Jump to content

Չոր ցամաքային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չոր ցամաքային կլիմա, չոր խիստ ցամաքային կլիմայի տարատեսակ։ Հայաստանում ձևավորվում է Արարատյան գոգավորությունում, Վայքում՝ 1400-1500 մ բարձրություններում։ Ձմեռը չափավոր ցուրտ է՝ անկայուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -4-ից -5oC է, նվազագույնը՝ -34oC: Գարունը մեղմ է, համեմատաբար՝ խոնավ։ Ամառը շոգ է, արևոտ՝ չոր եղանակների գերակշռությամբ, սկսվում է մայիսի սկգբին։ Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 23oC է, առավելագույնը՝ 41oC: Աշունը մեղմ է, արևոտ՝ անհողմ եղանակների գերակշռությամբ։ Անսառնամանիք ժամանակաշրջանը 200-220 օր է, 0oC-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 4300oC, տարեկան տեղումները՝ 350-400 մմ։ Լանդշաֆտը կիսաանապատային է։ Ոռոգման դեպքում պայմանները բարենպաստ են պտղաբուծության, այգեգործության և հացահատիկային բույսերի մշակման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։