Պավել Անանիկյան

հայ վիրաբույժ, դասախոս

Պավել Պետրոսի Անանիկյան (մայիսի 7, 1930(1930-05-07)[1], Երևան - դեկտեմբերի 3, 2018(2018-12-03), Երևան, Հայաստան), հայ բժիշկ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970Հայաստանի նկարիչների, գրողների միության անդամ։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Եղել է Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ։

Պավել Անանիկյան
Ծնվել էմայիսի 7, 1930(1930-05-07)[1]
ԾննդավայրԵրևան
Մահացել էդեկտեմբերի 3, 2018(2018-12-03) (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1955)
Մասնագիտությունվիրաբույժ և դասախոս
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1970)
ՈւսուցիչԻվան Գևորգյան
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և ՀԳՄ
ԱմուսինԷլմիրա Գևորգյան
ԶավակներՊետրոս Անանիկյան
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Պավլիկ Անանիկյանը ծնվել է 1930 թվականին Երևան քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը[2]։ Անանիկյանի ուսուցիչներն են եղել վիրաբույժներ Իվան Գևորգյանը, Ս. Գալստյանը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում, եղել է վիրաբուժական բաժնի վարիչ[3]։ 1963 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1976-2000 թվականներին եղել է ամբիոնի վարիչ, 1976-1998 թվականներին՝ Երևանի գլխավոր վիրաբույժ, «Երկիր Նաիրի» հասարակական բարեգործական ասոցացիայի նախագահ[4]։

1988 թվականից եղել է Կրծքասրտային վիրաբույժների եվրոպական ընկերակցության անդամ, 1968 թվականից՝ ԽՍՀՄ ԲՈՀ Վիրաբույժների մասնագիտացված խորհրդի անդամ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսական բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ[5]։

Պավել Անանիկյանի գիտական գործունեությունը վերաբերվում է սրտանոթային վիրաբուժության հարցերի ուսումնասիրությանը, համարվում է Հայաստանում ֆլեբոլոգիայի հիմնադիրներից։ Նա ստամոքսաղիքային վիրաբուժության հարցերի ուսումնասիրության ժամանակ մշակել է գաստրոդուոդենալ արյունահոսության բուժման եղանակները, ինչպես նաև պարբերական հիվանդության վիրաբուժական ասպեկտները, հեպատո-բիլիար վիրաբուժության ասպարեզում խոլեցիստիտի ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժական հարցերը և առաջին անգամ առաջարկել է սուր և քրոնիկ խոլեկիստիտի բուժման ընդհանուր մարտավարության մասին։

Արժանացել է Մխիթար Գոշ մեդալի։

Մահացել է 2018 թվականին[6]։

Ստեղծագործություններ և ճանաչում

խմբագրել

Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային վիրաբուժությանը։ Մշակել է ստամոքս-տասներկումատնյա աղիքային արյունահոսությունների բուժման եղանակներ, ինչպես նաև պարբերական հիվանդության, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը։ Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ. բորբոքման բուժման միասնական եղանակ։ Անանիկյանը համարվում է ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից։ Հեղինակ է շուրջ 500 հրատարակումների, 13 մենագրության և 3 դասագրքի։

Պարգևներ

խմբագրել

Մեջբերումներ Պավել Անանիկյանից

խմբագրել
  Բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են բժիշկ դառնալ, չպետք է մոռանան, որ այս մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով. պետք է սիրել այն, լինել պարտաճանաչ և նվիրված։  

Բժիշկ-նկարիչ

խմբագրել

Նկարել է փոքր հասակից, ավելի լրջորեն նկարչությանը մոտեցել է 50 տարեկան հասակում։ Որպես ինքնուս նկարիչ ստեղծել է դիմանկարներ, Արարատ լեռը։ Նրա նկարները ցուցադրվել են Տաշքենդում՝ ԱՊՀ երկրների նկարիչների ցուցասրահում։ Անանիկյանի նկարների հավաքածուն հրատարակվել է մեծ տպաքանակով[7]։

Ընտանիք

խմբագրել
  • Կինը՝ Էլմիրա Գևորգյան, նյարդախտաբան, ՀՀ վաստակավոր բժիշկ
  • Դուստրը՝ Անահիտ Գևորգյան, հոգեբույժ
    • Անահիտի դուստրը՝ Աննան, հոգեբույժ է
  • Որդին՝ վիրաբույժ Պետրոս Անանիկյան
    • Պետրոսի որդին՝ Պավել Անանիկյան կրտսերը, բժիշկ-իրավաբան

Հեղինակ է շուրջ 500 հրապարակումների, այդ թվում` 13 մենագրության, 3 դասագրքի՝

  • «Աորտոարտերիոգրաֆիան աթերոսկլերոզի ախտորոշման մեջ» (1966)
  • Լիմֆոգրաֆիան ստորին վերջույթների երակային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, Ե., 1982 (համահեղինակ)։
  • Վիրաբույժի զրույցներ, Ե., 1988:
  • Ապենդիցիտ, Ե., 1998:
  • Аортоартериография в диагностике атеросклероза брюшной аорты и ее ветвей, Е. 1966 (համահեղինակ).

Գրականություն

խմբագրել
  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.
  • Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. N 6 (64) Июль 2003 года; N 8 (66) Сентябрь 2003 года.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12033
  2. «Ананикян Павлик Петросович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Վիրաբույժ Պավել Անանիկյան
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ
  6. Հայ ականավոր վիրաբույժներ
  7. «Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.