Jump to content

Կաղապար:Օրվա բառ/Մարտի 30, 2015 թ.

Վիքիբառարան-ից

նավ գո

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ նաւ

Ստուգաբանություն

Բնիկ հնդեվրոպական *nāu արմատից. հմմտ. հնդկերեն nau, հունարեն ναύς, լատիներեն nāvis։ Հավանական է համարվում նաև իրանական ծագման վարկածը, մանավանդ որ նաւազ, նաւապետ բառերն ակնհայտորեն իրանական ծագում ունեն։

Գոյական

  1. ջրի վրա լողացող՝ ջրով ընթացող փոխադրամիջոց, մարդկանց և բեռներ տեղափոխելու համար ◆ Ճոճվում են նավերը սևերիզ՝ Շղթաներով ափին կապած: Եղիշե Չարենց
  2. օդով թռչող փոխադրական մեքենա
  3. ջրատար խողովակ, ագուգա
  4. փայտե կամ քարե գուռ աղբյուրների առջևում՝ անասուններին ջրելու համար ◆ Ջուրը նավից արշավելով կատաղաբար ձայն է հանում:
  5. փայտե խողովակ՝ որով ջուրը հոսում ու թափվում է ջրաղացի անիվին (գվռ․)
  6. փայտե տաշտակ՝ շենքեր կառուցելիս հող՝ շաղախ՝ ցեխ կրելու համար (գվռ․)

Հոմանիշներ

  1. վաք, վագ, բոտ, սարբոտ, նով, խել, սուլ,


շարունակել․․․