Jump to content

Օձ

Վիքիքաղվածք-ից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Օձ (Ophidia կամ Serpentes), ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգ։

Քաղվածքներ

  • Օձն իր թույնից չի մահանա[1]։
  • Օձը բույնը մտնելիս ուղղվում է[1]։
  • Օձի կծածը պարանից էլ կվախենա[1]։
  • Օձից վախեցածը մողեսից էլ կվախենա[1]։
  • Օձի մահը որ գալիս է, գնում, ճանապարհի մեջտեղն է պառկում[1]։
  • Օձը ոտքեր չունի, սուտը՝ արմատներ[1]։
  • Օձը դաղձից է փախչում, դաղձն էլ գնում, օձի դռանն է բսնում[1]։
  • Օձը տաքացնողին է կծում[1]։
  • Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա[1]։
  • Օձի սևն էլ անիծվի, սպիտակն էլ[1]։
  • Օձն իր շապիկը կփոխի, բնավորությունը չի փոխի[1]։
  • Օձը երբեմն է կծում, չարամիտն՝ ամեն քայլափոխում[1]։
  • Օձն ուղիղ բամբուկի մեջ էլ է աշխատում գալարվել[1]։
  • Օձի փայլը դրսից է, մարդունը՝ ներսից[1]։
  • Օձն ասում է՝ այդ ես չեմ գալարվում, ճանապարհն է ոլոր–մոլոր[1]։
  • Օձի ձագն ուզեց կետ ձկանը կուլ տալ[1]։
  • Օձը գլխից պիտի սպանել[1]։
  • Օձի կծածը կքնի, քաղցածը չի քնի[1]։
  • Օձի թույնը օձին չի վնասի[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91, 140 էջ


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օձ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք օձ բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։