Միքայել Կոծինյան
Ծնվել է | 1919 |
---|---|
Ծննդավայր | Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան |
Մահացել է | 1984 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950) |
Մասնագիտություն | համաճարակաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Միքայել Երվանդի Կոծինյան (1919, Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան - 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Կոծինյանը ծնվել է 1919 թվականին, Մեծ Պարնի գյուղում (Սպիտակի շրջան)։ 1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1953-1969 թվականներին աշխատել է Համաճարակագիտության և հիգիենայի (1971 թվականից՝ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության) ինստիտուտի համաճարակաբանության բաժնում, այնուհետև՝ վիրուսային հիվանդությունների և ռիկետսիոզների լաբորատորիայում, 1969-1984 թվականներին՝ մանրէաբանության և իմունաբանության լաբորատորիայի վարիչ[1]։
Ներդրել է ռիկետսիոզների ախտորոշման նոր եղանակներ, բացահայտել տզային բծավոր տիֆի և քյու-տենդի բնական օջախների առկայությունը Հայաստանում, կազմել ախտաբանաաշխարհագրական քարտեզ։ Հետազոտել է քութեշով և թռչնախտով հիվանդացությունը, մասնակցել Հայաստանում համաճարակային բծավոր տիֆի վերացմանը։
Հեղինակ է շուրջ 80 գիտական աշխատությունների։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Կոծինյանը մահացել է 1984 թվականին, Երևանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զինվորական ծառայության» մեդալ (10.12.1944)
- Կարմիր աստղի շքանշան (24.03.1945)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էպիդեմիկ բծավոր տիֆ / Մ. Ե. Կոծինյան, ՀԽՍՀ Առողջապահության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1961, 28 էջ[2]։
- Вопросы вирусологии» (1958).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-ме��ики. - Ер., 1998, 276 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 568-569։
- ↑ «Koha online catalog › ISBD view». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.