Աբխազիայի արքաների ցանկ
Աբխազիայի արքաների ցանկ, (վրաց.՝ აფხაზთა მეფეთა დივანი՝ ափխազթա մեփեթա դիվանի), 10-11-րդ դարերում կազմված աբխազական թագավորների ցանկ։ Մեզ է հասել 15-րդ դարից մնացած դիվանը, որը մշակվել է Էվկտիմե Տակայիշվիլիի կողմից։ Թարգմանվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով[1][2][3]։
Ցանկը կազմվել է որպես առաջին համայն վրաց թագավորի՝ Բագրատ III-ի նախորդների շղթա։ Նա Աբխազիայում գահ էր բարձրացել 978 թվականին։ Բագրատը սերում էր հայ Բագրատունիների ճյուղ՝ Բագրատիոնիների դինաստիայից։
Ստորև ներկայացվում են 22 թագավորները։ Մինչև 780-ական թվականները նրանք Բյուզանդական կայսրության վասալներն էին։ Անկախ թագավորության հիմքը դրել է Լևոն II-ը, ով վերջ է տվել արքոնտի ինստիտուտին և իրեն արքա հռչակել։ Իրեն հաջորդող թագավորները Անոսիդների տոհմից էին, բացառությամբ գահը զավթած Հովհաննես և Ատրներսեհ Շավլիանիների։
- Անոս (ანოს) (510-530)
- Ղոզար (ღოზარ) (530-550)
- Իստվինե (ისტვინე) (550-580)
- Փինիքտիոս (ფინიქტიოს) (580-610)
- Բառնուկ (ბარნუკ) (610-640)
- Դեմետրե I (დიმიტრი) (640-660)
- Թեոդոսիուս I (თეოდოს) (660-680)
- Կոստանդին I (კონსტანტი) (680-710)
- Թեոդոր (თეოდორ) (710-730)
- Կոստանդին II (კონსტანტი) (730-745)
- Լևոն I (ლეონ) (745-767)
- Լևոն II (ლეონ) (767-811)
- Թեոդոսիուս II (თეოდოს) (811-837)
- Դեմետրե II (დიმიტრი) (837-872)
- Գեորգի I Աղծեփելի (გიორგი აღწეფელი) (872-878)
- Բագրատ I (ბაგრატ) (887-898)
- Կոստանդին III (კონსტანტი) (898-916)
- Գեորգի II (გიორგი) (916-960)
- Լևոն III (ლეონ) (960-969)
- Դեմետրե III (დიმიტრი) (969-976)
- Թեոդոսիուս III (თეოდოს ბრმა) (976-978)
- Բագրատ III (ბაგრატ) (978-1014)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Собрание абхазских царей | Wikiwand». Wikiwand (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Летопись Абхазских царей». afon-abkhazia.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Абхазское царство». www.emb-abkhazia.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Աբխազիայի արքաներ Արխիվացված 2018-02-08 Wayback Machine