Լիոն Ֆոյխտվանգեր
Լիոն Ֆոյխտվանգեր գերմ.՝ Lion Feuchtwanger | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական ռայխ[1][4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 21, 1958[1][4][2][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] |
Գերեզման | Woodlawn Memorial Cemetery |
Գրական անուն | Jacob Arje[5], Sepp Trautwein[5] և J. L. Wetcheek[5] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, թարգմանիչ և լրագրող |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և ԱՄՆ |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, HU Berlin և Wilhelmsgymnasium? |
Ժանրեր | պիես և արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Հրեա Զյուսը, The Oppermanns?, Հրեուհին Տոլեդոյից, The Josephus Trilogy? և Goya? |
Պարգևներ | |
Ամուսին | Մարթա Ֆոյխտվանգեր |
Լիոն Ֆոյխտվանգեր Վիքիքաղվածքում | |
Լիոն Ֆոյխտվանգեր Վիքիդարանում | |
Lion Feuchtwanger Վիքիպահեստում |
Լիոն Ֆոյխտվանգեր (գերմ.՝ Lion Feuchtwanger, հուլիսի 7, 1884[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[1][4] - դեկտեմբերի 21, 1958[1][4][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4]), ծագումով հրեա գերմանացի գրող, պատմավեպերի հեղինակ։ Փիլիլիսոփայական գիտությունների դոկտոր (1907)։
Հայերեն են թարգմանվել նրա «Օպպենհայմների ընտանիքը»[6], «Իսպանական բալլադ»[7] և «Գոյա»[8] վեպերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է բանասիրական կրթություն Մյունխենում և Բեռլինում։ Զբաղվել է լրագրությամբ, թատերական քննադատությամբ։ Ֆոյխտվանգերի հակապատերազմական (1914–1918) տրամադրություններն են արտահայտված Էսքիլեսի «Պարսիկներ», Արիստոֆանի «Խաղաղություն» գործերի մշակումներում (1917, 1918), «Ռազմագերիները» (1919) և այլ պիեսներում։
1933 թվականին տարագրվել է Գերմանիայից, ապրել Ֆրանսիայում, մասնակցել է մշակույթի պաշտպանության միջազգային շարժմանը։ Վիլլի Բրեդելի և Բերտոլդ Բրեխտի հետ խմբագրել է Մոսկվայում հրատարակվող «Դաս Վորտ» («Das Wort», 1936–1939) հանդեսը։ Խորհրդային Միություն այցելելուց հետո գրել է «Մոսկվա 1937» (1937) գիրքը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ԱՄՆ–ում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոն Ֆոյխտվանգերի ստեղծագործության հիմնական խնդիրը՝ գործողության և փիլիսոփայական հայեցողության երկընտրանքը, որ առաջին անգամ ի հայտ է եկել «Թոմաս Վենդտ» (1920) «դրամատիկական վեպում», շարունակվել է «Հրեա Զյուսը» (1920–1922, հրատ․ 1925), «Տգեղ դքսուհին» (1923) պատմավեպերում։
1930 թվականին հրատարակվել է Ֆոյխտվանգերի «Սպասասրահ» եռերգության առաջին մասը՝ «Հաջողություն» վեպը, ապա հաջորդաբար՝ «Օպպենհայմների ընտանիքը» (1933, հայերեն հրատ․ 1941, ավելի ուշ հրատ․ «Օպպերմանների ընտանիքը»), «Արտաքսում» (1939) վեպերը։ Հովսեփոս Փլավիոսի մասին գրված պատմական եռերգության («Հրեական պատերազմը», 1932, «Որդիները», 1935, «Կգա օրը», 1942) հիմնական խնդիրը անհատի խնդիրն է, որը, մարդասիրական հոգևոր արժեքներ մարմնավորելով, որոշակի վերաբերմունք ունի ժողովրդի և սոցիալական պրակտիկայի նկատմամբ։
Ֆոյխտվանգերի պատմավեպերին բնորոշ է խիստ արդիական ենթատեքստը («Կեղծ Ներոնը», 1936)։ «Լաուտենզակ եղբայրները» (1943) վեպում պատկերված ֆաշիստական հեղաշրջման նախօրեի իրական պատմական դեմքերն ու դեպքերը էլ ավելի կոնկրետություն ու խորություն են հաղորդում տեղի ունեցող անցուդարձի սոցիալ–քաղաքական վերլուծությանը։
«Սիմոնա» (1944) վեպը պատմում է ֆրանսիական Դիմադրության երիտասարդ հերոսուհու մասին։
Ֆոյխտվանգերը սկզբունքորեն ընդունել է ժողովրդական զանգվածների հեղափոխական ակտիվությունը («Աղվեսները խաղողի այգում», 1947, «Գոյա կամ իմացության դժվարին ուղին», 1952, հայերեն հրատ․ 1974, «Խենթի իմաստությունը կամ Ժան–Ժակ Ռուսոյի մահն ու կերպարանափոխությունը», 1952, վեպեր, և «Այրի Կապետը», 1956, պիես)։
Ֆոյխտվանգերը ստեղծել է պատմական երկպլան վեպի նոր տեսակ։ Նրա շատ ստեղծագործություններ էկրանավորվել են։
Ֆոյխտվանգերն արժանացել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ազգային մրցանակի (1953)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gesammelte Werke in Einzelausgaben, Bd 1–10, 12–14, В․, 1959–64
- Իսպանական բալլադ, Ե․, 1972
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рачинская Н․ Н․, Лион Фейхтвангер (1884–1958), М․, 1965
- Лион Фейхтвангер․ Бибиблиографический указатель, М․, 1959
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Фейхтвангер Лион // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Օպպենհայմների ընտանիքը։ Վեպ / Լ. Ֆեյխտվանգեր. - Երևան։ Հայպետհրատ , 1941. - 395 էջ
- ↑ Իսպանական բալլադ։ [Վեպ] / Լ. Ֆեյխտվանգեր; Ռուս. թարգմ.՝ Ս. Գասպարյան Խմբ.՝ Պ.Ա. Միքայելյան. - Երևան։ Հայաստան , 1972. - 563 էջ
- ↑ Գոյա կամ իմացության դժվարին ուղին։ Վեպ / Լ. Ֆոյխտվանգեր; Թարգմ.՝ Հ. Հարությունյան; Խմբ.՝ Օ.Հ. Սանահյան. - Երևան։ Հայաստան, 1974. - 750 էջ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոն Ֆոյխտվանգեր» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոն Ֆոյխտվանգեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոն Ֆոյխտվանգեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 626)։ |
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Մյունխեն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 21 մահեր
- 1958 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- ԳԴՀ ազգային մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հրեա գրողներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանիայի հրեաներ
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանացի դրամատուրգներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ