Մարդու ճակատագիրը (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդու ճակատագիրը (այլ կիրառումներ)
Մարդու ճակատագիրը (ռուս.՝ Судьба человека), Միխայիլ Շոլոխովի համանուն պատմվածքի հիման վրա, 1959 թվականին Սերգեյ Բոնդարչուկի կողմից նկարահանված խորհրդային գեղարվեստական կինոնկար։
Մարդու ճակատագիրը ռուս.՝ Судьба человека | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ[1] և դրամա |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Հիմք | Մարդու ճակատագիրը |
Թվական | 1959 և ապրիլի 12, 1959[2] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Բոնդարչուկ |
Պրոդյուսեր | Ռոսկինո |
Սցենարի հեղինակ | Յուրի Լուկին |
Դերակատարներ | Սերգեյ Բոնդարչուկ, Զինաիդա Կիրիենկո[3], Գեորգի Միլյար, Pavel Polunin? և Պա��ել Վոլկով |
Օպերատոր | Վլադիմիր Մոնախով |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 103 րոպե |
Սյուժեն
խմբագրելՀայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես վարորդ Անդրեյ Սոկոլովը ստիպված հրաժեշտ է տալիս ընտանիքին։ Պատերազմի առաջին իսկ ամիսներին նա վիրավորվում և գերի է ընկնում։ Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի դժոխքի միջով անցնելով, իր խիզախության շնորհիվ խուսափում է գնդակահարությունից և վերջապես կարողանում է գերությունից փախչել։ Կարճատև արձակուրդ ստանալով՝ նա մեկնում է իր հայրենի Վորոնեժ քաղաք և տեղեկանում, որ կինն ու երկու դուստրերը զոհվել են ռմբակոծության ժամանակ։ Հարազատներից մնացել էր միայն որդին, ով սպա էր դարձել։ Վերադառնալով ռազմաճակատ՝ նա տեղեկություն է ստանում, որ որդին պատերազմի վերջին օրը զոհվել է։
Պատերազմից հետո Անդրեյ Սոկոլովը աշխատում է իր հայրենի վայրերից հեռու` Ստալինգրադի Ուրյուպինսկ քաղաքում։ Այնտեղ նա հանդիպում է Վանյա անունով փոքրիկ տղային, ով որբ էր մնացել։ Տղայի մայրը մահացել էր, իսկ հայրը` անհայտ կորել։ Անդրեյ Սոկոլովը տղային ասում է, որ ինքը նրա հայրն է, այդպիսով և իրեն, և տղային հույս ներշնչելով` նոր կյանքի համար։
Դերասանական կազմ
խմբագրելԴերակատար | Կերպար |
---|---|
Սերգեյ Բոնդարչուկ | Անդրեյ Սոկոլով |
Պավել Պոլունին | Վանյա |
Զինաիդա Կիրիենկո | Իրինա, Սոկոլովի կինը |
Պավել Վոլկով | Իվան Տիմոֆեևիչ |
Յուրի Ավերին | Մյուլլեր, ճամբարի պարետ |
Պավել Վիննիկ | խորհրդային գնդապետ |
Վիկտոր Մարկին | գերված բժիշկ |
Նկարահանող խումբ
խմբագրելԿինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Յուրի Լուկին, Ֆեոդոր Շախմագոնով | սցենարիստ |
Սերգեյ Բոնդարչուկ | ռեժիսոր |
Վլադիմիր Մոնախով | օպերատոր |
Վենիամին Բասներ | կոմպոզիտոր |
Ձեռքբերումները
խմբագրել- «Սովետական էկրան» ամսագրի հարցումներով ճանաչվել է 1959 թվականի լավագույն ֆիլմ։
- 1959 թվականին՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում շահել է մեծ մրցանակը։
- Չեխոսլովակիայի 10-րդ միջազգային կինոփառատոնի մեծ մրցանակը։
- 1960 թվականին ստացել է Մինսկի կինոփառատոնի մեծ մրցանակը։
- «Բյուրեղապակե գավաթ»` գլխավոր մրցանակ։
- Մրցանակներ է ստացել Մելբուռնում, Սիդնեյում և Կանբեռայում։
- 1970 թվականին մրցանակ է ստացել Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում։
- 1976 թվականին մրցանակ է ստացել Ջորջթաունի միջազգային կինոփառատոնում։