Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
23:32, 9 Օգոստոսի 2018 տարբերակ, Wikisource-bot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Այս էջը սրբագրված չէ

դարից սկսած նորից ընթացավ աշխարհիկ փիլիսոփայությունը։ Երկ․ Գրիգոր Մագիստրոսի Թղթերը, ի լույս ընծայեց Կ․ Կոստանյանց, Ալեքսանդրա– պոլ, 1910։ Տաղասացութիւնք, Վնտ․, 1868։ Մեկնութիւն քերականին, տես Адонц Н․, Дионисий Фракийский и армянские толко–ватели, П․, 1915․ Գրկ․ Ա բ և ղ յ ա ն -Մ․, Տայոց հին գրա–կանության պատմություն, հ․ 2, Ե․, 1946։ Չալոյան Վ․ Կ․, ՛Հայոց փիլիսոփայու–թյան պատմություն, Ե․, 1975։ Ս․ Արևշատյան

ԳՐԻԳՈՐ ՄԱՄԻԿՈՆ6ԱՆ (ծն․ թ․ անհտ․– 685), Տայոց իշխան 661-ից։ Համազաաց Մամիկոնյանի եղբայրը։ 654-ին տարվել է Դամասկոս որպես պատանդ։ Եղբոր մա–հից հետո (661) վերադարձել է Տայաստան։ Գ․ Մ–ի օրոք Տայաստանը կիսանկախ էր՝ ձնականորեն ենթակա արաբ, խալիֆա–յությանը։ Իր նստավայր Արուճում կա–ռուցել է տաճար և պալատ։ Աղվաևից իշ–խանի հետ միասին հոների թագավորի մոտ է ուղարկել Իսրայել եպիսկոպոսին, որպեսզի, նրանց քրիստոնյա դարձնելով, ձեռք բերի դաշնակից՝ խազարների դեմ, սակայն վերջնական հաջողության չի հա–սել։ Սպանվել է խազարների դեմ պատե–րազմի ժամանակ։ Գրկ․ "Հովհաննես Դրասխանա– կ և ր տ ց ի, Պատմութիւն Տայոց, Թ․, 1912։ Ա, Տեր–Ղևոնդյան

ԳՐԻԳՈՐ ՄԱՍԻԿՈՆՅԱՆ (ծն․ թ․ անհտ․– մոտ 750), իշխան, զորավար, արաբական խալիֆայության դեմ 747–750-ի ապստամ–բության ղևկավարը։ Սմբատ Մամիկոնյա– նի որդին։ Տայոց իշխան Աշոտ Բագրատու– նուն չենթարկվելու համար եղբոր՝ Դավ– թի հետ ձերբակալվել և Արմինիայի ոս–տիկան Մրվանի ամբաստանագրով ուղարկվել է Դամասկոս, ապա՝ աքսոր–վել Եմեն։ Տայրենիք վերադառնալով 745-ից հետո և օգտվելով Ասորիքում գահակալական կռիվներով զբաղված Մըր– վաՆի բացակայությունից՝ Վասպուրա– կանում եղբոր հեւո կազմակերպել է ընդ–դիմադիր ուժերին, պայքարել նաև Աշոտ Բագրատունու դեմ, որն ստիպված հեռա–ցել է Ասորիք՝ Մրվանի մոտ։ Առիթից օգտվելով՝ Արմինիայի ոստիկանի փոխա–նորդ Իսահակ իբն–Մևսլիմը Գ․ Մ–ին նշա–նակել է սպարապետ։ Սակայն արդեն խա–լիֆա դարձած Մրվանը Աշոտ Բագրատու– նուն վերահաստատել է իր պաշտոննե–րում։ 747–ին հայ նախարարները Գ․ Մ–ի գլխավորությամբ ապստամբություն են բարձրացրել խալիֆայության դեմ, Աշո– տին ստիպել միաբանել իրենց և, անցնե–լով Տայք, ապավինել Պոնտոսի բյուզանդ․ զորքերի օգնությանը։ Ապստամբներին միացել են նաև պավլիկյանները։ Այս հան–գամանքի և Գ․ Մ–ի ու Աշոտ Բագրատունու միջև եղած խուլ հակառակության պատ–ճառով Աշոտը մի քանի համախոհ նախա–րարներով լքել է ապստամբներին, վերա–դարձել Բագրևանդ՝ արաբներին միանա–լու նպատակով։ Գ․ Մ․ հետապնդել, գե–րել և կուրացրել է նրան, ապա մեկնել Կարին։ Այնտեղ սկսել է հալածել պավլիկ–յան առաջնորդներին, իսկ քիչ անց հի–վանդացել է ու մահացել։ Գրկ․ Ղ և ո ն դ Մեծ, Պատմութիւն Տա–յոց, ՍՊԲ, 1887։ Զ․ Հարությունյան

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԱՇԵՅԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ բանաստեղծ։ Ստեղծագործել է Մարաշի մոտ՝ Տեսվանց անապատ վան–քում։ Տայտնի երկը «Ողբն» է» որը գրել է 1149-ին։ Մեզ են հասել «Մևղանևրի շարք»-ը, «ԱղօթՔ»-ը, երեք ներբող՝ նվիր–ված Աստվածածնին։ «Ողբ»-ը (կամ «Վայ գիրք»-ը) գրված է «լալյաց երգերի» նմանո–ղությամբ, իսկ «Աղօթք»-ը՝ Գրիգոր Նա–րեկացու «Մատեան ողբերգութեան» գրքի հետևողությամբ։ Հ․ Մեւքոնյան

ԳՐԻԳՈՐ ՄԱՐ&ՎԱՆԵՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII – XVIII դդ․ հայ տպագրիչ, գրաձուլիչ, հայերեն տպագիր գրքի փո–րագրական արվեստի հիմնադիր։ Աբգար Թոխաթեցուց հետո երկրորդ խոշոր տպա–գրիչը Կ․ Պոլսում։ Ծնվել է Մարզվանում, սովորել Ամրդոլու վանքի դպրոցում։ Գ․ Մ–ու տպարանն աշխատել է շուրջ 45 տարի, մինչն 1734-ը և հրատարակել մոտ 14 անուն գիրք։ Լավագույն հրատարակու–թյունները՝ «Յայսմաւուրք» (1706), «Ագա– թանգեղոս» (1709), Զենոբ Գլակին վերա–գրվող «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ» (1719), Տովհաննես Ոսկեբե–րանի «Ներբողեանք» (1734), ձևավորված, լրացված են խորաններով, զարդերով, զարդագրերով։ Գ․ Մ․ իր գործակից Աստ–վածատուր Կոստանդնուպոլսեցու հետ XVIII դ․ հայ տպագրությունը հասցրեց բարձր մակարդակի։ 1708-ից Գ․ Մ–ուն գործակցել են նաև իր Ներսես և Թագ–վոր որդիևերը։ Գրկ․ Լ և ո ն յ ա ն Գ․, Տայ գիրքը և տպագրության արվեստը, Ե․, 1946։

ԳՐԻԳՈՐ ՄԼԻՃԵՏԻ (ծն․ թ․ անհտ․–1215), հայ մանրանկարիչ։ XII դ․ կիլիկյան ման–րանկարչության նշանավոր դպրոցներից մեկի՝ Սկևռայի ևերկայացուցիչ։ Զեռագը– րեր է ևկարազարդել նաև Մլիճի և Տռոմ– կլայի դպրոցներում։ Նրա արվեստագետ ավագ ընկերներից ճանաչված են Կոս– Անվանաթերթ–կիսախորան 1173-ի «Մաաեան ողբերգութեան» ձեռագրից, մանրանկարիչ Գրիգոր Մլիճեցի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSC 1568) ւոանդինն ու Վարղանը։ Երեքով 1173-ին նկարազարդել են «Տիգրանակերտի Ավե–տարանը» (ձեռ․ տեղն անհտ․)։ Գ․ Մ–ու անվան հետ են կապված հինգ ձեռագրեր, որոնք նկարազարդվել են 1173–1215-ին։ Մահացել է ծերության հասակում՝ անա–վարտ թողնելով վերջին Ավետարանի (1215, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանք, ձեռ․ JSP 546) նկարազարդումը։ Գ․ Մ․ իր ժամանակին ճանաչված է եղել որպես «մեծահռչակ», «գովյալ» նկարիչ։ Նրա ստեղծագործություններից պատմական ու գեղարվեստական մեծ արժեք է ներկա–յացնում Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ձեռագրի գեղարվեստա–կան ձևավորումը։ Այն պատվիրել է Ներ– սես Լամբրոնացին 1173-ին (Մեսրոպ Մաշ–տոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N* 1568)։ Մագաղաթյա այս մատյանում մեծ նրբու–թյամբ ու ճաշակով եև կատարված խո– րանազարդերը, անվանաթերթ կիսախո–րաններն ու գլխազարդերը։ Ուշագրավ են գլխատառերը, որոնք խաչքարերի զար– դաքանդակային մոտիվներ են։ Վարպե–տորեն են արված հյուսվածքավոր լու– սանցազարդերը։ Ձեռագիրն առանձնա–պես արժեքավոր է Գրիգոր Նարեկացու դիմանկարների շարքով։ Նկարիչը չորս պատկերներով ցանկացել է ստեղծել Նա–րեկացու մի քանի բնորոշ կողմերը՝ փի–լիսոփա, հսկող (աղոթող), ճգնավոր՝ միաժամանակ դրանց մեջ ընդգծելով նրա բանաստեղծական կերպարը։ Գ․ Մ–ու 1174-ի Ավետարանը եղել է Թոխաթում (այժմ տեղն անհտ․), իսկ 1197-ի «Սկևռա–յի Ավետարանը» մինչև 1941-ը գտնվում Էր Լվովում (այժմ տևղն անհտ․)։ Գրկ․ Ազար յան Լ․, Կիլիկյան մանրա–նկարչությունը XII–XIII դդ․, Ե․, 1964։ Ա․ Գևորգյան

ԳՐԻԳՈՐ ՆԱ&ԻԱՆձԱՅԻ (Трцубрю^б Na£iccv£nv6i), Գրիգոր Աստվա– ծ ա բ ա ն (մոտ 330, Արիանզ՝ Նազիան– զի մոտ, Կապադովկիա – մոտ 390, նույն տեղում), հույն գրող, աստվածա– բան, մտածող, եկեղեցու հայրերից։ Բար– սեղ Կեսարացու և Գրիգոր Նյուսացու մտերիմը։ Սովորել է Կեսարիայում, Պաղեստիևում, Ալեքսանդրիայում ն Աթենքում, ստացել հռետորական և փիլ․ կրթություն։ Եղել է Նազիանզի եկեղեցու առաջնորդը, 379–381-ին՝ Կ․ Պոլսի եպիսկոպոս։ 381–ի II Տիեզերական ժո–ղովի նախաձեռնողներից։ Պայքարել է արիոսականության դեմ։ Տեղինակ է մոտ 45 ճառի, 250 թղթի և բազմաթիվ բանաս–տեղծությունների, որոևցից նշանավոր են «Իմ կյանքի մասին», «Իմ ճակատագրի մասին», «Իմ հոգու տառապանքների մա–սին» ինքնակենսագրական պոեմները։ Սկսած V դարից Գ․ Ն–ու համարյա բոլոր հիԱնական գործերը թարգմանվել են հա– յևրեն՝ որոշակի ազդեցություն գործելով հայ փիլիսոփայության և աստվածաբա–նական մտածողության վրա։ Տայ մա–տենագրության մեջ երբեմն անվանվել է նաև Գ․ Ազազացի կամ Անձիան– ցու եպիսկոպոս։ Լ․ Տեր–Պեարոսյան

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծըն– վել է Վանա լճի հարավային ափերին