Վրաց իշխանություն
Վրաց իշխանություն (վրաց.՝ ქართლის საერისმთავრო` քարթլիս սաէրիսմթավրո), միջնադարյան պետություն Կովկասում 580-1008 թվականներին։ Հիմնադրել է վրաց իշխաններից Գուարամ I-ը 580 թվականին։ Երկիրը կառավարել են զանազան վրացական տոհմեր, 813 թվականին վերջնականապես հաստատվել են հայ Բագրատունիներից և վրաց Գուարամիներից սերող Բագրատիոնիները։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թբիլիսի | |||
Մակերես | 75.000 կմ2 | |||
Լեզու | Վրացերեն, հայերեն | |||
Ազգություն | Վրացիներ, հայեր, հրեաներ | |||
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Գուարամիներ, Խոսրովիանիներ, Ներսիանիներ, Բագրատիոնիներ | |||
Պետության գլուխ | Իշխան | |||
Պատմություն | ||||
- Իշխանության անկախացումը | 642 | |||
- Տփղիսի ամիրայության հիմնադրումը | 735 | |||
- Բագրատիոնիների հաստատումը իշխանական գահին | 813 | |||
- Գահերեց իշխանի տիտղոսի հիմնադրում | 888 |
Դեռ 428 թվականից Սասանյան արքունիքը Վիրքի թագավորությունը վերածել էր պարսկական նահանգի՝ մարզպանության։ Պարսկա-բյուզանդական հերթական պատերազմի ընթացքում վրացիներն անցնում են քրիստոնյա Բյուզանդիայի կողմը։ Արդյունքում 580 թվականից, երբ մահանում է Վիրքի արքա Բակուր III-ը, պարսից Որմիզդ Դ շահը (578-590) վերացնում է Վիրքի թագավորությունը, և մարզպանին տալիս է կառավարման լիակատար իրավունքներ[1]։ 591 թվականի Հայաստանի երկրորդ բաժանումումից հետո նախկին մարզպանության տարածքի հիմնական մասը անցնում է Բյուզանդական կայսրությանը, և մար��պանի իշխանությունը սահմանափակվում է Տփղիսի շրջակայքով[2]։ Վրաց ազնվականությունը թագավորի գահին է բարձրացնում Վրաց իշխանին, ով պետք է կառավարեր երկիրը մարզպանի հետ այնպես, ինչպես Հայոց իշխանը Մեծ Հայքում։
7-րդ դարի առաջին կեսին սկսում են արաբական արշավանքները։ 642 թվականին Նեհավենդի ճակատամարտում արաբական զորքերը պարտության են մատնում պարսիկներին, և Սասանյան Պարսկաստանը կործանվում է, իսկ Վրաստանը հայտնվում է Բյուզանդիայի վերահսկողության ներքո։ Արաբական տիրապետությունը Վրաստանում հանգեցնում է նրա արևելյան գավառների միացմանը Արմինիա կուսակալությանը, որի արդյունքում ստեղծվում է Տփղիսի ամիրայությունը՝ Արմինիա կուսակալության կազմում[3]։
Վրաց իշխանի պաշտոնում 813 թվականին հաստատվում են Տայքի կյուրոպաղատ Բագրատիոնիները, ովքեր 888 թվականից կրում էին «գահերեց իշխան», երբեմն՝ «վրաց արքա» տիտղոսը։ 10-րդ դարում ընդարձակելով իշխանության սահմանները՝ Բագրատիոնիները կարողանում են վերականգնել Վրաց թագավորությունը։
Հիմնադրում
խմբագրելՎրաց իշխանությունը հիմնադրվել էր 6-րդ դարում՝ կապող օղակ հանդիսանալով հելլենիստական ու վաղմիջնադարյան Վիրքի ու զարգացած միջնադարի Վրաց թագավորության միջև։ Երկիրը բազմիցս ենթարկվել է ոչ միայն բյուզանդացիների ու պարսիկների, այլև խազարների ու կովկասյան զանազան ցեղերի ասպատակություններին։ Այդուհանդերձ, այս դարաշրջանում է ձևավորվում վրացական բանահյուսությունը՝ հիմնված մայրենի վրացերենի վրա, զարգացավ երկրի տնտեսությունը, մասնավորապես՝ առևտուրը։ Քաղաքական ասպարեզ իջավ Բագրատիոնիների թագավորական տոհմը՝ Գուարամիների ու հայ Բագրատունիների ամուսնությամբ։ Նրանք էլ հետագայում վերականգնում են անկախ պետականությունը։
Պատմություն
խմբագրելՎիրքի թագավորության կործանումից հետո Խոսրովիանիների թագավորական ընտանիքը ապաստան է գտնում լեռնային բերդերում։ Կախեթում հիմվում է նրանց ավագ ճյուղը, որն ավելի ուշ հիմնում է սեփական թագավորությունը։ Կղարջքում (Կլարջեթ) և Ջավախքում (Ջավախեթ) հաստատվում է կրտսեր ճյուղը՝ Գուարամիները։ Տոհմի հիմնադիր Գուարամ I-ը ճանաչվում է որպես վրաց իշխան («կյուրոպաղատ»)։ Վրաց իշխանները կարգվում էին Կոստանդնուպոլսում։ Վրաց պատմագիտության մեջ նրանք հայտնի էին որպես «էրիսթավի» (իշխան), «էրիսթավթ-մթավարի», «էրիս-մթավարի», «էրիսթավթ-էրիսթավի» տիտղոսներով։ Հաճախ վրաց իշխանները ինքնուրույն էին երկրի ներքին գործերում[4]։
591 թվականի Հայաստանի երկրորդ բաժանումից հետո մայրաքաղաք Թբիլիսին ու նրա շրջակայքը մնացել էին Սասանյան Պարսկաստանի կազմում։ Գուարամի հաջորդ Ստեփան I-ը Բյուզանդիայի կայսր Հերակլ II-ին դիմում է վրացական պետության երկու հատվածները միավորելու խնդրանքով։ Կայսրը 626 թվականին արշավում է Թբիլիսի և ժամանակավորապես միավորում վրացական իշխանությունը։ Սակայն մի քանի տարի անց սկսում են արաբական արշավանքները, և Վրաստանի կենտրոնական ու արևելյան հատվածները անցնում են արաբական տիրապետության տակ։
Վրացական հողերի մեծ մասը միավորվում է Տփղիսի ամիրայության մեջ՝ Արմինիա կուսակալության կազմում։ Վրաց իշխանի պաշտոնում Գուարամիներին ու Խոսրովիաներին փոխարինելու են գալիս Ներսիանիները։ Չհաշտվելով այս իրադրության հետ՝ Կախեթում հաստատված Խոսրովիանիները 647 թվականին հիմնադրում են Կախեթի թագավորությունը։
813 թվականին Տայքի կյուրոպաղատ Աշոտ I Բագրատիոնին դառնում է վրաց իշխան։ Միևնույն ժամանակ Հայաստանում ազդեցիկ դիրք էր ձեռք բերել Բագրատունիների տոհմը. Հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունին կարողացել էր իր ձեռքում կենտրոնացնել հայկական հողերի մեծ մասը, ինչպես նաև ամուսնական կապեր հաստատել Սյունիների, Արծրունիների ու Արցախի իշխանների հետ։ Աշոտ Բագրատիոնին նույնպես ընդունում էր նրա գերագահությունը։ 885 թվականին վերականգնվում է հայոց պետականությունը, որից երեք տարի անց՝ 888 թվականին, Տայքի իշխանները իրենց հռչակում են թագավորներ[5]։
Իշխանների ցանկ
խմբագրել888 թվականին վրաց իշխանի պաշտոնը վերացվում է, և Վիրքի մեծ մասն անցնում է Տայքի Բագրատիոնիների վերահսկողության տակ։ Վերջին 5 իշխանները հայտնի էին որպես «գահերեց իշխաններ» կամ «վրաց թագավորներ»։ Վրացական միասնական թագավորության հիմնադրումը, սակայն, վերագրվում է Բագրատ III-ին, ով ժառանգություն էր ստացել ոչ միայն վրացական հողերը, այլև Աբխազիայի թագավորությունը։
Անունը | Վրացերեն անուն | Իշխել է |
---|---|---|
Գուարամ I Գուարամի | გუარამ I | 588-590 |
Ստեփան I Գուարամի | სტეფანოზ I | 590-627 |
Ատրներսեհ I Խոսրովիանի | ადარნასე I | 627-642 |
Ստեփան II Խոսրովիանի | სტეფანოზ II | 642-650 |
Ատրներսեհ II Խոսրովիանի | ადარნასე II | 650-684 |
Գուարամ II Գուարամի | გუარამ II | 684-693 |
Գուարամ III Գուարամի | გუარამ III | 693-748 |
Ատրներսեհ III Ներսիանի | ადარნასე III | 748-760 |
Ներսեհ Ներսիանի | ნერსე | 760-780 |
Ստեփան III Գուարամի | სტეფანოზ III | 780-786 |
Աշոտ I Բագրատիոնի | აშოტ I | 813-830 |
Բագրատ I Բագրատիոնի | ბაგრატ I | 842-876 |
Դավիթ I Բագրատիոնի | დავით I | 876-881 |
Գուրգեն I Բագրատիոնի | გურგენ I | 881-888 (Կյուրոպաղատ 881–891) |
These rulers reigned as titular kings: | ||
Ատրներսեհ IV Բագրատիոնի | ადარნასე IV | 888-923 |
Դավիթ II Բագրատիոնի | დავით II | 923-937 |
Սմբատ I Բագրատիոնի | სუმბატ I | 937-958 |
Բագրատ II Բագրատիոնի | ბაგრატ II | 958-994 |
Գուրգեն II Բագրատիոնի | გურგენ II | 994-1008 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Martindale, John Robert (1992), The Prosopography of the Later Roman Empire, p. 169. Cambridge University Press, ISBN 0-521-07233-6.
- ↑ «Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Грузия в VII-VIII веках
- ↑ Rapp, Stephen H., "Sumbat Davitis-dze and the Vocabulary of Political Authority in the Era of Georgian Unification", Journal of the American Oriental Society, 120.4 (October–December 2000), pp. 570-576.
- ↑ Nodar Assatiani et Otar Djanelidze, History of Georgia, Tbilissi, 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |