Սոլոմոն Բանդարանաիկե (անգլ.՝ Solomon West Ridgeway Dias Bandaranaike) (հունվարի 8, 1899(1899-01-08)[1][2][3][…], Կոլոմբո, Շրի Լանկա[4] - սեպտեմբերի 26, 1959(1959-09-26)[4][1][2][…], Կոլոմբո, Շրի Լանկա[4]), Ցեյլոնի քաղաքական և պետական գործիչ։

Սոլոմոն Բանդարանաիկե
 
Կուսակցություն՝ Ազատության կուսակցություն
Կրթություն՝ Քրայսթ Չյորչ
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և բարիսթեր
Դավանանք բուդդայականություն
Ծննդյան օր հունվարի 8, 1899(1899-01-08)[1][2][3][…]
Ծննդավայր Կոլոմբո, Շրի Լանկա[4]
Վախճանի օր սեպտեմբերի 26, 1959(1959-09-26)[4][1][2][…] (60 տարեկան)
Վախճանի վայր Կոլոմբո, Շրի Լանկա[4]
Քաղաքացիություն  Շրի Լանկա
Հայր Solomon Dias Bandaranaike?
Ամուսին Սիրիմավո Բանդարանաիկե
Զավակներ Չանդրիկա Կումարատունգա, Anura Bandaranaike? և Sunethra Bandaranaike?
 
Կայք՝ swrdbandaranaike.lk

Կենսագրություն

խմբագրել

Ա��արտել է Օքսֆորդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Քաղաքական գործունեությունը սկսել է 1925 թվականին, Ցեյլոնի անգլիական գաղութային վարչությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1947–1951—ական թվականներին եղել է առողջապահության նախարար, իսկ 1956 թվականից՝ վարչապետ։ 1951 թվականին հիմնադրել է Ցեյլոնի ազատության կուսակցությունը, որը միավորում էր սինհալական ազգային բուրժուազիային։ 1956 թվականին կազմակերպել է ժողովրդական Միացյալ ճակատը և գլխավորել կառավարությունը (1956–1959-ական թվականներին), որը վարում էր երկրի քաղաքական անկախության ամրապնդման և ազգային տնտեսության զարգացման քաղաքականություն։

Արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դաշինքին չմիավորվելու սկզբունով, իսկ ներքին քաղաքականությունում՝ բուդիստ-սինհալերեն ազգայնականությամբ, անգլերեն և թամիլերեն լեզուները զրկելով պետական կարգավիճակից։ Շուտով նա փոխզիճման գնաց և թույլ տվեց թալիմներին իրենց լեզուն օգտագործել առևտրի բնագավառում։ Դա առաջացրեց էթնիկ սինգալցիների զայրույթը։ 1959 թվականի սեպտեմբերի 25-ին բուդիստ կուսակրոն Թալդուվե Սոմարաման ծանր ատրճանակից վիրավորեց 60 տարեկան վարչապետին։ Հաջորդ օրը ստացած վերքերից Սոլոմոն Բանդարանաիկեն մահացավ։

Հիշատակ

խմբագրել

Կոլոմբոյի միջազգային օդանավակայանը կրում է Սոլոմոն Բանդարանաիկեի անունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Бандаранаике Соломон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլոմոն Բանդարանաիկե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 278