Միլան Մարիչ
Միլան Մարիչ (սերբ.՝ Милан Марић, հուլիսի 31, 1990, Բելգրադ, ՀՍՖՀ[1][2]), թատրոնի և կինոյի սերբ դերասան։
Միլան Մարիչ սերբ.՝ Милан Марић | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Կրթություն | Բելգրադի արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | Սերբիա |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄիլան Մարիչը ծնվել է 1990 թվականի հուլիսի 31-ին Բելգրադում։ Բեմ է դուրս եկել անչափահաս տարիքում ԴԱԴՈՎ երիտասարդական թատրոնում, այնուհետև ընդունվեց Դրամատիկական արվեստի ֆակուլտետ։ Ավարտելուց հետո նույն տարում Միլանն ընդունվել է Հարավսլավական դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչ օրս։ Արտիստը ունի երկրպագուների մեծ բանակ և ներկայացումներում խաղացած բազմաթիվ դերեր։
2013 թվականին ավարտում է Դրամատիկական արվեստի ֆակուլտետը, Բիլյան Մաշիչի դասարանը։ Նա մի քանի դերեր է խաղացել Բելգրադի խոշորագույն թատրոններում, Հարավսլավական դրամատիկական թատրոնում, Ատելյե 212-ում, Բիտեֆում, Բելգրադի մշակութային կենտրոնում, ինչպես նաև Կրուշևաց քաղաքի թատրոնում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսելու հարյուրամյակի տարելիցին նա խաղացել է երեք դեր՝ Գավրիլո Պրինցիպը, «Այս գերեզմանը փոքր է ինձ համար» ներկայացման մե��, Բիլյանա Սրբլյանովիչը և Դանիլա Իլիչը «Օձ սպանողները» դրամայում, Միլենա Մարկովիչը «Ես պաշտպանում էի երիտասարդ Բոսնիան» կինոֆիլմում։ 2018 թվականին էկրան բարձրացան միանգամից նրա երկու աշխատանքներ, Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը, որտեղ Միլանը կատարում էր գլխավոր դերը, ինչպես նաև «Նեմանիչների դինաստիան, թագավորության ծնունդը» հեռուստասերիալը, որտեղ Միլանը խաղում էր երիտասարդ Վուկան Նեմանիչի դերը։
Թատերական դերեր
խմբագրելՆերկայացում | Թատրոն | Պրեմիերա |
---|---|---|
«Ճաղերի հետևում» | Կրուշևացի թատրոն | 14.10.2011 |
«Աշխատողները մահանում են երգելով» | Բիտեֆ | 16.12.2011 |
«Պիշոնի և Ժուգայի մասին բալլադ» | Բիտեֆ | 07.03.2012 |
«Կասկածելի անձնավորություն» | Հարավսլավիայի դրամատիկական թատրոն | 09.04.2012 |
«Զորան Ջինջիչ» | Ատելիե 212 | 18.05.2012 |
«Հիսուն հարված» | Ատելիե 212 | 18.01.2013 |
«Օրիորդ» | Հարավսլավիայի դրամատիկական թատրոն | 26.04.2013 |
«Այս գերեզմանը փոքր է ինձ համար» | Բիտեֆ | 12.03.2014 |
«Օձ սպանողները» | Հարավսլավիայի դրամատիկական թատրոն | 07.06.2014 |
«Խինկեման. լինելու բանը լինում է» | Հարավսլավիայի դրամատիկական թատրոն | 14.05.2013 |
«Օրագիր Չարնոևիչի մասին» | Հարավսլավիայի դրամատիկական թատրոն | 17.12.2014 |
«Տարտյուֆ» | Հարավսլավիայի դրամատիկական թատրոն | |
«Վենետիկի վաճառականը» | Հարավսլավիայի դրամատիկական թատրոն |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2011 | «Անձրևի հոտը Բալկաններում» | Կոկի |
2014 | «Ես պաշտպանում էի երիտասարդ Բոսնիան» | Դանիլո Իլիչ |
2016 | «Լավ կինը» | Դավոր |
2016 | «Խոնավություն» | Ջորջե |
2016 | «Սանտա-Մարիան ողջունում է» | Միլան Օբրենովիչ |
2018 | «Նեմանիչների դինաստիան, թագավորության ծնունդը» | Վուկան Նեմանիչ |
2018 | «Դովլաթով» | Սերգեյ Դովլաթով |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Milan Maric». IMDb. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Milan Maric в Instagram: «Ekipa.. #aveti#mirajovanaandrejvukcvejaslobajankolejlamirnadule»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Иванов, Борис Андреевич. Довлатов. Художнику худо
- Dovlatov press conference with director Alexey German Jr, Milan Marić and Danila Kozlovsky
- MARIĆ O SERGEJU DOVLATOVU Trenirao je boks, ali nadobijao se i batina, u svim redakcijama je dobio otkaz, pio je mnogo, ali to nije bio alkoholizam…
- Анастасия Феоктистова, Анна Бебекина (2018 թ․ մարտի 2). «Человек недели: Милан Марич». Euromag.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ««Сербский Довлатов» Милан Марич: у русских все без обмана». РИА-Новости. 2018 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- Елена Смолина (2018 թ․ փետրվարի 20). «Что вам нужно знать про Милана Марича – сербского актёра, сыгравшего Довлатова». GQ. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- Елена Анисимова (2016 թ․ սեպտեմբերի 5). «Милан Марич: «До кастинга у Германа я не знал, кто такой Довлатов»». Собака.ру. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Մարիչ» հոդվածին։ |