Jump to content

Մանաբենդրա Ռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանաբենդրա Ռոյ
 
Կուսակցություն՝ Մեքսիկական կոմունիստական կուսակցություն, Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն և Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Ջադավպուրի համալսարան և Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող, հեղափոխական և ազատության մարտիկ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր մարտի 21, 1887(1887-03-21)[1]
Ծննդավայր 24 Parganas district, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հունվարի 26, 1954(1954-01-26) (66 տարեկան)
Վախճանի վայր Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն  Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Ամուսին Evelyn Trent?

Մանաբենդրա Ռոյ (բենգալերեն՝ মানবেন্দ্র নাথ রায়, իրական անուն՝ Նարենդրանատհ Բհատաչարիա, մարտի 21, 1887(1887-03-21)[1], 24 Parganas district, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 26, 1954(1954-01-26), Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2]), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, հեղափոխական, կոմունիստ, փիլիսոփա, 1920-ական թվականներին Կոմունիստական ինտերնացիոնալի գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանաբենդրա Ռոյը ծնվել է 1887 թվականի մարտի 21-ին Կալկաթայում, Բրիտանական Հնդկաստան` բրահմանների ընտանիքում (այժմ՝ հնդկական Արևմտյան Բենգալիա նահանգ)։ 1898 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կոդալիա, որտեղ Բհարատաչարիան ավարտել է Harinavi անգլո-սանսկրիտական դպրոցը, որում դասավանդել է նրա հայրը։ Այնուհետև Կալկաթայում ընդունվել է Ազգային քոլեջ, որի ռեկտորն է եղել հայտնի հնդիկ փիլիսոփա, բանաստեղծ, հեղափոխական և ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչ Շրի Աուրոբինդոն։ Ավելի ուշ տեղափոխվել է Բենգալական տեխնիկական ինստիտուտ (այժմ՝ Ջադավպուրի համալսարան), որտեղ ուսումնասիրել է ճարտարագիտություն և քիմիա։ Գիտելիքների մեծ մասը Բհարատաչարին ստացել է ինքնակրթության ճանապարհով։

Հնդիկ ազգայնական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է գաղտնի կազմակերպությունների աշխատանքներու, որոնք հանդես են եկել Հնդկաստանի անկախության համար, մասնավորապես մտել է «Անուշիլան Սամիթի» և «Ջուգանտար» համայնքների մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այլ հնդիկ ազգայնակնների նման միացել է «Հնդ-գերմանական դավադրությանը» (անգլ.՝ Hindu–German Conspiracy), որի մասնակիցները ցանկանում էիր Բրիտանիայի անկախություն ստանալ նրա հակառակորդի՝ Գերմանական կայսրության օգնությամբ։ 1915 թվականին Բհատաչարիան հեռացել է Հնդկաստանից՝ գերմանական դաշնակիցներից հայրենիք զենք բերելու նպատակով։ Գործողությունը տապալվել է և Բհարատաչարիան Հնդկաստան է վերադարձել 16 տարի անց։

Սկզբնապես Մանաբենդրան եկել է Բատավիա (այժմ Ջակարտա, Ինդոնեզիայի մայրաքաղաք), որից հետո ապրել է Չինաստանում և Ճապոնիայում, որտեղ փորձել է օգնություն ստանալ Գերմանիայի, Ճապոնիայի և Չինաստանից, սակայն անհաջող։

1916 թվականից մինչև 1917 թվականն ապրել է ԱՄՆ-ում, որտեղ Պալո Ալտոյում երկու ամիս բնակվելուց հետո հանդիպել է իր ապագա կնոջը՝ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ Էվելին Թրենթին։ Նրա հետ միասին Մանաբենդրան տեղափոխվել է Նյու Յորք[3], որտեղ հետաքրքրվել է մարքսիզմով[4]։ Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի Անտանտ-ի կողմից միանալուց հետո Մանաբենդրան Էվելինի հետ միասին փախչել է Մեքսիկա

Մեքսիկայում Մանաբենդրան ապրել է մոտ երկու տարի։ Ակտիվ մասնակցել է տեղի սոցիալիստական շարժանը։ 1917 թվականի դեկտեմբերին դարձել է Սոցիալիստական կուսակցության ստեղծողներից մեկը, որը հետագայում ձևափոխվել է Մեքսիկական կոմունիստական կուսակցության։ Այս տարիների ընթացքում ծանոթացել է Միխայիլ Բորոդինի՝ Մեքսիկայում սովետական առաջին հյուպատոսի հետ, որի օգնությամբ ստեղծվել է 3-րդ ինտերնացիոնալի լատինամերիկյան բյուրոն[5]։

Մանաբենդրա Ռոյը մահացել է 1954 թվականի հունվարի 25-ին Դեհրադունում՝ 66 տարեկան հասակում։

  • Manabendra Nath Roy, The future of Indian politics, 1926, R. Bishop London.
  • Manabendra Nath Roy, Revolution and Counter-Revolution in China, 1946, Reprinted 1973, Hyperion Press. ISBN 0-88355-091-1
  • Manabendra Nath Roy (with Philip Spratt), New Orientation, 1946, Renaissance Publishers, Calcutta.
  • Sibnarayan Ray (ed), Selected Works of M.N. Roy: Volume I: 1917-1922, Oxford University Press.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.britannica.com/EBchecked/topic/511193/Manabendra-Nath-Roy
  3. Satyabrata Rai Chowdhuri, Leftism in India, 1917–1941. Basingstoke, England: Palgrave Macmillan, 2007; p. 46.
  4. Diary of Lala Lajpat Rai Արխիվացված 2009-01-15 Wayback Machine, 1914–1917, National Archives of India, New Delhi
  5. "M.N. Roy Dead" Արխիվացված 2008-06-13 Wayback Machine, The Hindu, 29.01.1954

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nath R. «Manbendra Nath Roy (1887—1954)». Internet Encyclopedia of Philosophy.
  • Manabendra Nath Roy Internet Archive, Marxists Internet Archive
  • Manabendra Nath Roy, Banglapedia
  • M. N. Roy materials in the South Asian American Digital Archive (SAADA)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանաբենդրա Ռոյ» հոդվածին։