Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 52, 2018 թ.

23:49, 26 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Vacio (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Գուստավ Մալեր
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Գուստավ Մալեր (գերմ.՝ Gustav Mahler, 1860―1911), հրեական ծագմամբ ավստրիացի երգահան և դիրիժոր։

Կենդանության օրոք Գուստավ Մալերն առաջին հերթին հայտնի է եղել որպես իր ժամանակների խոշորագույն դիրիժորներից մեկը և որպես, այսպես կոչված, «հետվագներյան հնգյակի» ներկայացուցիչ: Թեև Մալերը նվագախմբի ղեկավարման արվեստ երբեք չի սովորել և ուրիշներին էլ չի սովորեցրել, սակայն կրտսեր գործընկերների վրա նրա ունեցած ազդեցությունը երաժշտագետներին թույլ է տալիս խոսել «մալերյան դպրոցի» մասին՝ նրանում ներառելով այնպիսի ականավոր դիրիժորների, ինչպիսիք են Վիլլեմ Մենգելբերգը, Բրունո Վալտերը և Օտտո Կլեմպերերը:

Կոմպոզիտոր Մալերն իր կյանքի ընթացքում ունեցել է նվիրված երկրպագուների համեմատաբար նեղ շրջանակ, և միայն մահվանից կես դար անց է իրական ճանաչում ստացել որպես 20-րդ դարի խոշորագույն սիմֆոնիստներից մեկը: Մալերի ստեղծագործությունները, որ յուրօրինակ կամուրջ են դարձել 19-րդ դարի ավստրո-գերմանական ուշ շրջանի ռոմանտիզմի և 20-րդ դարասկզբի մոդեռնիզմի միջև, ազդեցություն են ունեցել բազմաթիվ կոմպոզիտորների վրա, այդ թվում՝ մի կողմից Վիեննական երկրորդ դպրոցի ներկայացուցիչների, մյուս կողմից՝ Դմիտրի Շոստակովիչի և Բենջամեն Բրիտտենի վրա:

Կոմպոզիտոր Մալերի ժառանգությունը, որ համեմատաբար փոքր է և գրեթե ամբողջությամբ կազմված է երգերից ու սիմֆոնիաներից, վերջին ժամանակներում հաստատուն կերպով ներառվել է համերգային երգացանկում, և արդեն մի քանի տասնամյակ նա ամենաշատ կատարված կոմպոզիտորներից մեկն է:

Գուստավ Մալերը ծնվել է Բոհեմիայի Կալիշտե գյուղում (այժմ՝ Չեխիայի Վիսոչինա երկրամասում)՝ աղքատ հրեայի ընտանիքում: Հայրը՝ Բերնհարդ Մալերը (1827-1889), պանդոկապետ էր և մանր առևտրական, պանդոկապետ էր նաև հայրական կողմի պապը: Մայրը՝ Մարիա Գերմանը (1837-1889), ծնունդով Լեդեչից էր: Նա օճառի արտադրությամբ զբաղվող փոքր գործարանի տիրոջ դուստր էր: Ըստ Նատալի Բաուեր-Լեխների վկայության՝ Մալեր ամուսիններն իրար համապատասխանում էին «ինչպես կրակն ու ջուրը». «Նա համառություն էր, նա էլ ինքնին հեզություն»: Նրանց 14 երեխաներից (Գուստավը երկրորդն էր) ութը մահացել են վաղ Ավելին