Jump to content

Ղարաբաղյան ոչխարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղարաբաղյան ոչխարի ցեղ

Ղարաբաղյան ոչխարի ցեղ, կաթնամսաբրդատու, կիսակոպտաբուրդ ցեղ։

Հանդիպում է ԼՂՀ-ում և ՀՀ Սյունիքի մարզում։ Մաքիների միջին կենդանի զանգվածը 45-50 կգ է, արուներինը՝ 55-70 կգ. Մնդավի միջին բարձրությունը 55-60 սմ է, իրանի երկարությունը՝ 50-70 սմ. Կաթնատվությունը 40-140 կգ է։ Մազածածկն սպիտակ է՝ տարբեր երանգներով, երբեմն հանդիպում են սև և մոխրագույն առանձնյակներ։ Ցեղի առանձնահատկություններից են ճարպապոչի (զանգվածը՝ 3 կգ, երկթևությունը, դրա կենտրոնում կարճ պոչի առկայությունը և ականջների տարաձևությունը (կարճ, երկար և գրեթե անականջ)։

Գույնը հիմնականում սպիտակ է, հանդիպում են նաև սև, սևագորշ, շեկ տիպերը։ Խոյերի բրդատվությունը՝ 3,2-3,6 կգ, մաքիներինը՝ 2,5-2,8 կգ։ Բուրդը ցածրորակ է՝ բաղկացած կոպիտ քստամազից, անցողիկ մազից, աղվամազից և մեծ քանակության մահացած մազերից։ Լավ արոտաբտվում են։ Սպանդային ելքը՝ 56%։ Կաթնատվությունը՝ 30-50 կգ։ Բուծվում է Արցախում, Սյունիքի մարզում (Գորիսի և Կապանի շրջաններում)։

Այժմ մաքրացեղ վիճակում գրեթե չի պահպանվել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։