Jump to content

Մասնակցի քննարկում:Vacio/Արխիվ Ը

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  Այս էջում գտնվում են հին քննարկումները, նոր գրառում կատարեք քննարկման էջում են:

Նիդերլանդների համայնքներ

[խմբագրել կոդը]

Հե՜յ, Վացիօ։ Նիդերլանդների համայնքների հոդվածներում (ինչպես տեսա ռուսերեն և վրացերեն վպ֊ներում) պետք է նշվի, որ դրանք նաև քաղաք են, չէ՞։ Նկատեցի, որ հոդվածներում վարչական միավորի տեղեկաքարտն է ավելացված։ Ի՞նչ կասես, եթե համայնքներում բնակավայրի տեղեկաքարտը ավելացնեմ, որպեսզի լուսանկար էլ կարողանանք տեղադրել։

Բնակավայրի կլինի «Համայնք / Քաղաք» մակագրությամբ. օրինակ՝ Հարլեմ համայնքն այժմ այս տեսքն ունի, բայց կունենա այս տեսքը։ Կցանկանայի կարծիքդ լսել։ ջեօ 09։55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 08։18, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ողջույն Ջեօ։ Չէ, գիտես, սա իսկապես վարչական միավորի մասին է։ Այսինքն, Նիդերլանդներում համայնքը ամենափոքր վարչական միավորն է, որի մեջ մտնում են մի քանի բնակավայրեր, երբեմն մեկ տասնյակից ավել։ Շփոթեցնող է երևի այն, որ համայնքը որպես կանոն անվանվում է գլխավոր բնակավայրի անունով։ Այսինքն նշածդ Հարլեմի համար ավելի ճիշտ է պարզապես ստեղծել նոր հոդված քաղաքի մասին ու նշել, որ այն մտնում է Հարլեմ համայնքի մեջ։ --vacio 10:56, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
հմմմ... Այդ դեպքում խնդիր կունենանք վիքիդատայի հետ, որովհետև Նիդերլանդների համայնքների միջլեզվային հղումները քաղաքներին են տրված։ Անգլերեն Վիքիպեդիայում Հարլեմ բառի բազմիմաստության մեջ չի նշվում առանձին քաղաքը և համայնքը, այլ մեկ ընդհանուր հոդվածի մեջ նշվում է, որ վերջինս և՛ քաղաք է, և՛ համայնք։ ջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 11:07, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Կարծես թե՝ այո, այս դեպքում վարչական միավորի և քաղաքի մասին տեղեկությունները զետեղված են 1 հոդվածում։ Գուցե կարելի է մեզ մոտ նույնպես անել։ Բայց սա բացառություն է։ Հիմնականում (գոնե Հոլանդերեն Վիքիպեդիայում) համայնքի ու բնակվայրի մասին հոդվածները առանձին են։ --vacio 11:13, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ի դեպ, եթե հարցը լուսանկար ավելացնելն է․ Վարչական միավորի տեղեկաքարտում լուսանկար հնարավոր չէ՞ ավելացնել։ --vacio 11:14, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ի դեպ1, մեկ էլ կարծես ինչ֊որ տեղեկաքարտի հետ կապված պետք է օգնեի քեզ, կհիշեցնե՞ս ինչ էր (։ --vacio 11:15, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ոչ, {{Տեղեկաքարտ Վարչական միավոր}}֊ում հնարավոր չէ քաղաքի լուսանկարն ավելացնել։
հ.գ. արդեն ավելացրել եմ։ Ճ մերսի (։ջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 11:20, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Կարելի է այնպես անել, որ հնարավոր լինի ։Ճ
Հիանալի է ։Ճ --vacio 11:25, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Կարո՞ղ ես բզբզալ տեսնել ։Ճջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 11:30, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ժամանակ գտնեմ, այո ։Ճ --vacio 16:50, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Վաստակավոր Ադմինիստրատոր

[խմբագրել կոդը]
Վաստակավոր Ադմինիստրատոր
Հարգելի՛ Vacio, այս շքանշանը ձեզ ձեր կատարած ադմինիստրատորական աշխատանքների համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17։24, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես ինձ գերագնահատված եմ զգում․․․ ։Ճ --vacio 17:30, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի

[խմբագրել կոդը]

Տեղեկաքարտ Պատմական երկիր

[խմբագրել կոդը]

Vacio ջան, շնորհավոր Նոր տարի, շնորհակալություն կաղապար բարելավման համար, եթե հնարավիր է խմրրում եմ ավելացրա հղում դեպի Վիքիպահեստ։ - Kareyac (քննարկում) 12։01, 31 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ողջույն և շնորհակալություն։ Շնորհավորում եմ քեզ նույնպես։ Կաղապարի հետ կապված․ անկեղծ ասած կասկածամիտ եմ՝ արժի՞ որ տեղեկաքարտում ավելացնել Վիքիպահեստի հղում, եթե դա սովորաբար արդեն կա հոդվածի ներքևի մասում։ --vacio 12:41, 1 Հունվարի 2014 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված

[խմբագրել կոդը]
Տարվա հոդված
Հարգելի Vacio,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Untranslated text

[խմբագրել կոդը]

I see very little untranslated text here [1] Would you be able / willing to help fix it and move the article live? Otherwise I could try to get the original translator to help. James Heilman, MD (talk · contribs · email)(please leave replies on my talk page) 17։10, 10 Հունվարի 2014 (UTC)

We really need a local Wikipedia involved in each language :-) Unfortunately we have not found one for Armenian yet. James Heilman, MD (talk · contribs · email)(please leave replies on my talk page) 17:12, 10 Հունվարի 2014 (UTC)
Hi James, no problem, I will try to help you :) --vacio 16:32, 11 Հունվարի 2014 (UTC)
Done, sorry for the delay. --vacio 14:01, 21 Հունվարի 2014 (UTC)

անվանափոխություններ

[խմբագրել կոդը]

ողջույն Վաչագան ջան, ի՞նչպես ես, խնդրեմ արձագանքիր այս և այս քննարկումներին։ -ERJANIK քննարկում: 11։31, 16 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն, շնորհակալ եմ ուշադրություն գրավելու համար։ Այսօր անպաման կանդրադառնամ։ --vacio 11:24, 17 Հունվարի 2014 (UTC)

Ընտրություն

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vacio, կարող եք մասնակցել այս քննարկմանը։ --Vadgt (քննարկում) 18։58, 23 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի՛ Vacio, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 16։23, 30 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն Արտաշես, եթե ժամանակս ներեց՝ մեծ սիրով։ Բայց չեմ խոստանում․․․ --vacio 20:06, 30 Հունվարի 2014 (UTC)

Կարևոր քննարկում

[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, խնդրում եմ մասնակցել այս քննարկմանը։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 21։09, 6 Փետրվարի 2014 (UTC)

քննարկման շարունակություն...

[խմբագրել կոդը]

Կներեք ուշ արձագանքելու համար։ Ես փորձեցի նորից այդ ֆայլերը ներբեռնել, բայց չստացվեց։ Թույլ չի տալիս, միագամից տալիս է, որ այդ ֆայլերն արդեն մեկ անգամ ներբեռնված են եղել և ջնջվել են։ Ինչպե՞ս կարող եմ նորից դրանք ներբեռնել։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Heghvan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

հարգելի Heghvan, խնդրեմ կնշեք այդ ֆայլերը նայենք, կամ ուղղակի փորձեք այլ անունով դրանք բեռնել, և մի բան էլ, քննարկման էջերում մի մոռացեք ստորագրել գրելով չորս թիլդա` ~~~~, կամ սեղմելով գրիչի նշանը վերևի գրծիքների պատուհանից: -ERJANIK քննարկում: 21:10, 13 Փետրվարի 2014 (UTC)

Շնորհակալ եմ արձագանքի համար։ Ես նորեկ եմ այստեղ, շատ "օրենքների" դեռ ծանոթ չեմ)))) գիտեք փորձեցի այլ անունով, բայց միևնույն է չստացվեց ներբեռնել... դրա հաար ձեր օգնությանը դիմեցի։ Իսկ ֆայլերը ինչպես նշեմ??? Արդեն ջնջված են, կկարողանաք տեսնել??? Heghvan (քննարկում) 23։12, 13 Փետրվարի 2014 (UTC)Heghvan

Ողջույն Heghvan: Ձեր բեռնած նկարներից այս մեկը ջնջված չէ։ Այլ նկարներ էլ ե՞ք բեռնել։ Մեկ էլ, ես ձեզ խորհուրդ էի տվել Վիքիպահեստի ձեր քննարկման էջում գրել, որ նկարները ձերն են, որպեսզի այնտեղի ադմինները ձեզ չարգելափակեն ու չջնջեն նկարները։ Ես ինքս գրեցի ;) --vacio 17:04, 14 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն)) շնորհակալ եմ գրելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մի նկարին՝ դա ուրիշ է։ Այն նախկինում ներբեռնված չի եղել։ Իսկ որոնք պետք է տեղադրվի վիկիի էջում թույլ չի տալիս, որ ներբեռնել՝ ասելով որ նախկինում այդ նկարերը ջնջվել են...Heghvan (քննարկում) 20։58, 14 Փետրվարի 2014 (UTC)Heghvan

Բարեւ Ձեզ

[խմբագրել կոդը]

Բութ ` նշանը հայերենի կետադրական նշաններից է եւ այն իր տեղում չգործածելու պահանջն ինձ համար անհասկանալի է: Գծիկը դոգմա չէ եւ կան այլ լեզուներով դեպքեր, երբ այն չի գործածվում (ֆրանսերեն, իսպաներեն, վրացերեն): Հավանաբար, նրանք դա անում են տարբերվելու համար, չգիտեմ:

Այլ լեզուներից ներքին հղումներ անելը մյուս Վիքիպեդիաներում նույնպես տարածված երեւույթ է: Այս հարցի լուծումը համապատասխան հոդվածներ ստեղծելն է, ինչը կանեմ զուգահեռաբար, ինչքան որ ժամանակս թույլ կտա: Երեւի անցնեմ դրան :)))

Հարգանքներով` ԱյգեՊան։

Ողջույն ԱյգեՊան։ Շնորհակալություն արձագանքելու համար։ Ճիշտ եք, որ գծիկը «դոգմա» չի, սակայն պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ամեն մի մասնակից իր նախընտրած կետադրական նշանը օգտագործի։ Դրա համար յուրաքանչյուր մասնակցից ակնկալվում է հետևել ընդունված տարբերակին։ Եթե ցանկանում եք, փոխել ընդունված տարբերակը, պետք է դա քննարկել վիքի-համայնքի հետ․ եթե համայնքը համաձայնի, գծիկի փոխարեն շեշտ օգտագործել, դրանից հետո բոլորս կօգտագործենք շեշտ։
Ինչ վերաբերում է ներքին հղումներին։ Որտեղի՞ց եզրակացրեցիք, որ դա տարածված երևույթ է։ Կարո՞ղ ես բերել օրինակ որևէ Վիքիպեդիայի, որտեղ հոդվածներում ընդունված է դնել հղումներ այլ լեզուներով Վիքիպեդիաների հոդվածներին (բացառություններ ինչ խոսք կարող են լինել, սակայն դա դեռ չի նշանակում, որ երևույթւ «տարածված» է)։ Շեշտեմ, ուղղակի, որ սա իմ ցանկությունը կամ կարծիքը չէ։ Վիքիպեդիայի հոդվածում պետք է հղում դնել նույնիսկ դեռ չստեղծված հոդվածին, որպեսզի այլ խմաբիրներ տեսնեն հոդվածի բացակայությունը և ստեղծեծ այն։ --vacio 17:35, 3 Մարտի 2014 (UTC)[reply]
  • 24 февраля էջում 54 հատ իմ ասածից կա։ Կարծում եմ` բավարարված ես։

Ինչ վերաբերում է գծիկին` «դոգմա չէ» ասելով նկատի ունեմ այլ լեզուներում գործածելու համար։ Հայերենում այն գործածելը միանշանակ սխալ է եւ քննարկման առարկա չէ։

Քննարկում

[խմբագրել կոդը]

Հարգելի Vacio, արդեն քանի անգամ իմ դրած հոդվածը ջնջվում է՝ գովազդ լինելու պատճառաբանությամբ, սակայն իմ կարծիքով, դա այդքան էլ այդպես չէ։ Նյութում չի նշվում որ կայքն ամենալվն է կամ առհասարակ ոչ մի դրական կամ բացասական բան չի նշվում միայն տեղեկություն դրա մասին և օբյեկտիվ, անաչառ տեղեկություն։ Այն որ կայքն ապրանքանիշ է համաձայն եմ, սակայն այս պահին ոչ կոմրցիալ, ի տարբերություն շատ այլ ապրանքանիշերի, որոնք գտնվում են մեր վիքի տարածքում, այդ թվում և հայերեն լեզվով։ Նյութը առաջին անգամ ջնջելուց հետո ես հարցրեցի մանրամասնելու խնդրանքով, սակայն ոչ մի արձագանք և փորձեցի հայալեզու վիքիում որևէ կայքի կառուցվածք փնտրել և գտնելով՝ նյութը կառուցել եմ նույն կերպ։ Ինչպես կբացատրեք այն, որ մեկ այլ նյութը, որը կոմերցիալ կայքի տեղեկություն է պարունակում չի ջնջվում, իսկ այս նյութը ջնջվում է։ Բերեմ ևս մեկ հակափաստարկ. նույն տրամաբանությամբ կարելի է և պետք է հեռացնել նաև կոկա կոլա, պեպսի, Մերսեդես Բենց, Թերթ.am և շատ այլ հոդվածներ, որոնց առկայությունը թույլատրում է ինքստինքյան նաև այլ ապրանքանիշերի մասին էջերի բացում, սակայն անաչառ տեղեկատվության տարածում։ P. S. Նշեմ նաև, որ լինելով նոր մասնակից հասցրել եմ իմ ավանդն ունենալ այնպիսի նյութերում ինչպիսիք են Կարպատները, որտեղ և՛ հայերեն, և ռուսերեն, և՛ անգլերեն,և՛ ադրբեջաներեն լեզուներով տեղադրել եմ իրական տվյալը, որ այն ունի հայկական ծագում։ Նաև համաձայն վիքիպեդիա կանոնադրության արգելվում է հին մասնակիցների կողմից ճնշում նոր մասնակիցների վրա։ Եվ վերջինը։ Ես նկատեցի, որ ասվում է, եթե գրանցված ենք ոչ հայկական կոնտենտի համար, ապա չանենք փոփոխություն հայերեն էջերում. ճիշտն ասած իմ կարծիքով դա հակասում է վիքիպեդիայի օռենսդրությանը։ Շատ շնորհակալություն, սպասում եմ Ձեր պատասխանին։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Tigran Stepanyan 13 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, Տիգրան։ Այստեղ խնդիրը ոչ թե կայքի կոմերցիոն լինելն է, այլ դրա՝ Վիքիպեդիայի չափանիշներով ոչ նշանակալի լինելը։ Որևէ հոդված Վիքիպեդիայում ներառելու համար, պետք է վստահ լինել, որ այն բավարարում է որոշակի չափանիշների։ Այդ չափանիշներից ամենակարևորը «լուսաբանվածությունն» է, որը նշանակում է, որ հոդվածի առարկան (լինի դա մարդ, կազմակերպություն, իրադարձություն, ապրանքանիշ) զգալի լուսաբանում է գտել մամուլում և/կամ գրականության մեջ։ Բացի լուսաբանվածությունից, կան հատուկ չափանիշներ ամեն մի թեմատիկ հոդվածի համար՝ օրինակ գրողների դեպքում՝ նրանք առնվազն 1 հրատարակված աշխատություն պետք է ունենան։ Նոր ստեղծված կայքերը, բլոգերը, սոցիալական կայքերի անհատական էջերը և նմանատիպ այլ կայքէջերը սովարաբար նշանակալի չեն համարվում։ Հուսով եմ այսքանը բավարար պարզաբանում է։ Եթե այլ հարցեր ունեք, ապա կփորձեմ պատասխանել։ --vacio 09:35, 13 Մարտի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն պատասխանի համար. այն բավարար քանակով տեղեկություն տվեց։ Սակայն կան որոշակի հարցեր, որոնք կցանկանայի ճշտել։ Այսպես, Դուք նշեցիք, որ հեղինակի դեպքում չափանիշ կարող է լինել մեկ տպագրված էջը, իսկ որն է կայքի համար չափանիշ իր գործունեության ժամկետը, թե հետևողների քանակը, քանի որ ճիշտ է կայքը նոր է սակայն ավելի քան 1800 հետևող ունի։ Եվ բացի դա Դուք չպատասխանեցիք վերջին հարցին. նկատեցի, որ ասվում է, եթե գրանցված ենք ոչ հայկական կոնտենտի համար, ապա չանենք փոփոխություն հայերեն էջերում. ճիշտն ասած իմ կարծիքով դա հակասում է վիքիպեդիայի օռենսդրությանը։ Շատ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Tigran Stepanyan 13 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Օգնություն

[խմբագրել կոդը]

կներեք ինչպես կարող եմ այս հեդվածը տեղադրել տնտեսագիտություն։ Հաշվապահություն կատեգորիայւոմ – Այս անստորագիր գրառման հեղինակն է ԱնահիտԴրամբյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, նախ պետք է ավարտուն տեսքի բերել նյութը․ այն չպետք է պարունակի անձնական վերլուծություններ, պետք նշված լինեն օգտագործված աղբյուրները, որից հետո կստեղծենք հոդված ու ամենավերջում կավելացնեն կատեգորիաներ։ --vacio 10:07, 13 Մարտի 2014 (UTC)[reply]

։ Ողջույն, հարգելի Անահիտ Դրամբյան։ Խնդրում եմ հոդվածը գրրի քո սևագիր էջերում` օրինակ Մասնակից:ԱնահիտԴրամբյան/Սևագրություն և դրանից հետո հարցերով դիմիր մասնակիցներին։ Եվ նախքան հոդված գրելը խնդրում եմ ծանոթանալ Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը էջի հետ, որպեսզի ձեր ստեղծած հոդվածը հոդվածի նման լլինի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։46, 13 Մարտի 2014 (UTC)

ավելացրել եմ օգտագործված գրականությունը և ներածական մասը: Կխնդրեի հաստատեիք

[խմբագրել կոդը]

Ներածություն Ֆինանսների վերահսկողության ֆունկցիայի օբյեկտիվ հիմքը արտադրու¬թյան ու իրացման, ծառայությունների մատուցման ծախսերի, դրամական եկա¬մուտների ու ֆոնդերի արժեքային հաշվառումն է։ Այս ֆունկցիայի կատարումը կապված է տարբեր խթանների և սանկցիաների, ինչպես նաև ցուցանիշների կիրառման հետ։ Երբ ձեռնարկությունը ժամանակին լուծում է բյուջեի, բանկերի, մատակարարների հանդեպ պարտավորությունները, դրանով իսկ բարելավում է իր վերջնական արդյունքը, բարձրացնում արտադրության ու միջոցների օգտա¬գործ¬ման արդյունավետությունը։ Հակառակ դեպքում չի կարող խուսափել տույժ-տուգանքներից, ֆինանսական վիճակի լարվածությունից։ Ֆինանսական վերա¬հսկո¬ղության ձևերից մեկը տարբեր ֆինանսական ցուցանիշների օգտագործումն է, որոնցից գլխավորը ձեռնարկությունում միջոցների առկայության կայունությունն է։ Հենց դրանում է արտահայտվում վերահսկողության և բաշխման ֆունկցիաների փոխկապվածությունը, դա էլ ըստ էության դրամով վերահսկողություն է։ Մյուս ֆինանսական ցուցանիշներին վերաբերում են՝ մատակարարներին, բանկին, բյուջեին, աշխատողներին պարտքը, շրջանառու կապիտալով ապահովվածու¬թյունը, շահույթը, վնասը, իրացվելիությունը, վճարունակությունը և այլն։ Ֆինանսների ֆունկցիաները ցանկացած-կազմակերպություն-ձեռնարկու¬թյու¬նում պետք է ծառայեն ֆինանսական ռազմավարության երեք կարևորագույն խնդիրների կատարմանը՝ 1. ձեռնարկությանը ապասհովել անհրաժեշտ դրամական միջոցներով և դրա հիման վրա կայունություն և իրացվելիություն. 2. շահութաբերության ապահովում և առավելագույն շահույթի ստացում. 3. իր աշխատողների ու սեփականատերերի նյութական և սոցիալական պահանջների բավարարում։ Արտադրության ոլորտի առևտրային ձեռնարկությունների ֆինանսական հարաբերությունները կառուցվում են որոշակի սկզբունքների պահպանմամբ։ Այդ սկզբունքները առավելապես կապված են հիմնական տնտեսական գործունեության հետ և կիրառվում են ֆինանսական հետևանքների բարելավման նպատակով։ Դրանք գլխավորապես վերաբերում են տնտեսական ինքնուրույնությանը, ինքնաֆինանսավորմանը, նյութական շահագրգռվածությանը, նյութական պատասխանատվությանը։ Այս առումով, թեման չափազանց արդիական է, և պահանջում է համակողմանի վերլուծություն և’ միկրոմակարդակում, այսինքն գնահատելով ձեռնարկության ‎‎ֆինանսական առողջացման քաղաքականությունը և սնանկացման նախադրյալները, և մակրոմակարդակում, հիմք ունենալով պետության ռազմավարությունը խնդրո առարկա հարցի կարգավորման ուղղությամբ։ Կազմակերպության ֆինանսական առողջության հիմքում դրված է շահութաբեր գործունեությունը (հաշվեկշռային շահույթի առկայությունը բացարձակ և հարաբերական չափերով)։ Այդ դեպքում կազմակերպությունը հնարավորություն է ունենում սահմանված ժամկետներում մարել իր պարտավորությունները հումքի, նյութի մատակարարների, կրեդիտորների նկատմամբ, վճարել հարկերը,լրացնել շրջանառու միջոցները։ Հաշվետու ժամանակահատվածի վերջում յուրաքանչյուր ղեկավար հաշվապահությունից ստանում է փաստաթղթերը` ձեռնարկության գործունեության տվյալներով։ Դրանց ճշգրիտ վերլուծությունը թույլ կտա ճիշտ կառավարական որոշումներ ընդունել։ Այդ առումով կարևորվում Է ֆինանսական ցուցանիշների (նաև գործակիցների) համակարգի և դրանց, որպես այդպիսիք, ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Ֆինանսական գործակիցների ընդհանուր քանակը, որը կարող է օգտագործվել կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատման համար, մոտ քսան տասնյակ է։ Սովորաբար օգտագործվում են ֆինանսական ցուցանիշների ու գործակիցների և դրանց հետ կապված եզրակացությունների ոչ մեծ քանակ։ Կանոնավոր ուսումնասիրության և վերլուծության նպատակով ավելի հարմար է ֆինանսական ցուցանիշները բաժանել խմբերի, որոնք կարտահայտեն շահագրգիռ կողմերի շահերը։




Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծություն Կազմակերպության ֆինանսական դրությունը բնութագրող ցուցանիշներից է նրա վճարունակությունը, այսինքն` վճարային պարտավորությունները դրամական միջոցներով ժամանակին մարելու կարողությունը։ Վճարունակության վերլուծությունը անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպությանը` ֆինանսական գործունեությունը գնահատելու և կանխատեսումներ անելու համար, այլ նաև արտաքին ներդրողներին (բանկերին). նախքան վարկ տրամադրելը բանկը պետք է համոզվի, որ հաճախորդը վարկունակ է։ Նույն կերպ պետք է վարվեն նաև տվյալ կազմակերպության հետ տնտեսական հարաբերություններ հաստատել ցանկացող մյուս կազմակերպութունները։ Արտաքին ներդրողների կողմից վճարունակության գնահատումը կատարվոմ է ընթացիկ ակտիվերի իրացվելիության բնութագրության հիման վրա, որը որոշվում է այն ժամանակով, որն անհրաժեշտ է դրանք դրամական միջոցների վերածելու համար։ Որքան քիչ ժամանակ է պահաջվում տվյալ ակտիվները դրամական միջոցների վերածելու համար, այնքան բարձր է դրանց իրացվելիությունը։

Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիությունը բնութագրում է կազմակերպության ունակությունը` իր կտիվներով մարելու առկա պարտավորությունները, այլ կերպ ասած` դրամական միջոցների վերածման ժամկետների և արտավորությունների արման ամանակամիջոցի համապատասխանությունը2։
Կազմակերպության իրացվելիությունը ավելի ընդհանրական հասկացություն է, քան հաշվեկշռի իրացվելիությունը, քանի որ վերջինս ենթադրում է վճարային միջոցների հայթայթում միայն ներքին աղբյուրների հաշվին (ակտիվների իրացում)։ Բայց կազմակերպությունը կարող է այլ աղբյուրներից ներգրավել փոխառու միջոցներ, եթե գործարար աշխարհում ունի համապատասխան հեղինակություն և ներդրումային գրավչության բարձր մակարդակ։
Փաստորեն, վճարունակության և իրացվելիության հասկացությունները շատ մոտ են, բայց երկրորդն ավելի ընդգրկուն է. Հաշվեկշռի իրացվելիության մակարդակից է կախված վճարունակությունը։ Իրացվելիությունը բնութագրում է հաշվարկների ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային վիճակը։ Կազմակերպությունը կարող է մի որևէ ժամանակամիջոցում լինել վճարունակ, սակայն մոտակա ժամանակներում ունենալ անբարենպաստ ֆինանսական դրություն։
Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծությունը նպատակահարմար է սկսել կազմակերպության ակտիվների և պասիվների հետևյալ վերախմբավորմամբ` ակտիվները ըստ իրացվելիության անկման, իսկ պասիվները` ըստ պարտավորությունների մարման հրատապության ժամկետների աճի հատկանիշի3։
Կազմակերպության ակտիվները ըստ իրացվելիության անկման հատկանիշի ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
ԱI – առավել իրացվելի ակտիվներ` դրամական միջոցներ և համարժեքներ,
ԱII – արագ իրացվելի ակտիներ` դեբիտորական պարտքեր,
ԱIII – դանդաղ իրացվելի ակտիվներ` պաշարներ,
ԱIV – դժվար իրացվելի ակտիվներ` ոչ ընթացիկ ակտիվներ։
Հաշվապահական հաշվեկշռի պասիվային մասը խմբավորվում է ըստ պարտավորությունների մարման ժամկետների աճի հատկանիշի.
ՊI – առավել հրատապ պարտավորություններ` կրեդիտորական պարտքեր,
ՊII – կարճաժամկետ պասիվներ` ընթացիկ ֆինանսական պարտավորություններ,
ՊIII – երկարաժամկետ պասիվներ` ոչ ընթացիկ պարտավորություններ,
ՊIV – մշտական պասիվներ` սեփական կապիտալ։

ԱI ≥ ՊI

Հաշվապահական հաշվեկշռը համարվում է բացարձակ իրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.

ԱVI ≤ ՊVI ԱII ≥ ՊII ԱIII ≥ ՊIII

Այս խմբերի միջև հարաբերակցությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գնահատել հաշվապահական հաշվեկշռի կառուցվածքի և իրացվելիության առկա միտումները։ Առաջին երեք հարաբերակցությունները վկայում են իրացվելիության հիմնական սկզբունքի մասին` ակտիվների գերազանցումը պարտավորությունների նկատմամբ։ Չորրորդ հարաբերակցության պահպանումը վկայում է կազմակերպության մոտ սեփական ընթացիկ ակտիվների առկայության մասին, որը նրա ֆինանսական կայունությունն ապահովող անհրաժեշտ պայմանն է։ ԱI և ԱII խմբերը համադրելով ՊI և ՊII խմբերի հետ` որոշվում է ընթացիկ իրացվելիության մակարդակը, իսկ ԱIII և ՊIII խմբերի համեմատության արդյունքում պատկերացում է կազմվում հեռանկարային իրացվելիության մասին։
Հաշվապահական հաշվեկշռը համարվում է նորմալ իրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.
(ԱI+ԱII +ԱIII) ≥ (ՊI+ՊII+ՊIII) 
ԱIV ≤ ՊVI 
 Հաշվապահական հաշվեկշռը համարվում է չիրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.
(ԱI+ԱII +ԱIII) ≤ (ՊI+ՊII+ՊIII) 
ԱIV ≥ ՊVI 
 Ակտիվների իրացվելիության մակարդակը բնութագրում է կազմակերպության վճարունակության աստիճանը։ Այն որոշվում է ընթացիկ ակտիվների իրացվելիությամբ և վկայում է կազմակերպության ֆինանսական հնարավորության մասին` ամբողջովին մարելու իր ընթացիկ պարտավորությունները։ Ակտիվների իրացվելիության վերլուծական գործընթացն իրականացվում է հետևյալ գործակիցներով.

o բացարձակ իրացվելիության, o արագ իրացվելիության, o ընթացիկ իրացվելիության։

Բացարձակ իրացվելիության գործակիցը (Գիբ) ցույց է տալիս կազմակերպության առավել իրացվելի ակտիվներով ընթացիկ պարտավորությունների մարման աստիճանը։ Բացարձակ իրացվելիության գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով. 

Դմ - դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, Ըպ – ընթացիկ պարտավորություններ։

Այս գործակցի նորմատիվային արժեքը Գիբ 0.2-0.5։ Սակայն եթե կազմակերպությունում այս գործակիցը գերազանցի սահմանված նորմատիվային արժեքը, դա դեռ չի կարելի ընդունել որպես վճարունակության պայման։ Այդ մակարդակի գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների շրջանառելիության արագությունը։ Եթե ակտիվների շրջանառելիության արագությունը գերազանցում է պարտավորությունների շրջանառելիությունը, ապա կազմակերպության վճարունակությունը գնահատվում է բավարար, և հակառակը։
Արագ կամ կրիտիկական իրացվելիության (ծածկման միջանկյալ) գործակիցը (Գիա) ցույց է տալիս, թե ընթացիկ պարտավորություների որ մասն է կարող կազմակերպությունը մարել իր դրամական միջոցների, դրանց համարժեքների և դեբիտորական պարտքերի հաշվին։ Արագ իրացվելիության գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով։

Դմ – դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, Դպ – դեբիտորական պարտքեր, Ըպ – ընթացիկ պարտավորություններ։ Այս գործակցի նորմատիվային արժեքը Գիա ≥ 1։

Ընթացիկ իրացվելիության գործակիցը (Գիը) ցույց է տալիս ընթացիկ ակտիվներով կազմակերպության ընթացիկ պարտավորությունների ծածկման աստիճանը։ Որքան բարձր է այդ աստիճանը, այնքան մեծ է կրեդիտորների վստահության մակարդակը տվյալ կազմակերպության տնտեսական գործունեության նկատմամբ։ Այդ գործակիցն արտահայտվում է հետևյալ բանաձևով. 

Ըա – ընթացիկ ակտիվներ, Ըպ – ընթացիկ պարտավորություններ։

Այս գործակցի նորմատիվային մեծությունն է Գիը ≥ 2։ Եթե այս գործակիցը փոքր է նորմատիվից, ակնհայտ է կազմակերպության անվճարունակությունը, իսկ նորմատիվի զգալի գերազանցումը վկայում է կազմակերպության կողմից իր ակտիվների անարդյունավետ օգտագործման մասին։

Ակտիվների իրացվելիության գործակիցները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն կազմակերպության կառավարիչներին, այլ նաև շուկայի բոլոր մասնակիցների համար։ Այսպես, բացարձակ իրացվելիության գործակիցն առաջին հերթին հետաքրքրում է մատակարարներին, արագ իրացվելիության գործակիցը` բանկերին, իսկ ընթացիկ իրացվելիության գործակիցը` ներդրողներին։

Կազմակերպությունների վճարունակությունը գնահատվում է նաև դրամական միջոցների հոսքերի միջոցով։ Արտադրանքի իրացումից ստացվող միջոցների և դեբիտորական պարտքերի ստացման ու պարտավորությունների մարման վրա վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ է կազմել վճարային օրացույց, որտեղ մի կողմում ներկայացվում է վճարային միջոցների, մյուս կողմում` վճարային պարտավորությունների գումարը։ Վճարունակության գործակիցը որոշվում է վճարային միջոցների և պարտավորությունների հարաբերակցությամբ. ցանկալի է, որ այդ գործակիցը լինի մեկից բարձր։

Վան Խորնը կարևորել է վճարունակության հետևյալ գործակիցները` Գ1 = պարտավորությունների գումար/ ակտիվների գումար, որն էլ ցույց է տալիս “ուրիշի փողերի” տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվների մեջ։ Որքան բարձր է այս գործակիցը, այնքան մեծ է բանկի ռիսկը։ Գ2 = պարտավորությունների գումար / սեփական կապիտալ, Եթե կազմակերպության ոչ նյութական ակտիվների արժեքը բավականին մեծ գումար է, ապա գործակցի հաշվարկման ժամանակ սեփական կապիտալից հանում են այդ արժեքը, որպեսզի որոշեն նրա նյութական մասի արժեքը։ Գ3 = երկարաժամկետ պարտավորություններ / (երկարաժամկետ պարտավորություններ + սեփական կապիտալ), որը ցույց է տալիս պարտավորությունների տեսակարար կշիռը կապիտալի կառուցվածքում։ Այս գործակցին ուշադրություն է դարձվում, քանի որ վարկային պայմանագրում ներառվում են պայմաններ, որոնք կարգավորում են փոխառու կապիտալի առավելագույն չափը` արտահայտված պարտավորությունների և կապիտալիզացիայի հարաբերությամբ։ Գ4 = դրամական հոսքեր / պարտավորությունների գումար, Համարիչում տնտեսական գործունեության արդյունքում ստացված դրամական միջոցներն են,իսկ շահութաբեր կազմակերպության դեպքում այն բաղկացած է շահույթից և ամորտիզացիոն հատկացումներից։ Օգտագործված գրականության ցանկ

1. Ա. Մաթևոսյան, Արտադրական կազմակերպությունների ֆինանսական վիճակի գնահատման և կայունացման հիմնահարցերը ՀՀ-ում, Երևան,2009թ. 2. Ա. Սարգսյան, Կ. Առաքելյան «Տնտեսական գործունեության վերլուծություն», Ե., Տնտեսագետ 2005թ., 3. Бороненкова С. А., Маслова Л. И., Крылов С. И., Финансовый анализ предприятий. Екатеринбург. УГУ, 1997г., 4. Артеменко В. Г., Беллендир М. В., Финансовый анализ, Учебное пособие, М., 1997 5. Հայաստանի ազգային հաշիվները 1990-1997, Աղյուսակներ. Մեթոդաբանություն. Վերլուծություն. վիճակագրական ժողովածու, Եր., 2000

Ողջույն, Vacio։ Խմդրում եմ գյումրեցի մասնակիցներին զգուշացնես ՍՍՀՄ-ն՝ ԽՍՀՄ, ՀՍՍՀ-ն՝ ՀԽՍՀ փոխելու համար, բոլոր հոդվածներում ՍՍՀՄ է։ --Lilitik22 (քննարկում) 09։42, 16 Մարտի 2014 (UTC)

Արված է ։) --vacio 09։48, 16 Մարտի 2014 (UTC)

Ճիաքօմօ Կօրրինի

[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն հարգելի Vacio, ներողամիտ եղիր` չէի գիտեր որ «ընդունված չէ՝ մեջբերումներ տեղադրել հոդվածի վերևում»։ Ես Իտալերեն էջը ընդորինակած էի։ Շնորհաակալ եմ սրբագրութեան համար։
Villaararat (քննարկում) 14։48, 7 Ապրիլի 2014 (UTC)

Որևէ խնդիր չկա․ երբեմն մյուս վիքիպեդիաներում էլ լինում են կանոններից շեղումներ։ Շնորհակալություն ուշադրության համար, և բովանդակալից ու հետաքրքիր հոդվածների համար ։) --vacio 15:40, 7 Ապրիլի 2014 (UTC)[reply]

լուսակիր թե լուսազդանշան

[խմբագրել կոդը]

ողջույն Vacio ջան, ինչպես ես?, սկզբից ասեմ, ինչ որ գրում եմ մեծ հարցի չի, ուղղակի կուզեի կարծիքդ լսել, Երևանում հոդվածում լուսազդանշանը լուսակիր բառով փոխելու հետ կապված, ուղղակի Էդ. Աղայանի Արդի Հայերենի Բացատրական Բառարանում որպես հիմնական բառ լուսազդանշանն է օգտագործվում, իսկ լուսակիր և նաև լուսաֆոր բառերի համար կա տես նշումը դեպի լուսազդանշան, դրա համար ես փոխեցի այդ բառով, ուշադիր չեմ եղել թե այս բառը ավելի շատ ինչպես է օգտագործվում առօրյայում։ -ERJANIK քննարկում: 12։08, 14 Ապրիլի 2014 (UTC)

1970-ականներին գուցե լուսազդանշանն էր օգտագործվում, բայց այժմ այդ բառը վերաբերում է միայն երթևեկության, օդանգացության և այլ ոլորտներում լույսի միջոցով ազդանշանների համակարգերին ու սարքավորումներին (այդ թվում օրինակ մեքենաների թարթիչներին, տագնապի ազդանշաններին, և այլն), այսինք՝ բառն օգտագործվում է լայն իմաստով։ Գրական հայերենում այժմ գործածական են լուսացույց, լուսակիր․ լուսաֆոր տարբերակները։ Համեմատելու համար․
Այսինքին, ըստ գուգլի, «լուսացույցն» ամենաընդունված տարբերակն է։ --vacio 12:50, 14 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Current POTD image

[խմբագրել կոդը]

Hi! Please change current POTD for replace unfree image. See commons:Template:Potd/2014-04-30 (en). Thanks! --Kaganer (քննարկում) 20։59, 29 Ապրիլի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 մայիս

[խմբագրել կոդը]
Ոսկե Վիքիի շքանշան
Հարգելի՛ Vacio, այս շքանաշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 1000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04։06, 21 Մայիսի 2014 (UTC)

Նոր ադմին

[խմբագրել կոդը]

Հե՜յ, Vacio։ Արտաշեսին՝ ադմինի իրավունքներ տալու քվեարկությունն ավարտվեց, բայց, անկեղծ ասած, ես չգիտեմ, թե որտեղ են դիմում գրում։ Կարո՞ղ ես դու գրել։ ջեօ 09։40, 22 Մայիսի 2014 (UTC)

Արված է --Լիլիթ (քննարկում) 04:46, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն, ես երեկ չհասցրեցի։ --vacio 07:56, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]

Արեւմտահայերէն → Արևմտահայերեն

[խմբագրել կոդը]

Ողջույն, Վաչիօ ջան։ Ողջույններ Վիքիճամբարից։ Ճ Այստեղ սիրիահայ ուսուցիչներն ասում են, որ փակագծերում պետք է գրվի առաջին տարբերակը։ ― Ջէօ 14։17, 15 Օգոստոսի 2014 (UTC)

Ողջույն, խնդրում եմ փոխանցիր ջերմ ողջույններ և այն, որ Հայերեն Վիքիպեդիայի ինտերֆեյսի լեզուն (այդ թվում տեխնիկական նշումները) արևելահայերենն է, հետևաբար կարծում եմ, փակագծերի միջի նշումն էլ պետք է արևելահայերեն/արդի ուղղագրությամբ լինի։ --vacio 14:19, 15 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Vacio ջան, եթե հոդվածի անվանումը արևմտահայերեն է, ապա ինչու փակագծերի մեջ գրվածը պետք է արևելահայերեն լինի։ Մի բան էլ՝ ճամբարում գրված բոլոր հոդվածները ստուգվում են երեկոյան և նրանք, որոնք չեն համապատասխանում վիքիի չափանիշերին ջնջվում են իմ կողմից։ Խնդրում եմ մասնակիցների հոդվածները չջնջել, քանի դեռ նրանք աշխատում են այդ հոդվածների վրա։ Սևագրության մեջ էլ են աշխատում, որը որ քիչ թե շատ նորմալ է, տեղափոխվում է վիքի՝ հետագա աշխատանքի համար։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 14:32, 15 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Իմ կարծիքով, նույն տրամաբանությամբ, որով Կատեգորիան էլ հոդվածում գրում ենք արևելահայերեն (և ոչ Գադեկորիա)։ Այսինքն, այդ նշումները Հայերեն Վիքիպեդիայի ինտերֆեյսի բաղկացուցիչն են, ոչ թե հոդվածի։ Ամեն դեպքում, այժմ չեմ շարունակի փոխել, շատ էլ սկզբունքային հարց չէ ։Ճ Ինչ վերաբերում է հոդվածները ջնջելուն, երևի նկատի ունես Բիաթլոն հոդվածը, ինձ համար հստակ չէր, որ դա վիքիճամբարից էր, բովանդակությունն էլ ինձ անհույս թվաց (սկզբում ուզում էի փորձել մի քիչ խելքի բերել ։Ճ)։ --vacio 15:11, 15 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Բարի վերադարձ

[խմբագրել կոդը]

Բարի վերադարձ, Vacio ջան։ Շատ հաճելի է քեզ տեսնել մեր Վիքիպեդիայում՝ երկար վիքիարձակուրդից հետո։ Ակտիվ խմբագրի, առավել ևս՝ ադմինի կարիքը միշտ զգացվում է մեզ մոտ բազմաթիվ քննարկումներում ու հոդվածներ գրելիս։ Հույս ունեմ, որ վիքիվերադարձը ընդհատումներ չի ունենա։ Շնորհակալություն, հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 16։32, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն Հայկ, շնորհակալ եմ նկատառումներիդ համար։ Փորձելու եմ կրկին ակտիվանալ Վիքիում, բայց ցավոք լիովին վստահ չեմ կստացվի թե ոչ։ Հավանական է նաև, որ առաջիկայում հրաժարվեմ ադմինական պարտականություններիցս։ Ներկա պահին ուսումը համատեղում եմ աշխատանքների հետ ու ֆիզիկապես գրեթե անհնար է ազատ ժամանակ գտնելը օրվա մեջ։ --vacio 06:00, 5 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
[խմբագրել կոդը]

Hello Vacio, to be able to work in hywiki i changed my language settings of the user interface to English. Interestingly, i still have untranslated items an the left sidebar. Since you seem to have technical experience i kindly ask if you would help me in correcting it. The items i am talking about are։ Գլխավոր էջ, Օրացույց and Էությունը. For the first one i would say that [2] needs to be reverted - if there is no serious reason for keeping it. For the others i am not sure what is needed to do. Any help appreciated. --Arnd (քննարկում) 22։16, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)

I suggested the revert at en:Wikipedia:Village pump (technical)#Translation of the user interface. PrimeHunter (քննարկում) 03:24, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Sorry, for not mentioning you, PrimeHunter. But of course thank you for it. --Arnd (քննարկում) 06:11, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
It's no problem to not mention me. I posted the link because it gives useful background to evaluate the request and what to potentially do about the other cases. PrimeHunter (քննարկում) 19:52, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի

[խմբագրել կոդը]
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Vacio, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


2014 թ. տարվա հոդված

[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Vacio, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին: --ERJANIK քննարկում: 07:24, 11 Հունվարի 2015 (UTC)

խնդրանք առաջարկ

[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Vacio, ո՞նց ես, խնդրեմ մի հատ կնայես Վիքիպեդիա:Նախագիծ:ՀՍՀ հոդվածների ներառում/Առաջարկվող ցանկ, կարիք կա թարմացնելու, ուղղակի դու թարմացրել ես, արդեն գիտես որտեղից վերցնել, ինչ անել և այլն։ --ERJANIK քննարկում: 12:12, 19 Հունվարի 2015 (UTC)