Թերեզա Ֆյոդորովնա Ռիս

17:16, 15 Սեպտեմբերի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Թերեզա Ֆյոդորովնա Ռիս (գերմ.՝ Teresa Feoderovna Ries, հունվարի 30, 1874(1874-01-30)[1], հունվարի 30, 1866(1866-01-30)[2] կամ հունվարի 31, 1877(1877-01-31)[3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] և Բուդապեշտ[2] - հուլիսի 16, 1956(1956-07-16)[5], Լուգանո, Տիչինո, Շվեյցարիա[6][5])[7], ռուսական-հրեական ծագմամբ ավստրիացի նկարչուհի։

Թերեզա Ֆյոդորովնա Ռիս
ռուս.՝ Тереза Фёдоровна Рис
Ծնվել էհունվարի 30, 1874(1874-01-30)[1], հունվարի 30, 1866(1866-01-30)[2] կամ հունվարի 31, 1877(1877-01-31)[3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4] և Բուդապեշտ[2]
Վախճանվել էհուլիսի 16, 1956(1956-07-16)[5]
Մահվան վայրԼուգանո, Տիչինո, Շվեյցարիա[6][5]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
ՈճՎիեննական սեցեսիոն
ՈւսուցիչEdmund von Hellmer?
ԱնդամակցությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[3]
 Teresa Feodorowna Ries Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Թերեզա Ֆյոդորովնա Ռիսը ծնվել է 1874 թվականին Ռուսաստանում, հրեական ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որտեղից արտաքսվել է ուսուցիչներից մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար[8][9]։ 21 տարեկան հասակում տեղափոխվել է Վիեննա, որտեղ կայացել է նրա առաջին ցուցահանդեսը։ Ներկայացրել է «Վհուկը» քանդակը՝ եղունգները կտրող մերկ կնոջ ֆիգուր[10], որը գրավել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր ուշադրությունը[9], և շուտով Ռիսը հայտնի է դարձել Վիեննայում[10]։ Ցուցահանդես է այցելել նաև Վիեննական սեցեսիոնի ակտիվ անդամ Գուստավ Կլիմտը, ով առաջարկել է Ռիսին հանդես գալ իրենց հետ[9]։ Ռիսը խնդրել է Էդմունդ ֆոն Հելմերին դառնալ իր ուսուցիչը, որը սկզբում մերժել է նրան՝ ասելով «անօգուտ է կնոջը դասավանդել, քանի որ նրանք ամուսնանում են»[7], սակայն օգնել է Ռիսին ցուցադրել իր աշխատանքները և պատվերներ ստանալ[7]։

1900 թվականին Ռիսը ցուցահանդես է ունեցել Փարիզի Համաշխարհային և 1911 թվականի Թուրինի Համաշխարհային ցուցահանդեսներում Ռուսաստանի և Ավստրիայի հրավերով[9]։ Լիխտենշտեյնի իշխան Ալոիզն առաջարկել է Ռիսին իր սեփական պատկերասրահին կից սենյակներն օգտագործել որպես ստուդիա[9]։

Ռիսն աշխատել է քարով, մարմարով, գիպսով, բրոնզով[11]՝ ստեղծելով հանրային և մասնավոր աշխատանքներ։ Նրա հայտնի մերկ քանդակներից են՝ «Լուսնոտը» (մինչև 1894),[12], «Լյուցիֆեր» (1897)[13], «Մահ» (1898)[14]։ Ստեղծել է քանդակներ, կիսանդրիներ հանրային տարածքների համար։ Նրա ստեղծած Յարոմիր Մուդիի կիսանդրին (1897) տեղադրված է Վիեննայի Հրշեջ ընկերության շենքի առջև[15]։ Ռիսը հատկապես հայտնի է Մարկ Տվենի կիսանդրիի և նրան լուսանկարելու համար այն ժամանակահատվածում, երբ Տվենն ապրել է Վիենայում[16][17][18]։

Ըստ արվեստաբան Կառլ Կրաուսի՝ «Ռիսի ցուցահանդեսներն ունեցել են չափազանց շատ հրապարակայնություն»[9]։ 1928 թվականին Ռիսը տպագրել է իր հուշերը՝ վերնագրված «Die Sprache des Steines» («Քարի լեզուն»)[19]։ 1938 թվականին նացիստական քաղաքականության պատճառով Ռիսն արտաքսվել է իր պատկերասրահից ու ստուդիայից։ Մինչև 1942 թվականը շարունակել է աշխատել Վիեննայում[9], այնուհետև արտագաղթել է Լուգանո, Շվեյցարիա[11][18]։

Անձնական կյանք

խմբագրել

Մոսկվայում, դեռահաս տարիքում, Ռիսն ամուսնացել, կորցրել է երեխային և ամուսնալուծվել է[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://fraueninbewegung.onb.ac.at/node/1085
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.artrz.ru/menu/1804660060/1804786114.html
  3. 3,0 3,1 3,2 Baumgartner M. 114 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  4. 4,0 4,1 4,2 http://www.fraueninbewegung.onb.ac.at/Pages/PersonDetail.aspx?p_iPersonenID=11255899
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 (unspecified title)doi:10.32020/ARTANDDOC/21/2019/17
  6. 6,0 6,1 6,2 Répertoire des artistes (ֆր.)
  7. 7,0 7,1 7,2 Ben-Eli, Birgit (2009 թ․ մարտի 1). «Austria: Jewish Women Artists». Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Jewish Women's Archive. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  8. 8,0 8,1 Johnson, 2012, էջ 205
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «The Forgotten Women Artists of Vienna 1900». 2012 թ․ հունիսի 24.
  10. 10,0 10,1 Johnson, 2012, էջ 209
  11. 11,0 11,1 Johnson, 2012, էջ 203
  12. Johnson, 2012, էջ 207
  13. Johnson, 2012, էջեր 1–2
  14. Johnson, 2012, էջեր 203–204
  15. Johnson, 2012, էջ 208
  16. Johnson, 2012, էջեր 218–219
  17. «Literary Pickups». Book Notes: A Monthly Literary Magazine and Review of New Books. 1: 288. November 1898.
  18. 18,0 18,1 Ivry, Benjamin (2013 թ․ հունվարի 12). «Turn-of-Century Vienna Artists Deserve Second Look». The Forward. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  19. Johnson, 2012, էջ 2

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Ֆյոդորովնա Ռիս» հոդվածին։