Ֆինլանդիայի մեծ իշխանություն


Ֆինլանդիայի մեծ իշխանություն (ֆիններեն՝ Suomen suuriruhtinaskunta, շվեդ.՝ Storfurstendömet Finland, ռուս.՝ Великое княжество Финляндское), պետական կազմավորում Հյուսիսային Եվրոպայում, Ռուսական կայսրության պատմական նահանգներից մեկը՝ 1809-1917 թվականներին։ Այն ուներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ինքնավարություն։ 1809-1812 թվականներին մայրաքաղաքը Աբոն էր՝ երկրի հարավ-արևմուտքում, ապա՝ Հելսինգֆորսը։ Դրանք երկուսն էլ շվեդալեզու քաղաքներ էին՝ նույնիսկ կայսրության գոյության ժամանակ։

Ֆինլանդիայի մեծ իշխանություն
ռուս.՝ Великое княжество Финляндское
ֆիններեն՝ Suomen suuriruhtinaskunta
 Շվեդիա 1809 - 1917 Ֆինլանդիա 
Քարտեզ

(1914)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Հելսինկի
Լեզու Ֆիններեն, Ռուսերեն, Շվեդերեն
Ազգություն ֆիններ
Կրոն քրիստոնեություն
Արժույթ ռուսական ռուբլի, 1860 թվականից՝ ֆիննական մարկ
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Դինաստիա Ռոմանովներ
Պետության գլուխ թագավոր

Տարածքը կազմել է 360 000 քառ. կմ, որի մեջ մտել են Ֆինլանդիայի հիմնական մարզերը։ Այսօր այն ամբողջությամբ համապատասխանում է Ֆինլանդիայի հանրապետության տարածքին։

Բնակչությունը ստեղծման պահին 863 000 էր, 1900 թվականին՝ մոտ 3 000 000, որոնց մեջ ֆիններից բացի (81 տոկոս) մեծ թիվ էին կազմում շվեդները, ինչպես նաև՝ գերմանացիները, ռուսները, կարելներները ու սաամցիները։

Ֆինլանդիայի իշխաններ էին դառնում Ռուսաստանի կայսրերը։ Երկիրն ունեցել է 5 իշխան՝ Ալեքսանդր I (1809-1825), Նիկոլայ I (1825-1855), Ալեքսանդր II (1855-1881), Ալեքսանդր III (1881-1894), Նիկոլայ II (1894-1917

Աղբյուրներ

խմբագրել