Jump to content

Օլիգոդենդրոցիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիգոդենդրոցիտ
Տեղադրություն կենտրոնական նյարդային համակարգ
Լատիներեն անվանում Oligodendrocyte
Աքսոններ միելինապատող օլիգոդենդրոցիտ

Օլիգոդենդրոցիտ (օլիգոդենդրոգլիա), (հունարեն՝ ելուստներով բջիջ)[1], նեյրոգլիայի բջիջների տեսակ։ Հիմնական նշանակությունը աքսոնների միելինապատումն է կենտրոնական նյարդային համակարգում, որը համապատասխանում է Շվանի բջիջների այդ նույն ֆունկցիային ծայրամասային նյարդային համակարգում։ Միելինապատումն իրականացվում է միելինով, որի 80 %-ը լիպիդ է, 20 %-ը՝ սպիտակուց[2]։ Ի տարբերություն Շվանի բջջի, որը միելինապատում է աքսոնի մեկ հատված, մեկ օլիգոդենդրոցիտը կարող է միելինապատել աքսոների մինչև 50 հատվածներ[2]։

Օլիգոդենդրոցիտներն առաջանում են օլիգոդենդրոցիտների նախնական բջիջներից[3], որոնք կարող են նույնականացվել իրենց հակածինների տարբեր քանակներով և այլ հատկություններով[4][5][5][6]։ Օլիգոդենդրոցիտների մեծ մասը առաջանում է սաղմային զարգացման և վաղ ծննդյան շրջանում[7]։

Հայտնաբերվել են միայն կենտրոնական նյարդային համակարգում, և նրանք առաջանում են սաղմնային ողնուղեղի փորային փորոքային գոտուց և, հնարավոր է, կենտրանացված են նաև առջևի ուղեղում[8]։ Նրանք կենտրոնական նյարդային համակարգում առաջացող ամենաուշ բջիջներն են[9]։

Նեյրոների միելինապատումը շարունակվում է նաև ծննդից հետո, մինչև 25-30 տարեկան հասակը[10]։

Հասուն տարիքում օլիգոդենդրոցիտների ձևավորումը կապված է նախաօլիգոդենդրոցիտային բջիջների հետ[11]

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերտորեն համագործակցում են նեյրոնների հետ՝ օժանդակելով նրանց գործունեությանը։ Միելինապատման շնորհիվ աքսոնները կարող են ավելի մեծ արագությամբ հաղորդել նյարդային ազդակները, միաժամանակ ծախսելով քիչ էներգիա[12]։

Միելինապատումը սերտորեն կապված է ան��ատի մտավոև կարողությունների հետ։ Ուղեղի սպիտակ նյութով հարուստ մարդիկ ունեն նաև ինտելեկտի բարձր գործակից (IQ)[10] Նմանատիպ փորձեր են կատարվել մկների վրա[13]։։

Մկան ուղեղիկի օլիգոդենդրոցիտները` ներկված միելինի հիմնային սպիտակուցի հակամարմիններով (կարմիր)

Ախտաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հիվանդություններ ուղեկցվում են օլիգոդեդրոցիտների վնասմամբ և միելինապատման խախտմամբ (սկլերոզ, լեյկոդիստրոֆիաներ)։ Սովորական վնասվածքները նույնպես կարող են հանգեցնել օլիգոդենդրոցիտների վնասման։ Մանկական ուղեղային կաթվածը հիմնականում հարուցվում է նոր ձևավորվող ուղեղի վնասմամբ և ուղեկցվում է օլիգոդենդրոցիտների վնասմամբ[14][15]։

Օլիգոդենդրոցիտները զգայուն են նաև JC վիրուսների նկատմամբ, որը հարուցում է հարաճող բազմաֆոկալ լեյկոէնցեֆալոտատիա և որի ժամանակ հիմնականում ախտահարվում է գլխուղեղի սպիտակ նյութը։ Օլիգոդենդրոցիտային ուռուցքները հայտնի են օլիգոդենդրոգլիոմա անվամբ։Քիմիոթերապիայի ժամանակ կիրառվող ֆլյուորոուրացիլը (5-ֆտորուրացիլ) վնասում է մկների օլիգոդենրոցիտներին և առաջացնում կենտրոնական նյարդային համակարգի վնասում և ձևափոխումներ[16]։ [17]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (Ragheb 1999, էջ 14).
  2. 2,0 2,1 Carlson, Physiology of Behavior, 2010
  3. Cameron-Curry, Patrizia; Le Douarin, Nicole M. (1995 թ․ դեկտեմբեր). «Oligodendrocyte precursors originate from both the dorsal and the ventral parts of the spinal cord». Neuron. 15 (6): 1299–1310. doi:10.1016/0896-6273(95)90009-8.
  4. Curtis et al., 1988; LeVine and Goldman, 1988; Hardy and Reynolds, 1991
  5. 5,0 5,1 Levine, A.; Rappaport, S.; Deeter, J. E.; Boynton, P. E.; Nagase, F. (1993 թ․ հունիս). «Discovery of orbital decay in SMC X-1». The Astrophysical Journal. 410: 328. Bibcode:1993ApJ...410..328L. doi:10.1086/172750.
  6. Pringle, NP; Mudhar, HS; Collarini, EJ; Richardson, WD (1992 թ․ հունիս). «PDGF receptors in the rat CNS: during late neurogenesis, PDGF alpha-receptor expression appears to be restricted to glial cells of the oligodendrocyte lineage» (PDF). Development (Cambridge, England). 115 (2): 535–51. PMID 1425339.
  7. Vallstedt et al., 2004
  8. Richardson, WD; Kessaris, N; Pringle, N (2006 թ․ հունվար). «Oligodendrocyte wars». Nature reviews. Neuroscience. 7 (1): 11–8. doi:10.1038/nrn1826. PMID 16371946.
  9. Thomas, JL; Spassky, N; Perez Villegas, EM; Olivier, C; Cobos, I; Goujet-Zalc, C; Martínez, S; Zalc, B (2000 թ․ փետրվարի 15). «Spatiotemporal development of oligodendrocytes in the embryonic brain». Journal of neuroscience research. 59 (4): 471–6. doi:10.1002/(SICI)1097-4547(20000215)59:4<471::AID-JNR1>3.0.CO;2-3. PMID 10679785.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 Fields, 2008
  11. Menn, B; Garcia-Verdugo, JM; Yaschine, C; Gonzalez-Perez, O; Rowitch, D; Alvarez-Buylla, A (2006 թ․ հուլիսի 26). «Origin of oligodendrocytes in the subventricular zone of the adult brain». The Journal of neuroscience : the official journal of the Society for Neuroscience. 26 (30): 7907–18. doi:10.1523/JNEUROSCI.1299-06.2006. PMID 16870736.
  12. Sokol, 2009
  13. Juraska J. M., Kopcik J. R. (1988). «Sex and environmental influences on the size and ultrastructure of the rat corpus callosum». Brain Research. 450 (1–2): 1–8. doi:10.1016/0006-8993(88)91538-7. PMID 3401704.
  14. Káradóttir et al., 2007
  15. Tkachev et al., 2003
  16. "Chemotherapy-induced Damage to the CNS as a Precursor Cell Disease" Արխիվացված 2011-12-27 Wayback Machine by Dr. Mark D. Noble, University of Rochester
  17. "Systemic 5-fluorouracil treatment causes a syndrome of delayed myelin destruction in the central nervous system" by Ruolan Han, Yin M Yang, Joerg Dietrich, Anne Luebke, Margot Mayer-Pröschel, and Mark Noble

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]