Jump to content

Մարտին Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Ավետիսյան
Ծնվել էապրիլի 13, 1925(1925-04-13)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 26, 1994(1994-06-26) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մարտին Աբրահամի Ավետիսյան (ապրիլի 13, 1925(1925-04-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 1994(1994-06-26), Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ, ռեժիսոր, դերասան։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Ավետիսյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 13-ին, Երևանում։ Սովորել է Ստեփան Շահումյանի անվան դպրոցում, ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտ, ուսումնառությանը զուգահեռ աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում որպես հուշարար։

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1942-1956 թվականներին (ընդհատումներով)՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի, 1956 թվականից՝ ՀԽՍՀ հեռուստաստուդիայի ռեժիսոր[2][3]։

Մասնակցություն Երկրորդ համաշխարհային պատեր��զմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի օրերին Ավետիսյանը Թամանյան դիվիզիայի 526-րդ գնդի երկրորդ գումարտակում եղել է ջոկի հրամանատար։ 1944 թվականի հունվարի 27-ին, Կերչի փողոցային կռիվների ժամանակ ծանր վիրավորվել է և կորցրել ձախ ոտքը, զորացրվել է ռազմաճակատից որպես հաշմանդամ։

Ավետիսյանը պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի» և «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշաններով[4]։

  • Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» (ԵԵԿԹ)
  • Մոլիերի «Ակապենի արարքները» (ԵԵԿԹ)
  • Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (հեռուստաթատրոն)
  • Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (հեռուստաթատրոն)
  • «Ջութակահարի պատմածը» (ըստ Հրաչյա Քոչարի, հեռուստաթատրոն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1625
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Մարտին Ավետիսյանի մասին zarkfoundation.com կայքում».
  4. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Ավետիսյան» հոդվածին։