Քարբաթոս
Կղզի | |
---|---|
Քարփաթոս | |
Δωδεκάνησα | |
Քարփաթոս | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[Քարփաթիօ ծով]] |
Տարածութիւն | 324,7 քմ² |
ԲԾՄ | 1215 մեթր |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 857 00 |
Պաշտօնական կայքէջ | karpathos.gr(յունարէն) |
Քարփաթոս (յուն․՝ Κάρπαθος)․ Տոտեքանիսա, Քարփաթիօ ծով, Յունաստան։ Հարուստ բուսականութեամբ կղզի, պահպանուած է Natura 2000, GR2210001 արձանագրութեամբ։ Մայրաքաղաքն է Փիղատիա կամ Քարփաթօ բնակավայրը։
Անուանում
Կղզիին անուանումին մասին կան բազմաթիւ տարբերականեր․-
- Օմիրոս Հոմերոս զայն Քրափաթօ անուանած է ըստ Ստրապոնի Աշխարհագրականի մէջ եղած ակնարկութեան,
- Թեթրափոլիս եւ Անեմոեսա․ նախապատմական շրջանի անուանումները,
- Scarpanto․ Մինջնադարին տրուած անունը։
Պատմական ակնարկ
Քարփաթոս դիցաբանութեան մէջ տիտան Իափեթոսին հայրենիքն է։ Ըստ Օմիրոսին Քրափաթոս (Քարփաթոս) հպատակած է Մինոասեան քաղաքակրթութեան եւ աւելի ուշ մաս կազմած է Աթենեան Դաշնութեան՝ մինչեւ Ք․Ա․ 400, եւ ապա Ռոտոսցիները զայն գրաւած են։
Հնադարին Քարփաթոս ունեցած է 4 բերդաքաղաքներ․ Արքասիա, Վրիքուս, Քարփաթոս եւ Սարոս (Սարիա կղզիակին վրայ)։
100 մեթր լայնքով նեղուց մը Սարիա կղզիակը եւ Քարփաթոսը իրարմէ կը բաժնէ եւ Քարփաթոսին կողմի ծովափին յայտնաբերուած են Փոսիտոնաս Փորթիու տաճարին աւերակները, իսկ Թրիսթոմու ծովախորշը հին Վրիքունտոսին բնական նաւահանգիստը եղած է։
Ք․Ա․ 4-րդ դարէն ետք, կը գտնուի յաջորդաբար Հռոմէական, Բիւզանդական, Ճենովացիներուն եւ Օսմանցիներուն իշխանութեան տակ։
1912-ին Իտալիոյ գիրիշխանութեան տակ կը գտնուի։ 5 Հոկտեմբեր 1944-ին Քարփաթոյին բնակիչները կ՛ ապստամբին եւ կը յաջողին կղզիէն վտառել իտալական բանակին զինուորները։
Աշխարհագրութիւն
Քարփաթոսին տարածութիւնն է 324,7քլ․², ծովեզրը՝ 160 քլ․ եւ բնակչութեան թիւը՝ 6 226։
Ժայռոտ կղզի է, բարձր լեռներով եւ դարվար ծովափներով։ Ժամանակին ամբողջովին կանանչապատ եղած է։ Բարձրադիր գագաթները զայն կը յատկանշեն․ անոնք կը հասնին մինչեւ 1215 մեթր։ Հարաւի հրուանդանն է Քասթելոս։ Հիւսիսին կը գտնուի Սարիա կղզիակը։
Բուսական եւ կենդանական աշխարհ
Հիւսիսային եւ կեդրոն-արեւմտեան մասին կը պահպանուին շոճիի ծառախիտ անտառները որոնք տեղ տեղ ցանցառ են։ Քարփաթոյին ժայռերուն վրայ եւ ժայռոտ ծովափներուն կը հանդիպինք անհետացումի վտանգի ենթակայ թռչուններ, ինչպէս օրինակ՝ Մավրոփեթրիթիս եւ Էղէողլարոս։ Կղզին գաղթող թռչուններու կայան է։
Քարփաթոս շրջապատուած է գեղեցիկ, զուլալ ծովափներով, որոնցմէ ոմանք դժուար հասանելի են՝ անտառներու արահետներէն եւ առուակներէն։ Կղզին ունի բազմաթիւ շթաքարերով եւ պտկաքարերով քարայրներ՝ մանաւանդ կեդրոնական մասին։
Բնապահպանում
Հարուստ բուսականութեամբ կղզին, ինչպէս նաեւ Սարիա կղզիակը եւ ծովեզերեայ գօտին (112,92 քլ․² տարածութիւն) պահպանուած են Natura 2000, GR2210003 արձանագրութեամբ։
Բնակավայրեր
Մնայուն բնակչութեամբ բնակավայրերն են (2011-ի մարդահամար)՝
Կղզիին հարաւային մաս
Փիղատիա կամ Քարփաթոս (2 707), Փլաթիոլօ (81), Ափերի (353), Միրթոնաս (2), Արքասա (531), Ֆինիքի (33), Վոլատա (251), Լասթոս (13), Մենեթես (416), Այիոս Իանիս Աֆիարթի (1), Քիփոս Աֆիարթի (123), Լաքի (122), Մեսոհորի (225), Քաթօ Լեֆքոս (89), Ափանօ Լեֆքոս (57), Օթոս (265), Սթես (10), Քալենես (6), Փիլես (216), Սփոա (162), Այիոս Նիքոլաոս (7)։
Կղզիին հիւսիսային մաս
Օլիմպոս (270), Ավլոնա (7), Տիաֆանի (228), Թրիսթոմոս (6) եւ Սարիա կղզիակ (45)։
Տեսարժան վայրեր
-
Օլիմպոս
-
Օլիմպոսի բնակիչ
-
Օլիմպոս Natura 2000 պահպանուած շրջան
-
Ափերի
-
Տիաֆանի
-
Քաթօ Լեֆքոս
-
Քիրա Փանայիա
-
Լաքի
-
Լեֆքոս
-
Մենեթես
-
Մեսոհորի
-
Սարիա կղզիակ․ Քարփաթոսին հիւսիսը
-
Փիղատիա․ Այիոս Ֆոթինի
-
Տիագանի․ Փոսիտոնասի աղբիւրը
-
Բնակարանի մը քանդակ
-
Տիաֆանի․ տեղացի կնոջ արձանը
-
Ֆինիքի․ նաւաստիներուն յուշարձանը
-
Ափելա
-
Փոթալի
-
Ֆինիքի․ Այիա Սոֆիայէն դիտուած
-
Տիաքոֆթիս
-
Արքասա
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]
Ծանօթագրութիւններ
- ↑ Ուիքիդարան, Իլիատա, Օմիրոս - հագներգութիւն B` տ․676(յունարէն)
- ↑ Տոտեքանես․ մշակութային ուղեւորութիւն - Քարփաթոս(յունարէն)
- ↑ Օմիրոսի ոգերգներ․ Գ․ Ափոլոնասին(յունարէն)
- ↑ Քարփաթոս, պատմութիւն(յունարէն)
- ↑ բուսաբանութւն - Քարփաթոս Natura 2000, GR2210003 արձանագրութիւն(յունարէն)
- ↑ protectedplanet - Հիւսիսային Քարփաթոս, Սարիա եւ ծովեզր(յունարէն)
- ↑ FEK - Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)
- ↑ ΕΡΤ տեսերիզ․ Քարփաթոս, առասպելներուն կղզին(յունարէն)