քանի
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kʰɑˈni]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ քա•նի
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- քանակական հարաբերություն ցույց տվող բառ, որը գործ է ածվում առարկայի թիվը, քանակը ցույց տալու համար, երկրորդական նախադասության մեջ գործածվում է իբրև հարաբերյալ բառ, որին գլխավոր նախադասության մեջ համապատասխանում են այնքան, նույնքան հարաբերյալները ◆ Քանի ռուբլի դու ստացար, այնքան էլ ես պետք է ստանամ։ (Ստեփանոս Մալխասյանց)
- տե՛ս քանիս ◆ Քանիներ գիտեմ ես, որ մահացումին մեջ կը փնտրեն բռնադատված մարգարեությունը։ (Միսաք Մեծարենց)
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]- քանի անգամ - մեկից ավելի անգամ, մի քանի անգամ, շատ, տե՛ս քանիցս ◆ Քանի անգամ ասի՝ այ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից։ Հովհաննես Թումանյան
- քանի ասես - որքան ուզում ես, շատ, տե՛ս շատ, բազմաթիվ ◆ Ռեզինը քանի ասես կերկարի։
- քանի գլխանի - սրտոտ, անվախ, համարձակ ◆ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պիտի լինի, քանի գլխանի, որ եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել։ Հովհաննես Թումանյան
- քանի գլուխ ունես, ունի - ինչպես ես (է) համարձակվում, տե՛ս համարձակվել, հանդգնել ◆ Դու քանի գլուխ ունիս քո ուսին, Որ վեր ես կենում փախչում նըրա հետ։ Հովհաննես Թումանյան
- քանի գնում է, քանի գնա, քանի գնաց - տե՛ս հետզհետե, ավելի և ավելի ◆ Խնդիրը քանի գնում, լուրջ կերպարանք էր ստանում։ (Շիրվանզադե)
- քանի դեռ - որքան ժամանակ որ, տե՛ս որքան ◆ Քանի դեռ տևում է պատերազմը, գերիներին ետ չեն տալիս։ (Րաֆֆի)
- քանի ժամանակ է - ինչքա՜ն, որքա՜ն ժամանակ է, տե՛ս վաղո՜ւց ◆ Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկեր եմ ման գալի։ Հովհաննես Թումանյան
- քանի՞ մեկ - քանի՞ անգամ․ ճարտասանական հարց, փոխանակ ասելու շատ անգամ ◆ Քանի՞ մեկ ես ինձի մաշելով մնամ։ (Ջիվանի)
- (արևմտհ․) քանի մը - տե՛ս մի քանի ◆ Թորոս աղան ինձի քանի մը օղի խմցունելով ետևես ինկավ, որ յուր ուզած մարդուն քվե տամ։ Հակոբ Պարոնյան
- քանի մի - տե՛ս մի քանի ◆ Քանի մի վայրկյան Միքայելն անշարժ կանգնած էր։ (Շիրվանզադե)
- քանի որ -
- ինչ չափով որ, որ չափով որ, որչափ, որքան որ ◆ Քանի որ խոսքը հայ գրականության մասին է, բնականաբար պիտի հարց ծագի նախ և առաջ հայ լեզվի մասին։ (Վահան Տերյան)
- որքան ժամանակ որ ◆ Կանիծե քեզ ապագա սերունդը, քանի որ կհիշե չար մարդու չար գործերը։ (Րաֆֆի)
- որովհետև ◆ Աշխարհի կենտրոնը― Մոսկովն է, Քանի որ Մոսկովի միջին Ապրում է ինքը ― Լենինը։ Եղիշե Չարենց
- քանի տարի է - շատ ժամանակ է անցել, շա՜տ վաղուց ◆ Ինչպես տեսնում եմ, ինձ մոռացել ես, իհարկե, քանի տարի է։ (Շիրվանզադե)
- քանի քանի - շատ, անչափ ◆ Քանի քանի այդպիսիները այդ վիմափոր բերդի մթին խորշերում մաշվում, տրորվում էին։ (Րաֆֆի)
- քանի՜ քանիսը - շատերը ◆ Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզանից առաջ, քո առաջ։ Հովհաննես Թումանյան
- քանի քանի անգամ - շատ անգամ ◆ Քանի քանի անգամ մենք հեռացրինք քո գլխից պարսկական սոսկալի սուրը, քանի քանի անգամ ազատեցինք քեզ ամոթալի անկումից։ (Րաֆֆի)
- (բրբ․) էս քանի օրս - մոտ օրերս, շուտով ◆ Էս քանի օրս Եփրեմը ապրանքի է գնալու։ (Ակսել Բակունց)
- մեկ քանի - տե՛ս մի քանի ◆ Մեկ քանի սրբուհիներ իր ոստանին մեջ կը բնակեին։ (Միսաք Մեծարենց)
- մի քանի - թվով անորոշ ◆ Մի քանի հարյուր սպառազինված ձիավորներ ուղեկցում էին նրան։ (Րաֆֆի) ◆ Մի քանի ժամ անցած եկավ Սմբատը։ (Շիրվանզադե)
- մի քանի անգամ - մեկից ավելի անգամ ◆ Գիշերը մի քանի անգամ դուրս եկա նայեցի լուսամուտներին։ (Րաֆֆի)
- քանի կոպեկի կառնեմ - տե՛ս չնչին
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
Մակբայ
- բաղդատում է երկրորդական նախադասության գործողությունը գլխավոր նախադասության գործողության հետ, որտեղ քանի-ին համապատասխանում է այնքան, նույնքան ◆ Քանի արևմուտը մոտենում է, այնքան նա քայլերն է շտապեցնում։ (Ակսել Բակունց)
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
Դերանուն
- հարցանակ բառ՝ թիվը, քանակը իմանալու համար ◆ ― Քանի՞ փոքրիկ ձագ ունիս դու։ ― Երեք հատ ձագ, աղա աղվես։ Հովհաննես Թումանյան
- կիսահարցական բառ (երկրորդական նախադասության մեջ, որպիսի դեպքում կրում է շեշտ) ◆ Հետո մի ուրիշը հարցրեց, թե քանի տարեկան է։ (Ակսել Բակունց)
- որքան ժամանակ ◆ Քանի կա աշխատանքը անդուլ ― Մեր երթին վախճան չկա։ Եղիշե Չարենց
- հարցական բացականչական բառ, որքա՜ն, ինչքա՜ն, բավական չէ՞ ◆ Ե՛լ, հորեղբա՛յր, քանի՞ քնես, ե՛լ, էն պայծառ լույսը մի տես։ Հովհաննես Թումանյան
Հոմանիշներ
[խմբագրել]- ինչքան, որքան, որչափ
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
Ձայնարկություն
- բացականչական կամ զարմանք արտահայտող բառ, որքա՜ն, ինչքա՜ն ◆ Քանի՜ ձեռքից եմ վառվել, վառվել ու հուր եմ դարձել։ Հովհաննես Թումանյան
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Ստեփանոս Մալխասյանց
- Քաղվածք/Միսաք Մեծարենց
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Շիրվանզադե
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Ջիվանի
- Քաղվածք/Հակոբ Պարոնյան
- Քաղվածք/Վահան Տերյան
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Հայերեն բարբառային բառեր
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Հայերեն մակբայներ
- Հայերեն դերանուններ
- Հայերեն ձայնարկություններ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից