Պետրոս I-ի տուն-թանգարան (Էստոնիա)
Պետրոս I-ի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | historic house museum? և թանգարան |
Երկիր | Էստոնիա |
Մասն է | Տալլինի քաղաքային թանգարան[1] |
Ղեկավարության նստավայր | Տալլին, Էստոնիա |
Հիմնադրվել է | 1806[1] |
Պետրոս I-ի տուն-թանգարան (էստ․՝ Peeter I majamuuseum), թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Կադրիորգ զբոսայգում։ Տալլինի քաղաքային թանգարանի յոթ մասնաճյուղերից մեկն է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է այն շենքում, որտեղ Շվեդիայի հետ Հյուսիսային պատերազմի ընթացքում 11 անգամ կանգ է առել Պետրոս I ռուսական ցարը։ 17-րդ դարում կառուցված այս տունը պատկանել է ռատման Հերման ֆոն Դրենտելնին։ Պետրոսն առաջին անգամ այստեղ եկել է 1714 թվականին, իսկ 1715 թվականին տունը 1400 ռուբլով գնել է նախորդ սեփականատիրոջ այրուց[3]։
Թանգարանը բացվել է 1806 թվականին՝ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի հրամանով, որն այդ վայրերն այցելել է 1804 թվականին[3]։
1941 թվականից Պետրոս I-ի տուն-թանգարանը Տալլինի քաղաքային թանգարանի մասնաճյուղն է[3]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին հարդարանքը պահպանվել է Պետրոս Մեծի ժամանակներից։
Թանգարանի գեղարվեստական հավաքածուի ամենավաղ ստեղծագործությունը 1639 թվականին Սևագլուխների եղբայրությանը նվիրաբերված ռուսական ցար Միխայիլ Ֆեդորովիչ Ռոմանովի դիմանկարն է[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հյուրասենյակ
-
Հյուրասենյակ
-
Ննջասենյակ
-
Խոհանոց
-
Ճաշասենյակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://linnamuuseum.ee/peeter-1-maja/muuseumist-pm/
- ↑ «Организация Таллиннский городской музей — Tallinna Linnamuuseum». linnamuuseum.ee. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «О музее — Tallinna Linnamuuseum». linnamuuseum.ee. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.