժամկետը («prision»)՝ ոչ։

Ազատազրկման ժամկետներ

խմբագրել

Ազատազրկման ձևով պատիժը կարող է նշանակվել որոշակի ժամկետով (մի շարք երկրներում ' նաև ցմահ)։ Աշխարհի երկրների մեծամասնության օրենսդրության մեջ սահմանափակվում է ազատազրկման առավելագույն ժամկետը։ Որոշ երկրներում սահմանվում են առավելագույն ժամկետ սահմանելու տարբեր կանոններ՝ կախված անձի կողմից կատարված մեկ կամ մի քանի հանցագործություններից։ Հայաստանի քրեական օրենսգրքի համաձայն (2011 թվականի մայիսի 23-ից)` որոշակի ժամանակահատվածում ազատազրկման առավելագույն ժամկետը կարող է լինել 20 տարի, հանցագործությունների շարքով դատապարտելու դեպքում` 25 տարի, իսկ դատապարտյալի որոշմամբ` 30 տարի (որոշ չափազանց ծանր հանցագործությունների համար` 30 և 35 տարի)։ Այսպես է նաև Ղազախստանի (1998 թվականի հունվարի 1-ից), Ղրղզստանի (1998 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունվարի 1-ը), Վրաստանի (2000 թվականի հունիսի 1֊ից մինչև ապրիլի 17-ը), Մոլդովայի (2009 թվականի մայիսի 24-ից), Ռուսաստանի Դաշնության, Լատվիայի (2013 թվականի ապրիլի 1-ից) քրեական օրենսգրքերում[6][7][8]։

Որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակի առավելագույն ժամկետները (եզակի հանցագործության համար)[8]
Երկրներ Ժամկետ
Շվեդիա[9] 10 տարի
Ֆիլիպիններ[10], Ֆինլանդիա[11] 12 տարի
Գերմանիա, Ղրղզստան[12], ԿԺԴՀ, ՉԺՀ[13], Մակեդոնիա, Կորեայի Հանրապետություն[14], Ուկրաինա[15][16], Ճապոնիա 15 տարի
Դանիա[17], Իսլանդիա 16 տարի
Ավստրիա, Ադրբեջան[18], Հայաստան[19], Աֆղաստան, Բահրեյն, Հունգարիա, Վիետնամ[20], Հայիթի, Հունաստան, Վրասան[21], Զիմբաբվե, Իսպանիա, Ղազախստան[22], Լաոս, Լատվիա, Լիտվա[23], Մադագասկար, Մոլդովա[6], Մոնղոլիա[24], Նիդերլանդներ, ԱՄԷ, Պանամա, Սերբական Հանրապետություն, Ռուսաստան, Սուդան, Շվեյցարիա, Էստոնիա 20 տարի
Նորվեգիա 21 տարի
Իտալիա, Թուրքիա[25] 24 տարի
Ալբանիա, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Պարագվայ, Լեհաստան, Պորտուգալիա, ԱՄՆ, Տաջիկստան[26], Թուրքմենստան[27], Ուզբեկստան, Չեխիա 25 տարի
Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Դոմինիկյան Հանրապետություն, Մակաո, Նիկարագուա, Ռումինիա, Սալվադոր, Ուրուգվայ, Ֆրանսիա, Չեռնոգորիա 30 տարի
Սան Մարինո 35 տարի
Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն, Կոլումբիա, Սերբիա 40 տարի
Գվատեմալա, Կոստա Ռիկա, Թաիլանդ 50 տարի
Մեքսիկա 60 տարի

Որոշ երկրների օրենսդրությունը (օրինակ, ԿԺԴՀ-ն) նախատեսում է, որ մահապատժի դատապարտված անձին ներում շնորհելու դեպքում, այն կարող է փոխարինվել երկարաժամկետ ազատազրկման ( ԿԺԴՀ-ի օրենսդրության համաձայն 20 տարի)[8]։

ԱՄՆ-ում մի քանի հանցագործություններ կատարելու համար դաշնային օրենսդրությամբ և նահանգների մեծ մասի օրենքներով ազատազրկման առավելագույն ժամկետներ չեն սահմանվում, ինչի պատճառով դատավորները հաճախ 200-300 տարվա պատժաչափեր են նշանակում[8]։

Ազատազրկման ձևով պատժի նվազագույն ժամկետների սահմանումը բնորոշ է մայրցամաքային իրավական ընտանիքի երկրներին։ Անգլո-ամերիկյան ընտանիքին պատկանող երկրներում պատժի նվազագույն ժամկետը սահմանվում է դատարանի կողմից և կարող է կազմել ընդհուպ մինչև 1 օր[8]։

Ազատազրկում պատժատեսակի նվազագույն ժամկետներ
Երկրներ Ժամկետ
Ավստրիա, Ալբանիա, Աֆղանստան, Բանգլադեշ, Բելգիա[28], Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Հայիթի, Գվատեմալա, Գերմանիա, Դանիա, Զիմբաբվե, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա[7], Մակաո, Մադագասկար, Մակեդոնիա, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պանամա, Պերու, Լեհաստան, Պորտուգալիա, Կորեայի Հանրապետություն,ՍԵրբական Հանրապետություն, Սերբիա, ԱՄՆ, Թունիս, Թուրքիա, Ուզբեկստան[29], Ֆինլանդիա, Ֆրանսիա[30], Չեռնոգորիա, Շվեյցարիա[31], Շվեդիա, Էստոնիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ճապոիա մինչև 1 ամիս
Հունգարիա, Ռուսաստան, Չիլի 2 ամիս
Ադրբեջան, Հայաստան, Բուլղարիա, Լաոս, Լիտվա, Մոլդովա[6], Սան Մարինո, Ուրուգվայ 3 ամիս
Բլառուս, Վրաստան, Իսպանիա[32], Ղազախստան, Ղրղզստան, ԿԺԴՀ, ՉԺՀ, Մոնղոլիա[24], Պարագվայ, Սալվադոր, Տաջիկստան, Թուրքմենստան, Ֆիլիպիններ 6 ամիս
Նիկարագուա, Ուկրաինա 1 տարի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть. Монография / Под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 289. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть. Монография / Под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 290. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть. Монография / Под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 291. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
  4. «Конвенция о принудительном или обязательном труде». Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  5. «Европейские пенитенциарные правила» (PDF). Совет Европы. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Уголовный кодекс Республики Молдова». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
  7. 7,0 7,1 Текст Уголовного кодекса Латвии
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть. Монография / Под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 292. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
  9. «Текст Уголовного кодекса Швеции». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «The Revised Penal Code of the Philippines». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «Текст Уголовного кодекса Финляндии». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  12. Текст Уголовного кодекса Киргизии
  13. «Текст Уголовного кодекса КНР 1997 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Текст Уголовного кодекса Республики Корея». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «УК Украины (на украинском)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. УК Украины (на русском)
  17. «Текст Уголовного кодекса Дании». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  18. Закон о внесении изменений в Уголовный кодекс Азербайджана
  19. Сколько надо сидеть в тюрьме? | Hetq
  20. «Уголовный кодекс Социалистической Республики Вьетнам (на английском языке)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. «Текст Уголовного кодекса Грузии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  22. Текст Уголовного кодекса Казахстана
  23. «Текст Уголовного кодекса Литвы». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  24. 24,0 24,1 «Текст Уголовного кодекса Монголии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  25. «Текст Уголовного кодекса Турции». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  26. «Текст Уголовного кодекса Таджикистана». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  27. Текст Уголовного кодекса Туркменистана
  28. «Текст Уголовного кодекса Бельгии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  29. Текст Уголовного кодекса Узбекистана
  30. «Текст Уголовного кодекса Франции». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  31. «Текст Уголовного кодекса Швейцарии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  32. «Текст Уголовного кодекса Испании». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատազրկում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 97