Լիլիթ Հարոյան (դերասանուհի)
Լիլիթ Հարոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1990 (34 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | Դերասան |
Ժանրեր | Կատակերգություն, |
Ընտրանի | "Ֆուլ հաուս (սիթքոմ)", "Քավարան (հեռուստասերիալ)", "Ֆեյք պապա (սիթքոմ)" |
Լիլիթ Հարոյան (ապրիլի 12, 1990 թվական, Երևան, ՀԽՍՀ), դերասանուհի[1][2], հաղորդավարուհի, հոգեբան, յոգայի միջազգային ուսուցիչ[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիթ Հարոյանը ծնվել է 1990 թվականի ապրիլի 12-ին (իրականում՝ ապրիլի 11-ին՝ ժամը 23։42) Երևան քաղաքում, մտավորականների ընտանիքում[5]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում։
2007-2012 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատում։
2012 թվականից ուսումը շարունակել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, որն ավարտել է 2014 թվականին՝ ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։
Մասնակցել, վերապատրաստվել և մասնագիտական դասընթացներ է անցել հոգեբանության մի շարք գործնական բնագավառներում («Հոգեդինամիկ հոգեթերապիայի յունգյան և ֆրոյդյան մոդելներ», «Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում», «Մետամոդել և Խարսխման տեխնիկա» և այլն)։
2008-2010 թվականներին՝ համալսարանական կրթությանը զուգահեռ, սովորել և ավարտել է ՀՀ Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժինը։
Ընդհանուր անգլերենի ինտենսիվ կուրսեր է անցել Լոնդոնի Excel դպրոցում (2010 թվական), ինչպես նաև Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի EF լեզուների միջազգային դպրոցում (2011 թվական)։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոգա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիթ Հարոյանը յոգայով սկսել է զբաղվել 2012 թվականից՝ հաճախելով «Լույս» յոգա ստուդիա։ Ուսմանը զուգընթաց նույն ստուդիայում աշխատել է որպես յոգայի ուսուցիչ[6]։ Աշխատանքին զուգահեռ անցել է յոգայի տարբեր թրեյնինգներ և վերապատրաստումներ[7]։ Յոգայի միջազգային ուսուցչի որակավորմանն ու աստիճանի է հասել 2015 թվականին՝ ուսանելով Յոգայի հայկական ֆեդերացիայի և Հնդկաստանում Քաշմիր շաիվիզմի յոգայի դպրոցում (ուսուցիչ՝ Ամիտ Ռաինա (Amit Raina):
Հոգեբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտելուց հետո՝ 2015 թվականին, ստեղծել է «Աուրա» հոգեբանական կենտրոնը[8][9], որն առաջարկում է հոգեբանական մի շարք ծառայություններ և թրեյնինգներ[10]։
Հաղորդավարուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես հաղորդավարուհի՝ Լիլիթ Հարոյանը հանդես է եկել 2011 թվական՝ վարելով «Արմենիա հեռուստաընկերություն» «Բարի լույս, հայեր» հաղորդաշարը։
2017 թվականին «Ա-ԹիՎի հեռուստաընկերություն» վարել է «I Առավոտ» հեռուստահաղորդումը։
2021 թվականի մարտի 1-ից «Արմենիա հեռուստաընկերություն» վարում է «Բարի լույս» հաղորդաշարի «Յոգա» էջը։
Դերասանուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիթ Հարոյանը դերասանական կարիերան սկսել է 2015 թվականին՝ նկարահանվելով «Ֆուլ հաուս» հումորային սիթքոմի երկրորդ եթերաշրջանում (Եվայի դերում)[11][12]։
2016-2017 թվականներին նկարահանվել է «Չեյնջ» հեռուստասերիալում՝ Ֆլորայի դերում[13][14][15]։
2017 թվականին դերասաուհին հանդես է եկել «Քավարան» հեռուստասերիալում՝ Կատերինայի դերում։
2021 թվականին նկարահանվել է նաև «Ֆեյք պապա» սիթքոմում՝ հանդես գալով յոգայի ուսուցչի` Աիշայի դերում[16]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դերասանուհի Լիլիթ Հարոյան
-
Յոգայի ուսուցիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կան մարդիկ, ում նայում ու միանգամից զգում ես, միանգամից սիրում․ Լիլիթ Հարոյան
- ↑ Ինչ լուսանկարներ է հրապարակում դերասանո��հի Լիլիթ Հարոյանը
- ↑ 10 ԱՄԵՆԱՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐՄԻՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ (PHOTO)
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՆԱՅՔ (ՖՈՏՈ)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Լիլիթ Հարոյանի ընտանիքը
- ↑ Յոգայի ուսուցիչ Լիլիթ Հարոյան
- ↑ ««Այդ մեկ օրն իմ կյանքում շատ բան փոխեց». Լիլիթ Հարոյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Աուրա» հոգեբանական կենտրոն
- ↑ «Աուրա» կենտրոն
- ↑ Լիլիթ Հարոյան․ պրոֆեսիոնալ հոգեբանական խորհրդատվություն
- ↑ Լիլիթ Հարոյան. «Մութ ու ցուրտ տարիներին աղքատ պայմաններում եմ մեծացել ու հասկացել, որ երջանկությունը փողի մեջ չէ»
- ↑ Slaq.am. «Ֆուլ հաուսի» նոր գեղեցկուհին. Լիլիթ Հարոյան (տեսանյութ)
- ↑ Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ. Լիլիթ Հարոյան
- ↑ Տղամարդու մեջ կարևորում եմ երջանկացնելու արվեստը. Լիլիթ Հարոյան
- ↑ Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ. Լիլիթ Հարոյան
- ↑ Լիլիթ Հարոյանի հետաձգված հարսանիքն ու դերը «Ֆեյք պապա» սիթքոմում