Մասնակից:Միլենա Գրիգորյան/Ավազարկղ1
Polaroid Corporation (հայերեն, «Պոլարոիդ»), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է ֆոտոտեխնիկայի, կենցաղային էլեկտրոնիկայի (LCD-հեռուստացույց, դյուրակիր DVD-փլեեր, թվային լուսանկարի շրջանակ), ինչպես նաև հետախուզական սարքավորումների և զանազան ռազմական արտադրանքների արտադրությամբ։ Այն առավել լայնորեն հայտնի է որպես միաստիճան լուսանկարչական պրոցեսների հավաքածուների, ինչպես նաև այդ հավաքածուները նկարահանող տեսախցիկների մշակող և արտադրող: Polaroid-ն այնքան սերտորեն կապված էր ակնթարթային լուսանկարչություն հասկացության հետ, որ դրա ապրանքանիշը երկար ժամանակ օգտագործվում էր բուն տեխնոլոգիայի և պատկերների համար, որը կոչվում էր «Polaroid»:
Պատմական տեղեկանք
«Polaroid» ընկերության հիմնադիր՝ բժիշկ Էդվին Լենդը ծնվել է 1990 թվականին Բրիջփորթում։ Մանկուց Էդվին Լենդը փորձարկումներ է արել լույսով, կալեյդոսկոպով և ստերեոսկոպով, ինչն իրեն թույլ է տվել 1959 թվականին լինելով Հարվարդի համալսարանի ուսանող՝ մշակել և ստեղծել աշխարհում առաջին բևեռացնող նյութ ազատ վաճառքի համար։ Նա առաջինն էր, որն օգտագործել էր բևեռացնող սկզբունքը բազմաթիվ սպառողական ապրանքներում․ սեղանի լամպերի, 3D ակնոցների, LCD էկրանների հաշվիչների և համակարգիչների համար, և վերջապես արևային ակնոցների վրա։ Գյուտերի համար ստացված արտոնագրերի քանակով` 535՝ բժիշկ Էդվին Լենդը զիջում էր միայն Թոմաս Էդիսոնին: 1963 թվականին ռուսական գիտության զարգացման գործում ունեցած ներդրման համար Էդվին Լենդն արժանացել է ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական մրցանակի՝ նախագահական ազատության մեդալի:
Polaroid ընկերությունը կազմավորվել է 1937 թվականին, և ակնոցի առաջին զույգը վաճառվել է արդեն 1930-ական թվականներին։ Պահանջարկը մեծանում էր, և շուտով Polaroid-ի արտադրանքը դուրս եկավ Եվրոպայի և Ասիայի սահմաններից։ 1948 թվականին Polaroid ֆիրման սկսել է արտադել լուսանկարչական ապարատներ, որոնք լուսանկարելուց անմիջապես հետո տալիս են պատրաստի լուսանկար։ Դրա համար ֆիրման թողարկել է հատուկ ապարատներ և դրանց համար հատուկ կասետաներ։ Կասետան պարունակում է լուսանկարչական նյութեր կամ լուսանկարչական նյութերի ռեակտիվների կոմբինացիա, որոնք արդյունքում տալիս են պոզիտիվ լուսանկար թղթի վրա։ Հենց այս հայտնագործությունը լայն տարածում բերեց ընկերությանը, սակայն դրանց թվին էին պատկանում ոչ պակաս կարևոր հայտնագործություններ․ գիշերը տեսնելու հնարավորություն տվող սարք [փա՞ստ], ջերմացույց և այլն, այս արդյունավետ ժամանակաշրջանի ընթացքում ընկերությունն արժանացել է «հայտնագործությունների ֆաբրիկա» կեչմանը։ Ֆիրման լուսանկարչական ապարատների հայտնիության գագաթնակետին է հասել 1980-1990-ական թվականներին։ 1977-ից 1979 թվականը ընկերությունը թողարկել է նաև компания выпускала и շրջելի կինոժապավեն Super 8 (Polavision) ձևաչափի, իսկ 1983 թվականից՝ Polachrome համանման 35-մմ շրջելի լուսանկարչական նյութեր։ 2000 թվականին ընկերության արտադրանքը դադարել է մրցակցելլ թվային լուսանկարչության հետ:
2001 թվականի հոկտեմբերին Polaroid-ը սկսել է իր առաջին սնանկության վարույթը։ Դրանից հետո մեկ տարվա ընթացքում Polaroid-ի բիզնեսի մեծ մասը վաճառվեց «Bank One»-ին պատկանող «Imaging Corporation» ընկերությանը։
2003 թվականին ընկերությունը մտե�� է սպառողական էլեկտրոնիկայի շուկա և սկսել է արտադրել շարժական «DVD» նվագարկիչներ և «LCD» հեռուստացույցներ:
2005 թվականի ապրիլին «PGW» ընկերությունը «Imaging Corporation» ֆիրմայից 426 միլիոն դոլարով ձեռք է բերել «Polaroid»։
Polaroid ընկերությունը 2008 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարել է իր սնանկության մասին հիմնվելով ԱՄՆ-ի սնանկության 11-րդ հոդվածի վրա։ Ընկերությունում ասում են, որ սնանկությունը կրում է տեխնիկական բնույթ և Polaroid-ը շարունակելու է աշխատել, իսկ 11-րդ հոդվածը կթույլատրի ընկերությանը իրականացնել ֆինանսական վերակազմավորում[1]։
2009 թվականի հունվարին` «CES 2009» ցուցահանդեսի ժամանակ, ընկերությունը ներկայացրել է «Polaroid PoGo Instant Digital Camera» թվային ֆոտոխցիկը։ Այդ մոդելի տարբերակիչ առանձնահատկությունը ներդրված գունավոր տպիչն է։ Այդ կերպ ընկերությունը փորձում է թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում վերականգնել ակնթարթային լուսանկարչության նկատմամբ հետաքրքրությունը[2]։
2010 թվականի հունվարի 5-ին« Polaroid» ընկերության կրեատիվ տնօրեն է դարձել երգչուհի Լեդի Գագան, իսկ 2011 թվականի հունվարին ներկայացվել են նրանց համագործակցության առաջին արդյունքները՝ «Polaroid Grey Label» նոր մոդելային շարքը և այդ շարքի առաջին մոդելը՝ «Polaroid GL10» դյուրակիր տպիչը[3]։
2014 թվականի դեկտեմբերի 22-ին ընկերության բաժնետոմսերի 65%-ը վաճառվել է ընդամենը 70 միլիոն դոլարով։ Մնացածի մեծ մասը գնել է ամերիկյան Փոլադ ընտանիքը, որին պատկանում է «Marquette Companies» ներդրումային հիմնադրամը[4]։
Արտադրանք
Ռազմական և հատուկ նշանակության արտադրանք
ԱՄՆ զինված ուժերի համար մշակված և արտադրվող ապրանքներ․
- Օդ-մակերևույթ դասի ղեկավարվող հրթիռներ և ավիառումբեր
- SX-68/SX-69 Podak՝ գաղտնի նախագիծ, որը մեկնարկել է 1943 թվականի դեկտեմբերի 18-ին «Eastman Kodak» ընկերության հետ (այստեղից էլ՝ անվանումը՝ «Podak» = «Polaroid-Kodak»)[5]
- SX-70 Dove մոդելի Օդ-մակերևույթ դասի ղեկավարվող հրթիռներ[6]՝ համաշխարհային պատերազմի պատմության մեջ ինքնանշանառման ինֆրակարմիր գլխիկով առջին հրթիռներից մեկը կամ առաջինը՝ նախատեսված տախտակամածային ավիացիայի ինքնաթիռների զինման համար[7]
- Ինքնանշանառման ինֆրակարմիր գլխիկով ղեկավարվող հրթիռներից
- Ավիատիեզերական և ավիացիոն հետախուզական սարքավորումներ[8] (որի մշակումն սկսվել է գեներալ Ջեյմս Դուլիթլի նախաձեռնությամբ, որը տեսավ այս ուղղությամբ հետախուզության զարգացման մեծ ներուժ)[9]
- Տեղանքի եռաչափ լուսանկարչության սարքավորումներ և պատկերների ստերեոսկոպիկ պատկերացման համար (պատերազմի ժամանակ ռմբակոծիչների օդաչուների համար)
- Հրետանային գործիքային հետախուզական սարքավորումներ
- Ինֆրակարմիր և գիշերային նշանառության, տեսողության սարքեր (ռազմական օպտիկայի բաժինն առաջացել է լեռնադահուկորդների համար նախատեսված արևային ակնոցների շարքից)[10]
- Տարբեր տիպի նշանառության սարքավորումներ, հեռաչափներ, նշանառու հեռաչափներ[11]
Ոստիկանության կառույցների և մարշալական ծառայությունների համար արտադրվում են.
- Դեպքի վայրի զննության ընթացքում իրավիճակն լուսանկարահանման և տեսանկարահանման միջոցներ
- Հսկվող և ռեժիմային օբյեկտների տեսահսկման և անվտանգության միջոցներ[12]
Պատերազմի տարիներին ընկերության շտաբում գործել է Քեմբրիջի ռազմական լուսանկարիչների դպրոցը (Պոլարոիդ պատերազմի դպրոց), որը պատրաստում էր կադրեր ԱՄՆ բանակի ռազմաօդային ուժերի հետախուզական ջոկատների և այլ ռազմական մասնագիտությունների համար (1944 թվականի սկզբին վերապատրաստվել և հետազոտվել են ավելի քան հինգ հարյուր կուրսանտներ)։ Ռազմական լաբորանտների զարգացման կողմնակի արտադրանքները երբեմն կարևոր նշանակություն ունեին բժշկության և այլ ոլորտներում: Այսպես, օրինակ, ռազմական լաբորատորիաներից երկու քիմիկոսների՝ Ուիլյամ Դյորինգի և Ռոբերտ Վուդվորդի (քիմիայի գծով ապագա Նոբելյան դափնեկիր) ընկերությունից, հիմնվելով նրանց սինթեզած քինինի վրա, մշակել են հակամալարիայի դեմ դեղամիջոց` ամերիկյան զորքերի համար, որոնք պատերազմում էին Խաղաղ օվկիանոսի և Բիրմայի ռազմական գործողությունների թատրոններում, ինչպես նաև շատ այլ օգտակար նորամուծություններ:
Ծանոթագրություններ
- ↑ «Polaroid начал процедуру банкротства». Вести.ру. 2008-12-19. Վերցված է 2009-07-12-ին.
- ↑ «В 2009 году Polaroid воскресит мгновенную фотографию». Podrobnosti.ua. 2009-02-11. Վերցված է 2009-07-12-ին.
- ↑ «Polaroid and Lady Gaga Announce the New GL10 Instant Mobile Printer». polaroid.com. 2011-01-06. Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին. Վերցված է 2012-08-23-ին.
- ↑ Падение великой компании — Взлеты и падения — Olligator.ru
- ↑ Wensberg, 1987, էջ 86
- ↑ Wensberg, 1987, էջ 89
- ↑ Wensberg, 1987, էջեր 77—80
- ↑ Wensberg, 1987, էջեր 111—113
- ↑ Wensberg, 1987, էջ 111
- ↑ Wensberg, 1987, էջ 71
- ↑ Wensberg, 1987, էջ 74
- ↑ Wensberg, 1987, էջ 179
Գրականություն
- Wensberg, Peter C. Land’s Polaroid: A Company and the Man who Invented It. — Boston, Mass.: Houghton Mifflin, 1987. — 258 p. — (A Peter Davison Book) — ISBN 0-395-42114-4.