Կառլովարյան երկրամաս
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Կարգավիճակ | Չեխիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Չեխիա | ||||
Վարչկենտրոն | Կարլովի Վարի | ||||
ԲԾՄ | 447 մետր | ||||
Բնակչություն | ▲295 077 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Տարածք | 3310,36 կմ² (հունվարի 1, 2019)[2] | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 12, 2000[3] թ. | ||||
Սահմանակցում է | Ուստեցկի տարածաշրջան, Պլզենի երկրամաս, Սաքսոնիա և Բավարիա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CZ-41 | ||||
Ավտոմոբիլային կոդ | K | ||||
kr-karlovarsky.cz(չեխ.) | |||||
Կառլովարյան երկրամաս (չեխ․՝ Karlovarský kraj), Չեխական հանրապետության վարչական միավոր, տեղակայված է Բոհեմիա պատմական մարզի արևմուտքում։ Վարչական կենտրոն՝ քաղաք Կառլովի Վարի։ Տարածքը կազմում է 3315 կմ² (երկրի տարածքի 4,25 %), բնակչությունը՝ 295 595 մարդ (Չեխիայի բնակչության մոտ 3%-ը)։ Երկրամասում կա 132 բնակավայր, որոնցից 35-ը քաղաքներ են։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրամասը գտնվում է Չեխիայի արևմուտքում, հյուսիս-արևելքում սահմանակից է Ուստեցկի երկրամասի, հարավ-արևելքում՝ Պլզենի երկրամասի, հարավ և հյուսիս-արևմուտքում՝ Գերմանիայի հետ։
Շրջանի ամենաբարձր կետը Կլինովեց լեռն է (1244 մետր ծովի մակարդակից) Օր լեռներում, ամենացածր տեղը (320 մետր ծովի մակարդակից) գտնվում է Կառլովի Վարի շրջանի սահմանի մոտ։ Շրջանի կլիման և հողը շատ բարենպաստ չեն գյուղատնտեսության համար։ Շրջանում կան օգտակար հանածոներ՝ շագանակագույն ածուխ և երկաթի հանքաքարի փոքր հատվածներ։ Անտառապատ տարածքը զբաղեցնում է երկրամասի տարածքի 43%-ը, գյուղատնտեսական հողերին բաժին է ընկնում տարածքի ընդամենը 17%-ը, ինչը պակաս է երկրի միջին ցուցանիշից։
Քաղաքներ և բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամեծ քաղաքները (ավելի քան 10 հզր. մարդ)՝ 2009 թվականի տվյալներով.
Քաղաք | Բնակչություն |
---|---|
Կառլովի Վարի | 53 910 |
Հեբ | 34 933 |
Սոկոլով | 25 173 |
Օստրով | 17 919 |
Խոդով | 14 703 |
Մարիանսկե Լազնե | 14 268 |
Աշ | 13 510 |
2011 թվականի մարդահամարի արդյունքներով երկրամասի բնակչությունը կազմել է 295 595 մարդ[4], որոնցից 150 112 մարդ կին է (50,78%)։ Իրեն չեխ է համարում 190 285 մարդ (բնակչության 64,37 %), սլովակ՝ 7217 (2,44 %), 4431 մարդ (1,50 %)՝ գերմանացի (գերմանացիների ամենամեծ տեսակարար կշիռը Չեխական Հանրապետության շրջաններում), վիետնամցի՝ 3597 (1,22 %), ուկրաինացի՝ 1376 (0,47 %): 81 777 մարդ չի կողմնորոշվել։
Երկրամասի վարչական կենտրոնում՝ Կարլովի Վարիում, կենտրոնացված է շրջանի ողջ բնակչության 18 %-ը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրամասը բաժանվում է երեք շրջանի. Կառլովի Վարի, Սոկոլով և Հեբ։
Շրջան | Բնակչություն[5], մարդ (2011) |
Տարածք, կմ² |
Խտություն, մարդ/կմ² |
Բնակավայրեր |
---|---|---|---|---|
Կառլովի Վարի (KV) | 115 446 | 1514,95 | 76,20 | 54 |
Սոկոլով (SO) | 89 961 | 753,6 | 119,38 | 38 |
Հեբ (CH) | 90 188 | 1045,94 | 86,23 | 40 |
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլովի վարի և Հեբ շրջաններում զբոսաշրջությունը զարգացած է, որը կապված է Կառլովի Վարի, Մարիանսկե Լազնե, Ֆրանտիշկովի Լազնե հայտնի հանգստավայրերի՝ այս տեղանքում գտնվելու հետ։ Սոկոլովի շրջանում մեծ նշանակություն ունի արդյունաբերությունը՝ էներգետիկան, ածխի արդյունահանումը, քիմիական արդյունաբերությունը և մեքենաշինությունը։ Բացի այդ, երկրամասում կան ապակու արդյունաբերության ձեռնարկություններ, տեքստիլ արտադրություն, ճենապակու արտադրություն, երաժշտական գործիքների արտադրության ձեռնարկություններ։
Շրջանը հագեցած է համեմատաբար խիտ երկաթուղային ցանցով։ Միևնույն ժամանակ, երկրամասի տրանսպորտային ենթակառուցվածքները լիովին չեն համապատասխանում ճանապարհային երթևեկության աճող ինտենսիվությանը։