Սատիրայի թատրոն (Մոսկվա)
Սատիրայի թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն, թատրոն և առևտրային կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | 1924 |
Կայք | satire.ru |
Moscow Satire Theatre Վիքիպահեստում |
Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոն (ռուս.՝ Московский академический театр сатиры), դրամատիկական թատրոն Մոսկվայում։ Տեղակայված է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանում՝ «Մայակովսկայա» մետրոյի կայարանի մոտ՝ Տրիումֆալնայա հրապարակում։ Բացվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին Մեծ Գնեզդնիկովսկի նրբանցքում՝ № 10 տան նկուղային հարկում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականի ամռանը մի խումբ էնտուզիաստներ, որի կազմում ընդգրկված էին երգիծաբաններ «Красный перец» և «Կրոկոդիլ» հանդեսներից, ռեժիսորներ ու դերասաններ «Չղջիկ» թատրոն-կաբարեից ու «Кривой Джимми» մանրապատ��ւմների կամերային թատրոնից, առաջ է քաշել սատիրայի թատրոն կազմակերպելու գաղափար[2][3]։ 1924 թվականի գարնանը «Խառը հանրություն» (ռուս.՝ «Смешанное общество») թեմատիկ ներկայացման հաջողու��յունից հետո «Кривой Джимми» թատրոնի ղեկավարությունը վերջնականապես որոշել է իր ուղղվածությունը փոխել սատիրականի և ցուցադրել միայն քաղաքական ու կենցաղային ներկայացումներ։ Նոր թատրոնի կազմակերպման հարցերի լուծման համար ստեղծվել է հատուկ խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են դրամատուրգ Վիկտոր Տիպոտը, ռեժիսոր Դավիդ Գուտմանը և ռեժիսոր Գեորգի Խոլմսկին, որը հետագայում դարձել է Սատիրայի թատրոնի տնօրեն[4][3]։
Ըստ նախնական մտահղացման՝ թատրոնը պետք է կոչվեր «Կոմեդիա», սակայն դրանից հրաժարվել են, որովհետև այն չէր ընդգծում գլխավոր գաղափարը և չէր գրավում հանդիսատեսի ուշադրությունը թերությունների ու արատների և ծիծաղի միջոցով դրանց շտկման վրա։ Ի վերջո որոշվել է թատրոնը կոչել «Սատիրայի թատրոն»[5].
Մոսկվայի սատիրայի թատրոնը բացվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին[6] Մեծ Գնեզդնիկովսկի նրբանցքի № 10 տան նկուղային հարկում, որտեղ նախկինում գտնվում էր «Кривой Джимми» թատրոնը։ Առաջին ներկայացումը եղել է Վիկտոր Տիպոտի և Նիկոլայ Էրդմանի «Մոսկվան տեսակետից» (ռուս.՝ «Москва с точки зрения») բեմադրությունը։ Թատրոնի գործունեության սկզբում այնտեղ գերակշռել են քաղաքական, կենցաղային և ծաղրերգական ներկայացումները[7][8]։ Բեմադրությունների համար սյուժեներ փնտրել են Մոսկվայի հասարակ քաղաքացիների ու ծառայողների կյանքից[6]։ Առաջին թատերախմբի կազմում ընդգրկվել են «Кривой Джимми» թատրոնում ելույթ ունեցած դերասանները՝ Պավել Պոլ, Դմիտրի Կարա-Դմիտրիև, Նադեժդա Նուրմ, Եվա Մալյուտինա, Ռաֆայիլ Կորֆ, Ֆեոդոր Կուրիխին, Ալեքսեյ Բոնդի, Իվան Զենին, Յակով Ռուդին[9][10][11]։
1927 թվականին բացվել է թատրոնի մասնաճյուղը Հին Տրիումֆալնայա հրապարակում (Մոսկվայի սատիրայի երկրորդ թատրոն, 1-ին Բրեստի փողոց, 1/29)[12]։ Նոր դահլիճը տեղավորել է ավելի քան 800 հանդիսատես[13][6]։ Մինչ 1930 թվականը[14] թատրոնը լիովին տեղափոխվել է նոր շենք։ Հիմնական խաղացանկում ներառվել են կենցաղային կատակերգություններ ու վոդևիլներ[8][15][16], օրինակ՝ Վիկտոր Արդովի «Մանր հաղթաթղթեր» (ռուս.՝ «Мелкие козыри», 1937) և Վասիլի Շկվարկինի «Վերջին դատաստանը» (ռուս.՝ «Страшный суд»), «Վտանգավոր տարր» (ռուս․՝ «Вредный элемент»), «Օտար երեխան» (ռուս․՝ «Чужой ребёнок», 1940)[17][16]։ Թատրոնում բեմադրվել են նաև դասական դրամատուրգների աշխատանքներ, այդ թվում՝ Մոլիերի «Պարոն դը Պուրսոնյակ» (1938), Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» և այլն[16]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թատրոնի դերասանները, բաժանվելով մի քանի խմբերի, ներկայացումներ են տվել գործող բանակում[15][18]։
1951 թվականին[19] թատրոնը տեղափոխվել է նոր շենք, որ գտնվում էր Մալայա Բրոննայա, տուն 4 հասցեում։
1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականների սկզբին թատրոնի ժողովրդականությունը նվազել է, քննադատները նշել են, որ բեմադրությունները «գորշ ու միօրինակ» են։ Լճացումից թատրոնը կարողացել է դուրս գալ 1953 թվականին Վլադիմիր Մայակովսկու «Բաղնիք», «Ոջիլ» և «Միստերիա-բուֆ» պիեսերի հիման վրա բեմադրված ներկայացման շնորհիվ[16] [20]։
Նշանակալի իրադարձություններ են դարձել Նազըմ Հիքմեթի «Իսկ եղե՞լ է արդյոք Իվան Իվանովիչը» (ռուս.՝ «А был ли Иван Иванович?») ներկայացումը 1957 թվականին, Ալեքսանդր Տվարդովսկու «Տյորկինն այն աշխարհում» (ռուս.՝ «Тёркин на том свете») ներկայացումը 1966 թվականին և Ալեքսանդր Օստրովսկու «ԵԿամտաբեր պաշտոն» (ռուս.՝ «Доходное место») ներկայացումը։ Այդ ներկայացումները որոշել են թատրոնի հրապարակախոսական ուղղվածությունը և սահմանել թատրոնի այցելությունների նոր մակարդար[16][17]։
1958 թվականին թատերախումբն առաջին անգամ մեկնել է արտասահմանյան շրջագայության Լեհաստանում[21]։
1963 թվականին թատրոնը տեղափոխվել է Լենինգրադյան պողատայի 32/2 շենք, բայց այնտեղ մնացել է կարճ ժամանակ և արդեն 1964 թվականին տեղափոխվել է Տրիումֆալնայա հրապարակ։ Այդ ժամանակաշրջանի ներկայացումներում գերակշռել է փիլսիոփայական ողբերգական սատիրան[7][15]։ Հիմնական ներկայացումները եղել են Մաքս Ֆրիշի «Դոն Ժուան կամ Սեր երկրաչափության հանդեպ», Պիեռ Բոմարշեի «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն[16]։
1984 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը թատրոնին շնորհել է ակադեմիական կոչում[8][15][17]։
Արդի ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Սատիրայի թատրոնը «Սովրեմեննիկի», Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի և Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի հետ միասին մասնակցել է «Ներկայացումների ոսկե հավաքածու» (ռուս.՝ «Золотая коллекция спектаклей») նախագծին, որի շրջանակներում ներկայացումների տեսագրությունները տեղադրվել են YouTube-ալիքում[22]։
2015 թվականին Սատիրայի թատրոնը ճանաչվել է Մոսկվայի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թատրոններից մեկը. դահլիճների զբաղվածությունը եղել է գրեթե 90 %, հանդիսատեսի թիվը գերազանցլե է 2,5 միլիոնը[23]։
Անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տարիների թատրոնի թատերախմբում աշխատել են Ռինա Զելյոնայան, Վլադիմիր Լեպկոն, Վլադիմիր Խենկինը, Տատյանա Պելտցերը, Վալենտինա Տոկարսկայան, Գեորգի Տուսուզովը, Իվան Լյուբեզնովը, Եվգենի Վեսնիկը, Սպարտակ Միշուլին, Տատյանա Վասիլևան, Անատոլի Պապանովը, Անդրեյ Միրոնովը և այլք[7][8][16]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Դյակոնովի «Հարսանիք օժիտով» (ռուս.՝ «Свадьба с приданым», 1949) պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման համար Սատիրայի թատրոնն արժանացել է Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի[31]։
- 1974 թվականին թատրոնն ստացել է Աշ[32]։
- 2002 թվականին թատրոնը հաղթել է «Տարվա լավագույն թատրոն» անվանակարգում Ամերիկայում[33]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Культура.РФ: Московский академический театр сатиры
- ↑ Велехова, 1999, էջ 66
- ↑ 3,0 3,1 Бертенсон, 1966, էջ 12—13
- ↑ Кривой Джимми, 2013
- ↑ Велехова, 1999, էջ 65
- ↑ 6,0 6,1 6,2 Млечин, 1934, էջ 49
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Маршак, Иванова, 2013
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Московский академический театр Сатиры. Справка, 2009
- ↑ Млечин, 1934, էջ 50
- ↑ Алексеев, 1984, էջ 225
- ↑ ТЭ, 1964, էջ 271
- ↑ Москва в планах: справочник-путеводитель. — Изд. 2-е. — Москва : МКХ, 1928. — 318 с. — С. 89
- ↑ Алексеев, 1984, էջ 229
- ↑ [1]
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 Белялова, 2014
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 РДТ, 2001, էջ 300
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 БРЭ, 2013, էջ 303
- ↑ Бертенсо��, 1966, էջ 39
- ↑ [2]
- ↑ Бертенсон, 1966, էջ 25
- ↑ Бертенсон, 1966, էջ 43
- ↑ Мельникова, 2014
- ↑ В Москве назвали самые посещаемые театры в 2015 году, 2016
- ↑ Алексеев, 1984, էջ 229—230
- ↑ ТЭ, 1963, էջ 243
- ↑ РДТ, 2001, էջ 356
- ↑ ТЭ, 1963, էջ 82
- ↑ Велехова, 1999, էջ 76
- ↑ РДТ, 2001, էջ 122
- ↑ РДТ, 2001, էջ 537
- ↑ Иевлев, Туркин, 2011
- ↑ Москва, 1980
- ↑ Мехдиева, 2015
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Авторский коллектив Русский драматический театр. Энциклопедия / Гл. ред. А. П. Горкин; Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой, Е. Ю. Бегляровой. — М.: Большая российская энциклопедия, 2001. — 568 с. — 7000 экз. — ISBN 585270167X
- Монголы — Наноматериалы. — М. : Большая российская энциклопедия, 2013. — 768 с. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 21). — ISBN 978-5-85270-355-2.
- Велехова Н. А Валентин Плучек и привал комедиантов на Триумфальной, 2. — М.: Московский академический театр сатиры, при участии издательства «Рутена», 1999. — 400 с. — ISBN 5-8261-0006-0
- Алексеев А. Г Серьёзное и смешное. — М.: Искусство, 1984. — 280 с.
- Московский театр сатиры / Редактор-составитель М. В. Бертенсон. — М.: Искусство, 1966. — 96 с.
- Театры Моссовета: в помощь культработнику, завклубу, теаорганизатору / редактор В. М. Млечин. — М.: Упр. Московскими зрелищными предприятиями, 1934.
- Театральная энциклопедия / гл. ред. П. А. Марков. — М. : Советская энциклопедия, 1963. — Т. 2. Гловацкий — Кетуракис. — С. 82, 243.
- Театральная энциклопедия / гл. ред. П. А. Марков. — М. : Советская энциклопедия, 1964. — Т. 3. Кетчер — Нежданова. — С. 271.
- Москва: Энциклопедия / Редкол.:. — М.: Советская энциклопедия, 1980. — 688 с. — 200 000 экз.
Հոդվածներ և հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Илья Маршак, Ася Иванова 7 знаменитых спектаклей Театра Сатиры(ռուս.) // Вечерняя Москва : газета. — 2013. — ISSN 1025-1200.
- «Кривой Джимми». Энциклопедия циркового и эстрадного искусства (электронная версия). 2013. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- «Московский академический театр Сатиры. Справка». РИА Новости. 2009 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- Надежда Белялова Московский академический театр сатиры. Досье(ռուս.) // ТАСС : информационное агентство. — 2014.
- Мельникова Е. В Основные этапы использования информационных технологий в театральной деятельности в россии (рубеж XX-XXI вв. )(ռուս.) // Омский научный вестник : журнал. — 2014. — № 2(126). — С. 29—31. — ISSN 1813-8225.
- В Москве назвали самые посещаемые театры в 2015 году(ռուս.) // Борисовские пруды : газета. — 2016.
- Алексей Иевлев, Валерий Туркин Как обрела крылья «Свадьба» Николая Дьяконова(ռուս.) // Красное Знамя : информационный портал. — 2011.
- Улькер Мехдиева В Азербайджане любят русский театр - директор Московского Театра сатиры(ռուս.) // Sputnik : новостное агентство. — 2015. Архивировано из первоисточника 16 Ապրիլի 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- театра
- «Московский академический театр сатиры». Культура.РФ (ռուսերեն). Министерство культуры РФ. 2019. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատիրայի թատրոն (Մոսկվա)» հոդվածին։ |
|