Jump to content

Խավիեր Զանետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավիեր Զանետտի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խավիեր Ադելմար Զանետտի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Մականուն Pupi[1]
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 10, 1973 (51 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա Արգենտինա
Հասակ 1.78 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ինտեր Միլան
Համար 4
Պատանեկան կարիերա
1991–1992 թթ.
1992–1995 թթ.
1995 -
Տալլերես
Բենֆիլդ
Ինտեր Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995 - Ինտեր Միլան 552 (13)
Ազգային հավաքական
1996-ներկա Արգենտինա 145 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15:30, 20 Փետրվար 2012 (UTC).:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15:30, 20 Փետրվար 2012 (UTC)

Խավիեր Ադելմար Զանետտի[2][3] (իսպ.՝ Javier Adelmar Zanetti, օգոստոսի 10, 1973(1973-08-10)[4][5][6][…], Dock Sud, Avellaneda Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան և կիսապաշտպան։

Խավիեր Զանետտին Արգենտինայի հավաքականի մեծագուն ավագներից մեկն է։ «Ալբիսելետների» կազմում Խավիերը 2 անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը (1998, 2002), 5 անգամ Ամերիկայի գավաթին (1998, 1999, 2004, 2007, 2011), 2 անգամ Կոնֆեդերացիայի գավաթին (1995, 2005), իսկ 1996 թվականի օլիմպիական խաղերում հավաքականի հետ արծաթե մեդալ է նվաճել։ Զանետտին Արգենտինայի հավաքականի պատմության ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է (144 խաղ 2012 թվականի հունվարի 2-ի դրությամբ)։

Համարվում է Միլանի «Ինտերի» լեգենդը և խորհրդանշանը։ «Ինտերում» բոլորը գիտեյին, որ 4 համարը նրանն է[7]։ Համարվում է ռեկորդակիր «ներադզուրրիների» կազմում անցկացրած խաղերի թվով, միաժամանակ Սերիա Ա-ում։ Ընդգրկված է ՖԻՖԱ-ի 100 լավագույն խաղացողների ցանկում։

Համարվում է Արգենտինայի հավաքականի ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը Ամերիկայի գավաթում[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Ալդեմար Զանետտին ծնվել է Բուենոս Այրեսի Ավելյանեդայի Դոկ Սուդ շրջանում։ Ուսումը դպրոցում նորմալ չի եղել, քանի որ օգնում էր հորը, ով որմնադիր էր։ Բացի այդ Խավիերը օգնում էր իր երկվորյակ եղբորը մրգերի խանութում և աշխատել է կաթի ցրիչ։ Այսքանից հետո Խավիերը եթե ունենում էր ազատ ժամանակ ֆուտբոլ էր խաղում տեղի դաշտում։

«Տալերես» և «Բանֆիլդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այդ, որ Զանետտիին չհաջողվեց տեղ գտնել «Ինդեպենդենտե» ակումբի երիտասարդակն թիմում, չկարողացավ նաև տեղ գտնել նաև հարազատ քաղաքի 2 գրանդ ակումբներից մեկում, ընդունվեց Ռեմեդիոս դե Էսկալադա քաղաքի «Տալերես» ակումբը, որը 1992 թվականից խաղում էր Արգենտինայի առաջնության երկրորդ դիվիզիոնում։ Այս ակումբում էլ սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1985 թվականից (մինչև 1988 թվականը) իր մեծ եղբայր Խավիեր Սերխիոյի հետ։ Պրոֆեսիոնալ կարիերայի առաջին մրցաշրջանը Խավիերը անցկացրեց շատ լավ, չնայած նրան, որ ակումբը առաջնությունում զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։ Պաշտպանը անցկացրեց 33 հանդիպում 42 հնարավորից։ Նորասկսնակը նույնիսկ կարողացավ գոլ խփել։ Մրցաշրջանի ավարտից հետո Զանետտին տեղափոխվեց «Բենֆիլդ», որը հերթական անգամ դարձավ իտալիայի երկորորդ առաջնության չեմպիոն[9]։

20-ամյա Զանետտիի նորմաուտը «Բենֆիլդի» կազմում տեղի ունեցավ 1993 թվականի սեպտեմբերի 12-ին, «Ռիվեր Փլեյթի» դեմ տնային խաղում (0:0)։ 17 օր անց Զանետտին իր առաջին գոլը խփեց «Նյու Օլդ Բոյսի» դարպասին (1:1)։ Իր վստահելի խաղի համար Զանետտին արագ տեղ գտավ թիմի կազմում և սիրվեց ակումբի երկրպագուների կողմից։ «Բանֆիլդը» ձախողեց մրցաշրջանը և առաջնությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականով։ 1994 թվականին Զանտտեյի համար պայքարի մտան «Բոկա Խունիորսը» և «Ռիվեր Փլեյթը», բայց նա ցանկացավ մեկ մրցաշրջան էլ անցկացնել «սպիտակականաչավունների» կազմում[10]։

«Բանֆիլդի» կազմում անցկացրած երկրորդ մրցաշրջանում Խավիերը հրավիրվեց Արգենտինայի հավաքական։ 1994 թվականի նոյեմբերի 16-ին Զանետտին Դանիելյա Պասարելլիի գլխավորությամբ խաղաց Չիլիյի հավաքականի դեմ խաղը։ Մինչև Եվրոպա տեղափոխվելը Զանտտին հավաքականի կազմում անցկացրեց 15 խաղ և խփեց 1 գոլ (Սլովակիայի հավաքականի դարպասին 1995 թվականի հունիսի 22-ին)[11]։ «Բանֆիլդին» այս մրցաշրջանում էլ չհաջողվեց լավ հանդես գալ. Ապերտուրայի 1994 թվականի մրցաշրջանում կրկին 8-րդ հորիզոնական, իսկ Կլաուսուրե 1995-ում՝ 13-րդ որիզոնական[12]։

«Ինտերնացիոնալ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Զանետտին իր հայրենակից Սեբաստայան Ռամբերտոնի հետ տեղափոխվեց իտալական «Ինտերնացիոնալ»։ Նրա տրանսֆերը եղավ «Ինտերի» նոր տնօրեն Մասսիմո Մորատտիի առաջին ձեռքբերումը։ Եվ եթե Ռամբերտը մրցաշրջանից հետո, որտեղ այդպես էլ խաղ չխաղաց և հեռացավ «Ինտերից», Զանետտին դարձավ այս ակումբի պատմության ամենահարգված և սիրելի ֆուտբոլիստներից մեկը։

Զանետտին «Ինտերում» 2009 թվականին։ Հետին պլանում խաղընկեր-հայրենակից Դիեգո Միլիտոն է

Զանտտեյի նորամուտը նոր ակումբի կազմում տեղի է ունեցել 1995 թվականի օգոստոսի 27-ին «Վիչենցի» ակումբի դեմ տնային խաղում։ Առաջին իսկ մրցաշրջանում Զանտտեին դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող։ Նա Իտալիայի առաջնությունում խաղաց 32 խաղ, որտեղ 2 գոլ խփեց[13], այն էլ երկու գոլն էլ «Կրեմոնեզեի» դարպասին։ Առաջին գոլը Զանետտին խփել է 1995 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 12-րդ տուրի շրջանակներում, հանդիպման 19-րդ րոպեին (2:0)։ 29-րդ տուրում «Ինտերը» անցկացրեց արտագնա հանդիպում։ Պոլ Ինսը բացեց հաշիվը, սակայն «Կրեմոնեզե» ակումբի խաղացող Անդրեա Տենտոնին հավասարացրեց հաշիվը։ Խավիերտ խփեց իր 2-րդ գոլը, բայց այս պահին Զանետտին 55-րդ րոպեին խփեց իսկ մյուս պաշտպանը՝ Ալեսսանդրո Պիստոնեն 79-րդ րոպեին հաշիվը դարձրեցին 3:1։ Իսկ Մարկո Բրոնկին խփեց վերջնական գոլը և «Ինտերը» հաղթեց 4:2 հաշվով[14]։ Նաև Զանետտին խաղաց ՈՒԵՖԱ Գավաթի 2 խաղում, բայց իտալական ակումբը հանդես եկավ անհաջող, և դուրս մնաց առաջնության առաջին փուլից, երկու խաղերի արդյունքում զիջելով շվեյցարական «Լուգանոյին»[15]։ Իտալիայի գավաթում Զանետտին «Ինտերի» անցկացրած 6 խաղերից 5-ում խաղաց։ Ակումբը հասավ առաջնության եզրափակիչ, սակայն 2 խաղերի արդյունքում «Ֆիորենտինան» դարձավ Իտալիայի Գավաթի հաղթող[16]։

«Ինտերում» անցկացրած 2-րդ մրցաշրջանում Զանետտին խաղում էր հիմնականում կիսապաշտպանությունում[17]։ «Սևակապտավունները» Սերիա Ա-ն ավարտեցին 3-րդ հորիզոնականով, հասան Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, և նաև ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ։ Առաջնությունում Զանետտին 34 հնարավորից խաղաց 33 խաղ, որտեղ աչքի ընկավ 3 խփած գոլերով, բացի այդ դրանք խփեց մրցաշրջանի առաջին կեսում, և բոլոր խփած գոլերը ակումբի համար հաղթական էին[13]։ Սեպտեմբերի 15-ին կայացած տնային խաղում Զանետտիի գոլը «Պերուդժիի» դարպասին միակն էր։ Հոկտեմբերի 27-ին 7-րդ տուրի շրջանակներում կայացած խաղում առաջնության 2-րդ հորիզոնականով ընթացքող «Պարման» 1-ին րոպեին Կրեսպոյի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ, բայց արդեն 5 րոպե անց Սամորանոյի կատարած գլխով հարվածից հետո հաշիվը հավասարվեց, իսկ հետո Ջորկայեֆի փոխանցումից հետո ինքը գոլի հեղինակ դարձավ։ Արդյունքում «Ինտերը» հաղթեց 3:1 հաշվով։ Նոյեմբերի 3-ին կայացած «Վերոնիի» դեմ արտագնա խաղում Զանետտիի խփած գոլը միակն էր խաղի ընթացքում[18]։ Սերիա Ա-ում 1996-97 մրցաշրջանում արգենտինացին այլևս գոլ չխփեց։ Իտալիայի Գավաթում Զանետտին խաղաց 5 խաղում։ Նրա գոլը «Նապոլիի» դարպասին տուգանային հրապարակից կիսաեզրափակչի պատասխան խաղում ակումբին օգնեց հիմնական ժամանակում խաղալ ոչ ոքի 1:1։ Տասնմեկ մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին նեապոլիտանցիները (5:3)[19]։ ՈՒԵՖԱ Գավաթում Զանետտին անցկացրեց 12 խաղ «Ինտերի» կազմում և հասավ մինչև եզրափակիչ։ «Շալկե 04»-ի դեմ խաղում էլ հիմնական ժամանակում ոչինչ չորոշվեց և կրկին 11 մետրանոց հարվածներ իրացրեցին, որտեղ գելեզենկիրխենները ավելի դիպուկ գտնվեցին 4:1։

Զանետտին մարզման ժամանակ

Հաջորդ մրցաշրջանի սկսելուց առաջ «Ինտերը» հզորացրեց ակումբը՝ գնելով այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոնալդոն, Ալվարո Ռեկոբան, Տարիբո Ուեստ, Դիեգո Սիմեոնեն։ Մեծացավ հակամարտությունը կիսապաշտպանի դիրքում և պայքար գնաց հիմնական կազմում տեղի համար։ Զանետտին հրաժարվեց կիսապաշտպանի դիրքից և տեղ գտավ աջ եզրային պաշտպանի դիրքում։ Զանետտին Սերիա Ա-ում անցկացրեց 28 խաղ, ՈՒԵՖԱ Գավաթում 9 խաղ, որտեղ աչքի ընկավ 2 գոլով, և 4 խաղ Իտալիայի գավաթում[13]։ Առաջնության վերջում «Ինտերը» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Հունվարի 4-ին «Յուվենտուսին» հաղթելուց հետո (1:0, գոլն խփել է Ջորկայեֆը), «Ինտերը» պրակտիկորեն հետապնդում էր հիմնական մրցակցին, բայց մրցաշրջանի վերջը ստացվեց շատ վատ. «Յուվենտուսը» 1:0 հաշվով պատասխան խաղում հաղթեց, հաջորդ տուրում ոչ ոքի խաղաց «Պյաչենցուի» հետ (0:0), իսկ մայիսի 10-ին հյուրերին՝ «Բարիին» զիջեց 1:2 հաշվով[20]։ Կորցնելով այս 7 միավորները «ներադզուրները» տոնել վերջնական հաջողություն չկարողացան, սիկ «Յուվենտուսը» իր մրցակցից առաջ անցավ 5 միավորով[21]։

Կարծում եմ, այդ գոլը մտնում է այն երկու գոլի մեջ, որոնք ես հիշում եմ ամենալավը։ Դա հասկացա այն պահին երբ առաջին անգամ նվաճեցի Իտալիայի գավաթը։ Մյուս գոլը ես խփեցի աշխարհի 1998 թվականի առաջնության եզրափակչային փուլում՝ Անգլիայի դարպասին։ Դա եղավ գեղեցիկ խաղարկումից հետո, որը ես եզրափակեցի գեղեցիկ հարվածով[22]։
Զանետտին իր ամենասիրելի գոլերի մասին

ՈՒԵՖԱ Գավաթը որտեղ ավելի հաջողակ գտնվեցին, ավարտվեց «Ինտերնացիոնալի» հաղթանակով։ 1/32-րդ եզրափակչում վստահորեն հաղթեց «Նյուվշատել Կսամակսին» երկու խաղերի արդյունքում հաղթեց 4:0 հաշվով, 1/16-րդ եզրափակչում առանց խնդրիների հաղթեց լիոնի «Օլիմպիկին»։ 1/8-րդ եզրափակչում «Ինտերը» սկսեց վատ, առաջին արտագնա խաղում պարտվելով «Ստրասբուրգին» 0:2 հաշվով, իսկ պատասխան խաղում Ռոնալդոն բացեց խաղի հաշիվը 27-րդ րոպեին, իսկ 3 րոպե անց Զանետտիի գոլից հետո ստեղվեծ մեծ պայքար։ 73-րդ րոպեին գրանցվեց նաև 3-րդ գոլը, որը խփեց Սիմեոնեն և «Ինտերը» դուրս եկավ 1/4-րդ եզրափակիչ։ Կիսաեզրափակչում հանդիպեցին մոսկովյան «Սպարտակին», որտեղ միլանում կայացած խաղում Անդրեյ Տիխոնովը 12-րդ րոպեին գոլ խփեց և մրցակցի դաշտում առավելություն ստացավ։ Բայց պատասխան խաղում Ռոնալդոն դարձավ դուբլի հեղինակ և թիմին տարավ դեպի 1/4-րդ եզրափակիչ, որին ակումբը վերջին 6 տարում չէր կարողանում հասնել[23]։ Այս անգամ առաջնության հաղթողը որոշվեց 1 խաղով, որը տեղի ունեցավ Պարկ դե Պրենս դաշտում։ «Ինտերը» արդոյւնքում հաղթեց «Լացիոյին»։ Խաղի 5-րդ րոպեին հաշիվը բացեց Իվան Սամորանոն, սակայն երկար ժամանակ գնում էր համառ պայքար։ 60-րդ րոպեին Խավիեր Զանետտին դիպուկ հարվածով հեռու տարածությունից ուղարկեց Լուկի Մարկեդժանիի պաշտպանած դարպասը, որը «սևակապտավուններին» բերեց հաղթանակ[24]։ Անցնելով մի քանի տարի Զանետտին իր այդ գոլը անվանեց ր կարիերայի ամենակարևոր և ամենագեղեցիկ գոլերից մեկը։ Ռոնալդոյի գոլից 10 րոպե անց «Ինտերը» ՈՒԵՖԱ Գավաթում տարավ 3-րդ հաղթականը վերաջին 7 տարում։ Իտալիայի գավաթում «Ինտերը» հասավ մինչև 1/4-րդ եզրափակիչ, բայց այդտեղ պարտվեց իր սկզբունքային մրցակից «Միլանին» 5:0 հաշվով, սիկ տնային հաղթանակը 1:0 հաշվով «Ինտերին» ոչ մի կերպ չօգնեց դուրս գալ հաջորդ փու։

1999 թվականին Ջուզեպե Բերգոմիի կողմից ստացավ «Ինտերի» ավագի թևկապը։ Սերիա Ա-ում մասնակցել է 500 և ավելի խաղի։ Մտնում է այն լիդերների ցանկի մեջ, ովքեր ամենաշատ խաղերն են անցկացրել Սերիա Ա-ում։


Զանետտին ավագի թևկապով բարձրացնում է Իտալիայի գավաթը, որը հաղթել է «Ինտերի» կազմում 2006 թվականին: Այդ մրցաշրջանում «Ինտերը» դարձավ նաև Իտալիայի չեմպիոն


2010 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Ինտեր» - «Յուվենտուս» (2:0) խաղը, որի ժամանակ Խավիերը անցկացրեց իր 500-րդ խաղը Սերիա Ա-ում։

2010 թվականի մայիսի 22-ին 2009-10 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում, որտեղ «Ինտերը» մյունխենի «Բավարիայի» հաղթեց 2:0 հաշվով, Խավիերի համար դարձավ 700-րդ խաղը «Ինտերի» կազմում՝ բոլոր առաջնություններում։ 36-ամյա Զանետտին այդ խաղում միլանցիների ավագն էր և առաջին անգամ գլխավերևում պահեց Չեմպիոնի գավաթը. «Ինտերի» պատմության վերջին 45 տարիներում առաջին անգամ հաղթելով։

2011 թվականի հունվարի 15-ին Զանետտին անցկացրեց 519-րդ խաղը Սերիա Ա-ում, «Ներադզուրիների» կազմում խաղալով, անցնելոց ռեկորդակիր Ջուզեպպե Բերգոմիի ռեկորդը[25]։ Այդ մրցաշրջանում էլ ֆուտբոլիստտը ասաց, որ կարիերան պատրաստվում է ավարտել «Ինտերի» կազմում. «Չեմ կարծում, որ կվերադառնամ Արգենտինա։ Ես զգում եմ, որ իմ տունն այստեղ է, որովհետև ես «Ինտերում» եմ արդեն 16 տարի։ Այս ակումբը ինձ տվել է ամեն ինչ։ Ես ավագ եմ, որը նշանակում է, որ պատասխանատվությունն ավելի մեծ է։ Ես կարիերաս կավարտեմ «Ինտերում»։ Իմ ընտանիքը այստեղ ուրախ է։ Իմ երեխաները այստեղ դպրոց են գնում, և կարիերայիս ավարտից հետո ուզում եմ, որ ժամանակս անցկացնեմ այստեղ՝ ընտանիքիս հետ»[26]։

2011 թվականի դեկտեմբերի 3-ին Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած «Ուդինեզեյի» դեմ խաղում երկու դեղին քարտ ստացավ. այդ հեռացումը դաշտից Զանետտիի համար առաջինն էր 551 խաղում, որոնք անցկացրել էր Սերիա Ա-ում՝ «Ինտերի» կազմում[27]։

2012 թվականի հունվարի 7-ին Իտալիայի առաջնությունում անցկացրած «Պարմայի» դեմ խաղում Խավիերը գնդակը ուղարկեց սեփական դարպասը, սակայն աշիվը չփոխվեց, քանի որ փոխանցում կատարած ֆուտբոլիստը դրվագից առաջ եղել էր խաղից դուրս իրավիճակում։ Չնայած այս ամենին, «Ինտերի» երկրպագուները շատ էին սիորւմ իրենց ավագին, և այդ պատճառով նրա համար երգ գրեցին։

Ստացավ մրցանակ «Սերիա Ա-ում լավ համբավ ունենալու համար», որը տրվում է այն ֆուտբոլիստներից, ովքեր իրենց դատում պահում են այնպես լավ ինչպես դածտից դուրս[28]։

2012-13 մրցաշրջանում Խավիերը անցկացրեց իր 600-րդ խաղը «'''ներադուզուրրիների'''» կազմում[29] և խոստովանեց, որ ցանկանում է անցնել Պաոլո Մալդինիյի ռեկորդը (այդ պահին նա Իտալիայի առաջնությունում մասնակցել էր 592, իսկ Մալդինին 647 խաղի) Սերիա Ա-ում անցկացրած խաղերի թվով[30]։ Սակայն 2013 թվականի ապրիլին «Պալերմոյի» դեմ խաղում ֆուտբոլիստը ստացավ իր կարիերայի ընթացքում ամենածանր վնասվածքներից մեկը։ Այդպիսի վնասվածքները կարող են ֆուտբոլիստի կարիերային վերջ տալ[31]։ Շուտուվ լուրեր շրջանառվեցին, որ նա կարող է դառնալ «Ինտերի» փոխտնօրենը մրցաշրջանի ավարտից հետո[32]։ 2013 թվականի ամռանը ավագը ակումբի հետ պայմանագիրը մեկ տարով էլ երկարաձգեց[33]։

2013 թվականի նոյեմբերի 10-ին Զանետտին 8-ամսյա դադարից հետո վերադարձավ դաշտ, փոխարինման դուրս գալով «Լիվորնոյի» դեմ խաղում[34]։ Առաջնության ավարտից հետո «Ինտերի» տնօրեն Էրիկ Տոխիրը հայտարարեց այն մասին, որ Զանետտին մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ակումբի կառավարիչներից մեկը[35]։ 2014 թվականի մայիսի 10-ին Զանետտին անցկացրեց վերջին տնային խաղը («Լացիոյի» դեմ 4:1) միլանյան ակումբում՝ ավագի թևկապով։ Նրա ազգանունն էլ դարձավ այն ազգանուններից մեկը, որոնց հետ Ձանետտ��ն դաշտ է դուրս եկել «Ինտերի» մարզաշապիկով[36]։

2014 թվականի հունիսի 7-ին հայտարարվեց, որ հուլիսի 1-ին Զանետտին դառնալու է «Ինտերի» փոխտնօրենը[37]։

Արգենտինայի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զանետտին 2011 թվականի փետրվարի 9-ին Արգենտինայի հավաքականի կազմում

Նորամուտը ազգային հավաքականի կազմում տեղի է ունեցել 1994 թվականի նոյեմբերի 24-ին Չիլիի հավաքականի դեմ խաղում՝ 21 տարեկան հասակում։

2007 թվականի նոյեմբերի 17-ին Բոլիվիայի հավաքականի դեմ խաղում Արգենտինայի հավաքականի կազմում դաշտ դուրս եկավ 116-րդ անգամ, անցնելով Ռոբերտո Այյալի ռեկորդը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիերը ամուսնացած է Պաուլա Զանետտիի հետ[38]։ Զույգին ունի 3 երեխա։ 2012 թվականի մայիսի 9-ին ծնվեց Խավիերի փոքր տղան՝ Թոմասը[39]։

Խավիերի մեծ եղբայրը՝ Սերխիո Զանետտին (ծնված 1967 թ.-ին) նույնպես եղել է ֆուտբոլիստ և նույնպես խաղում էր պաշտպանի դիրքում։ Բայց Սերխիոն չկարողացավ հասնել այնպիսի հարգանքի և անվան, ինչպիսին ունեցավ փոքր եղբայրը։ Նա խաղում էր Արգենտինայի բարձր առաջնությունում, որտեղ անցկացրեց 468 խաղ։ Սերխիո Զանետտիի կարիերայի մեծ մասը անցել է «Դեպորտիվո Էսպանյոլում» (1998-1995) և «Ռասինգում» (Ավլեյանեդա)։ 2006 թվականից Սերխիոն մարզում էր իտալական ակումբները («Պրո Սեստո», «Մոնցա», «Պրո Պատրիա», «Կոմոն»)[40]։ 2011 թվականից եղբայրը նույնպես միացավ միլանի «Ինտերին», որտեղ Սերխիո Զաննետտին դարձավ ակումբի երիտասարդական թիմի մարզիչը[41]։

Զանետտին հաճախ է հիշում մայրիկին. «Հիշել մայրիկին, Երբ մենք հաղթեցին Իտալիայի գավաթը, նա ինձ հաղորդագրություն ուղարկեց. «Որդի՛ս, շնորհավորում եմ։ Ես շատ ուրախ եմ քեզ համար։ Ես քեզ սիրում եմ»։ Երեկոն Միլանում ավարտվեց ուշ գիշերով և ես որոշեցի, նրան զանգահարել, որովհետև ինձ այլևս չէի ունենալու ժամանակ նրա հետ խոսելու, քանի որ նա մահացավ քնած ժամանակ»։

Արգենտինայի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոնֆեդերացիայի գավաթի եզրափակչի մասնակից (2) - 1995, 2005
  • Պանաամերիկանական խաղերի հաղթող - 1995 (Մար դել Պլատա)
  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր - 1996 (Ատլանտա)
  • Ամերիկայի գավաթի եզրափակչի մասնակից (2) - 2004, 2007
  • Իտալիա «Ինտեր»
    • ՈՒԵՖԱ Գավաթի հաղթող - 1997-98
    • Իտալիայի գավաթի հաղթող (4) - 2004-05, 2005-06, 2009-10, 2010-11
    • Իտալիայի Սուպերգավաթի հաղթող (4) - 2005, 2006, 2008, 2010
    • Իտալիայի չեմպիոն (5) - 2005-06, 2006-07, 2007-08, 2008-09, 2009-10
    • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող - 2009-10
    • Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության հաղթող - 2010
  • 2010 թվականի հուլիսին լրագրողների կողմից ստացավ Գայտոն Ծիրայի անվան մրցանակը[42].
  • Մտնում է ՖԻՖԱ 100-ի մեջ

Խաղերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութերը վերցված են national-football-teams.com[43], RSSSF[44] և inter.i կայքերից[45]

2013 թվականի ապրիլի 21-ի տվյալներով։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Երկրի գավաթ Չեմպիոնների Լիգա Եվրոպայի Լիգա Իտալիայի Սուպերգավաթ Այլ առաջնությունուններ Արդյունքում
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Արգենտինա Տալերես 1992-93 33 1 33 1
Արգենտինա Բանֆիլդ 1993-94 37 1 37 1
1994-95 29 3 29 3
«Բենֆիլդի» կազմում 66 4 0 0 0 0 0 0 0 0 0 0 66 4
Իտալիա Ինտերնացիոնալե 1995-96 32 2 5 0 2 0 39 2
1996-97 33 3 5 1 12 0 50 4
1997-98 28 0 4 0 9 2 41 2
1998-99 34+2 3+0 5 0 9 1 50 4
1999-00 34+1 1+0 8 1 43 2
2000-01 29 0 1 0 4 0 34 0
2001-02 33 0 1 1 10 1 44 2
2002-03 34 1 1 0 18 0 53 1
2003-04 34 0 5 0 6 0 6 0 51 0
2004-05 35 0 3 0 11 0 49 0
2005-06 25 0 5 0 8 0 1 0 39 0
2006-07 37 1 4 0 8 0 1 0 50 1
2007-08 38 1 4 0 8 0 1 0 51 1
2008-09 38 0 4 0 8 0 1 0 51 0
2009-10 37 0 4 0 13 0 1 0 55 0
2010-11 35 0 5 0 8 1 1 0 3 1 52 2
2011-12 34 0 2 0 8 0 1 0 45 0
2012-13 32 0 3 0 11 0 46 0
2013-14 8 0 1 0 - - 9 0
«Ինտերնացիոնալեի» կազմում 610+3 12+0 70 3 105 2 54 3 7 0 3 1 852 21
Ամբողջ կարիերայի ընթացքում 709+3 17+0 70 3 105 2 54 3 7 0 3 1 951 26

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Խաղ Գոլ
1994 3 0
1995 15 1
1996 6 0
1997 4 0
1998 9 2
1999 11 0
2000 7 0
2001 9 0
2002 6 0
2003 8 1
2004 14 1
2005 10 0
2006 0 0
2007 15 0
2008 11 0
2009 8 0
2010 1 0
2011 7 0
Ընդհանուր 145 5

Առաջնությունում վիճակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. «Как произносится Javier Adelmar Zanetti, язык: Испанский» (իսպաներեն). Forvo. 01.09.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 20.11.2010-ին. Հաճախ նաև հանդիսանում է Դզանետտի մականունով, որը իտալերեն է, սակայն Խավիերի մայրենի լեզուն իսպաներենն է
  3. «Tributo al capitano...Javier Zanetti» (իտալերեն). Пользователь YouTube mement80 — В начале ролика Санетти говорит свои полные имя и фамилию. 2010. Վերցված է 20.11.2010-ին.
  4. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  5. FBref.com(բազմ․)
  6. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  7. Четвёртый номер навсегда закреплён за Санетти в «Интере»
  8. «Санетти установил рекорд Аргентины по количеству игр на КА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  9. «Argentina Second Level 1992/93» (անգլերեն). rsssf.com, La Nación. 16.10.2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 6 ноября 2010-ին.
  10. «Argentina 1993/94» (անգլերեն). rsssf.com. 06.01.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 6 ноября 2010-ին.
  11. «Javier Adelmar Zanetti – International Appearances» (անգլերեն). rsssf.com. 29.10.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 6 ноября 2010-ին.
  12. «Argentina 1994/95» (անգլերեն). rsssf.com. 12.02.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 6 ноября 2010-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Профиль и статистика Санетти» (իտալերեն). Официальный сайт «Интера». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  14. Maurizio Mariani (5 января 2000). «Чемпионат Италии 1995/96» (անգլերեն). RSSSF. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  15. ««Интер» в сезоне 1995/96» (իտալերեն). Официальный сайт клуба. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  16. passioneargentina. — Видео гола Батистуты«Batistuta - Inter - Fiorentina 0 - 1» (իտալերեն). Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  17. Maurizio Mariani (31 января 2000). «Чемпионат Италии 1996/97» (անգլերեն). RSSSF. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  18. Юзер Jermains7. — Голы «Интера» в сезоне 1996-1997 (часть 1)«INTER MILAN Goals season 1996-1997» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. Юзер Jermains7. — Голы «Интера» в сезоне 1996/1997 (часть 2)«INTER MILAN Goals season 1996-1997 Part 2» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. Maurizio Mariani (29 ноября 2000). «Чемпионат Италии 1997/98» (անգլերեն). RSSSF. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  21. ««Интер» в сезоне 1997/98» (իտալերեն). Официальный сайт клуба. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  22. «Дзанетти бьёт рекорды». ru.uefa.com. 7 декабря 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  23. Леонид Трахтенберг (11 апреля 1998). ««Спартак» — «Интер» — 1:0. «Спартак» — «Роналдо» — 0:2» (ռուսերեն). Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  24. Юзер javzanetti. — Видео гола Санетти в финале Кубка УЕФА 1998«8. Zanetti Gol v Lazio (A) 97'98 UEFA Final» (իտալերեն). Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  25. «Дзанетти: когда я перешёл в «Интер», то был никем». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  26. Дзанетти: не думаю, что я вернусь в Аргентину(չաշխատող հղում)
  27. Serie A Wk14: Did You Know?
  28. Санетти получил премию «За отличную репутацию в футболе» от серии А
  29. Санетти: испытываю счастье и гордость, проведя 800-й матч за «Интер»
  30. Санетти признался, что хочет побить рекорд Мальдини
  31. Санетти: моя карьера отнюдь не завершена
  32. После завершения нынешнего сезона Санетти станет вице-президентом «Интера»
  33. Капитан «Интера» Санетти продлил контракт с «Интером» на один год
  34. Дзанетти вернулся на поле после 8-месячного перерыва
  35. Эрик Тохир: «Дзанетти завершит карьеру»
  36. Капитанская повязка Дзанетти на последний домашний матч в футболке «Интера»
  37. Дзанетти с 1 июля будет вице-президентом «Интера»
  38. «Жена Дзанетти подверглась нападению» (ռուսերեն). Pinkfootball.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  39. У капитана «Интера» Санетти родился сын
  40. Alessandro Crisafulli (5 ноября 2007). «Anche la Pro Sesto ha il suo Zanetti» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  41. «Sergio Zanetti: "Ai giovani insegno il sacrificio"» (իտալերեն). fcinternews.it. 13 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  42. Серия-А.ру // «Образцовый футболист» // 27.07.2010
  43. «Zanetti, Javier» (անգլերեն). national-football-teams.com. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 22 октября 2010-ին.
  44. «Javier Adelmar Zanetti – International Appearances» (անգլերեն). Roberto Mamrud and RSSSF. 29 октября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 22 октября 2010-ին.
  45. «Zanetti Javier» (անգլերեն). inter.it. 21 января 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 21 января 2011-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Զանետտի» հոդվածին։