Ռոման Ռոմանյուկ
Ռոման Ռոմանյուկ ուկրաիներեն՝ Роман Сергійович Романюк | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1982) և Interregional Academy of Personnel Management? (2004) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր |
Կուսակցություն | УДАР[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 8th Verkhovna Rada? և Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադա |
Roman Romanyuk Վիքիպահեստում |
Ռոման Ռոմանյուկ (ուկրաիներեն՝ Роман Сергійович Романюк, հոկտեմբերի 18, 1961, Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, Ուկրաինայի վաստակավոր իրավաբան, Ուկրաինայի VII, VIII գումարումների ժողովրդական պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 18-ին Չերնովցի քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է գիշերօթիկ դպրոցում։ Այնուհետև ընդունվել է № 2 տեխնիկական դպրոցում (քաղաք Չերնովցի), որտեղ նա ստացել է Էլեկտրական ռադիոյի սարքավորումներ մոնտաժողի մասնագիտություն։
1980-1982 թվականին ծառայել է Սովետական բ��նակում։
1988 թվականին ավարտել է Շևչենկոյի անվան Կիևի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Աշխատել է Կիևի պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում։
Եղել է Կիևի քաղաքային պետական վարչակազմի դատարանների, իրավապահ մարմինների և արդարադատության մարմինների հետ փոխգործակցության վարչության պետի տեղակալ, վարչության պետ։
2004 թվականին նա Ուկրաինայի նախագահին առընթեր ավարտել է պետական կառավարման ազգային ակադեմիան՝ ստանալով «Պետական կառավարման մագիստրոսի» որակավորում։
2007 թվականից դարձել է «Մայրաքաղաքի իրավապահների ֆոնդ» բարեգործական կազմակերպության խորհրդի նախագահ։
2008-2012 թվականներին ընտրվել է 6-րդ գումարման Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր։ Եղել է օրենքի և կարգի, կանոնակարգերի և խորհրդարանական էթիկայի հանձնաժողովի անդամ։
2009-2010 թվականներին «Նոր երկիր» քաղաքական կուսակցության նախագահն էր։
2012 թվականին ընտրվել է 7-րդ գումարման Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, զբաղեցրել է Ուկրաինայի Վերխովնա ռադայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը՝ օրենքի գերակայության և արդարության հարցերով։
Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում երկրորդ անգամ ընտրվել Է Ուկրաինայի VIII գումարման Ժողովրդական պատգամավոր՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» բազմամանդատ համապետական կուսակցության կազմից, ցուցակի համարը՝ 25: «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության պատգամավորական խմբակցության անդամ, Արդարադատության բարձրագույն խորհրդի իրավական կարգավիճակի հարցերով ենթակոմիտեի, Ուկրաինայի Գերագույն ռադայի իրավական քաղաքականության և արդարադատության հարցերով հանձնաժողովի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի վաստակավոր իրավաբան,
- Պարգևատրվել է Ֆորտ-17 (2014 թվականի հունիսի 26 ) զենք-ատրճանակով,և "Beretta Px4 Compact" ( 2014 թվականի սեպտեմբերի 24) ատրճանակով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://kmr.gov.ua/uk/users/romaniukroman
- ↑ Роман Романюк, Мария Жартовская (2017 թ․ հունվարի 13). «Наградной фронт. Кому Аваков подарил 400 стволов». «Украинская правда».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոման Ռոմանյուկի կայքը ՅուԹյուբում
- «Ռոման Սերգեևիչ Ռոմանյուկ». Верховная рада XII созыва: Кто есть кто. Парламентские выборы 2012. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- «Ռոման Սերգեևիչ Ռոմանյուկ». Слово и Дело. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- Ուկրաինայի բարձրագույն ռադա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Ռոմանյուկ» հոդվածին։ |
|