Jump to content

Լիլ Բեյբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլ Բեյբի
Ի ծնե անունանգլ.՝ Dominique Armani Jones
Նաև հայտնի է որպեսLil Baby
Ծնվել էդեկտեմբերի 3, 1994(1994-12-03)[1] (30 տարեկան)
Ատլանտա
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլQuality Control Music, Motown և Capitol Records
ԿրթությունՎաշինգտոնի ավագ դպրոց և Գյումրու 3 ավագ դպրոց
Կայքiamlilbaby.com
 Lil Baby Վիքիպահեստում

Դոմինիք Արմանի Ջոնս[2] (անգլ.՝ Dominique Armani Jones, դեկտեմբերի 3, 1994(1994-12-03)[1], Ատլանտա), առավել հայտնի Լիլ Բեյբի (Lil Baby) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նախնական ճանաչման է արժանացել «Perfect Timing» միքսթեյփով։ Հայտնի է նաև «Drip Too Hard», «Yes Indeed», «My Dawg», «Freestyle», «Close Friends», «Woah», «Sum 2 Prove» և այլ սինգլներով[3]։

Դոմինիք Ջոնսը ծնվել է Ջորջիա նահանգի վարչակենտրոն Ատլանտա քաղաքում[4]։ Նա 2 տարեկան էր, երբ նրա հայրը հեռացել է ընտանիքից, թողնելով միայնակ մորը իր և կրտսեր եղբոր հետ։ Ջոնսը բազմիցս հայտնվել է դժվարությունների մեջ, ինչի արդյունքում նա տասներորդ դասարանում թողել է միջնակարգ դպրոցը։ Ջոնսը միշտ հարգանքով է վերաբերվել իր շրջանի ավագ տղաներին։ Նրա մայրը և եղբայրները պատմում էին այն մասին, որ նա շատ զբաղված էր, և որ նա միշտ իրարանցում էր և գումար էր ստանում[5]։

2012 թվականի սկզբին, նրան մեղադրանք է առաջադրվել զենք պահելու համար՝ այն վաճառելու մտադրությամբ։ Նրա նախնական փաստաբանը համոզում էր նրան 2 տարի ժամկետով մեղքի ճանաչման գործարք կնքել, սակայն Ջոնսը հրաժարվել է և նոր փաստաբանի վարձել։ Այս նոր փաստաբանը Ջոնսին նեռգրավել է նրան հատուկ ծրագրում, որօ օգնությամբ նրան կպահեն ընդամենը մեկ տարի[6]։ Լինելով այս ծրագրում՝ նա վեճի է բռնվել սպիտակամորթ բանտարկյալի հետ ռասայական մեկնաբանությունների պատճառով։ Դրանից հետո Ջոնսի դատավճիռը փոխարինվել է նախնական գործարքով 2 տարով։ Ավելի ուշ՝ 2013 թվականին, նրան մեղադրանք է առաջադրվել մարիխուանա պահելու համար՝ մեկ ունցից պակաս։ Այնուհետև, 2014 թվականին, նրան ևս մեկ մեղադրանք է առաջադրվել մարիխուանա պահելու համար՝ այն վաճառելու մտադրությամբ։ Երկու տարի բանտարկվելուց հետո, նա սկսել է իր ռեփ կարիերան 4PF-ի (4 Pockets Full) և Quality Control Music-ի հետ[7][8]։

2016-2018․ Կարիերայի սկիզբ և «Harder Than Ever»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Lil Baby-ի ելույթն Openair Frauenfeld փառատոնի ժամանակ Շվեյցարիայում, 2019, հուլիս

Երկու տարի անց, Lil Baby-ն թողարկել է իր միքսթեյփը՝ «Perfect Timing»-ը։ Նա թողարկել է այդ միքսթեյփը իր գործընկերոջ՝ ռեփեր Young Thug-ի օգնությամբ, ով նույնպես Ատլանտայից էր՝ 4PF (4 Pockets Full), Wolfpack և Quality Control Music լեյբլերում։ Միքսթեյփին մասնակցել են որոշ հայտնի արտիստներ, ինչպիսիք են Lil Yachty-ն, Thug-ը և մի քանի ոչ այդքան հայտնի տեղի արտիստներ։ Չնայած դրան, որ միքսթեյփը քիչ է գովազդվել, այն լավ է ընդունվել և ուշադրություն է ստացել Ատլանտայի ռեփ բեմի ներսում և դրսում։ «Perfect Timing»-ի թողարկումից հետո, նա թողարկել է իր երկրորդ միքսթեյփը՝ «Harder Than Hard»-ը, 2017 թվականի հուլիսի 18-ին։ Միքսթեյփը դարձրել է Baby-ին ավելի հայտնի և բերել է նրան ավելի լայն հռչակ՝ «My Dawg» առաջնային սինգլի աջակցությամբ։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին Baby-ն թողարկել է համագործակցական միքսթեյփ իր մտերիմ ընկերոջ՝ Marlo-ի հետ, «2 The Hard Way» անվանմամբ։ Այս միքսթեյփը այդքան հաջող չէր, ինչքան նախորդները, բայց նույնպես որոշ ուշադրության է արժանացել։ Baby-ն, ի վերջո, սկսել է հայտնի դառնալ զանգվածների մեջ, «Too Hard» միքսթեյփի շնորհիվ, որի գլխավոր սինգլը «Freestyle»-ն էր։ Այն թողարկվել է տեսահոլովակի հետ նրա միքսթեյփում նոյեմբերի 5-ին։ Սինգլի հաջողության շնորհիվ, Baby-ն մեծ ուշադրության է արժանացել։ Այս միքսթեյփը շատ ուժեղ է ազդել Baby-ի հետագա կարիերայի վրա։ 2018 թվականի մայիսին Baby-ն թողարկել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Harder Than Ever»-ը, որը դեբյուտել է ամերիկյան Billboard 200 չարթի երրորդ հորիզոնականին[9]։ Ալբոմն աջակցվել է «Southside» և «Yes Indeed» (Դրեյքի հետ) սինգլներով։ Վերջինս զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի վեցերորդ հորիզոնականը[10]։

2018-ներկա․ «Street Gossip», «Street Gossip» և «My Turn»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ նա թողարկել է «Harder Than Ever»-ը, 2018 թվականի հոկտեմբերի 5-ին լույս է տեսել նրա «Drip Harder» համագործակցական միքսթեյփը իր մտերիմ ընկերոջ՝ Gunna-ի հետ։ Միքսթեյփը շատ լավ է ընդունվել։ Այն մի շարք համագործակցություններ է ներառել հայտնի ռեփ��րների հետ․ «Off White VLONE»՝ Lil Durk-ի և Nav-ի մասնակցությամբ, «My Style»՝ Young Thug-ի մասնակցությամբ և «Never Recover»՝ Դրեյքի հետ։ Միքսթեյփը մի քանի հիթեր է ներառել և Baby-ին լայն հռչակ բերել։ Գլխավոր սինգլը՝ «Drip Too Hard»-ը՝ միայն Baby-ի և Gunna-ի մասնակցությամբ, RIAA-ի կողմից պլատինե է հավաստագրվել[11][12]։ Միքսթեյփը թողարկվել է Quality Control, YSL Records և Motown/Capitol լեյբլներում։

2018 թվականի սեպտեմբերին Baby-ն հայտնվել է Adult Swim-ի «FishCenter Live» հեռուստասերիալում[13][14]։ 2018 թվականի նոյեմբերին նա թողարկել է իր «Street Gossip»[15] միքսթեյփը, և 2018 թվականի դեկտեմբերին, Baby-ն համագործակցել է Yung Gravy-ի հետ «Alley Oop» սինգլում[16]։

Նա դեր է կատարել «Որքան բարձր է 2» ֆիլմում՝ 2001 թվականի «Որքան բարձր է» ֆիլմի սիքվելին, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 20-ին MTV-ում[17]։ 2019 թվականի հունիսի 21-ին Baby-ն և Future-ը թողարկել են «Out the Mud» սինգլը, որը համարվում էր նույնանուն ալբոմի սինգլը, սակայն, Baby-ն դա հերքել է[18]։ 2019 թվականի նոյեմբերի 8-ին Baby-ն թողարկել է իր սինգլը՝ «Woah»-ը, որպես իր «My Turn» ալբոմի առաջնային սինգլ[19]։ Նա նաև թողարկել է «Toast Up»-ը նույն օրը Spark the Beat-ի հաղթողներ Ալի Թոմինիքի և Shad on The Beat-ի հետ։ Առաջինի հետ նա նաև հայտնվում է Նեթֆլիքսի «Ռիթմ և հոսք»-ում[20]։

2019 թվականի նոյեմբերի 15-ին Baby-ն թողարկել է «Քուին և Սլիմ» ֆիլմի համար «Catch the Sun» երգը, որը նույնպես ընդգրկվել է նրա երկրորդ ստուդիական ալբոմում՝ «My Turn»-ում, որպես գովազդային սինգլ։ 2020 թվականի հունվարի 10-ին Baby-ն թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Sum 2 Prove»-ը, իր ալբոմի համար։ «My Turn» ալբոմը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 28-ին և դեբյուտել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին[21]։ Ալբոմի առևտրային հաջողությունից հետո, 12 երգեր դրանից ընդգրկվել են Billboard Hot 100 չարթում, ինչը հասցրել է նրա չարթերում ընդգրկված երգերի քանակը 47-ի՝ հավասարեցնելով նրան ռոք աստղ Փրինսի և The Beatles խմբի անդամ Փոլ ՄաքՔարթնիի հետ[22]։

Կրակոցներ Բիրմինգհեմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lil Baby-ի Բիրմինգհեմում համերգի ժամանակ, 2020 թվականի մարտի 8-ին, բեմի անկյունից կրակոցներ են արձակվել, ինչը ստիպել է Baby-ին և լսարանի մեծ մասին փախչել անվտանգության համար։ Թվիթթերում տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրվել է միջադեպը, երբ երկու տղամարդ մտել են բեմի կուլսիներ։ Նրանց հայտնվելուց գրեթե անմիջապես հետո հրազենից կրակոցներ են հնչել[23]։ Հաղորդվում է, որ նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել փոխհրաձգությունից հետո[24][25]։ Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ տուժածի վնասվածքները կյանքին վտանգ են ներկայացնում։ Մինչ օրս ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել[26]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Ջոնսը սկսել է հանդիպել իր նախկին ընկերուհու՝ Ջայդա Չիվսի հետ, և, 2019 թվականի փետրվարի 18-ին նրանք երեխա են ունեցել[27]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմների ցանկ
Անվանում Նկարագրություն Ամենաբարձր հորիզոնական
US US R&B/HH CAN NLD[28]
Harder Than Ever[29] 3 2

[30]

9 129
My Turn[31]
  • Թողարկվել է՝ Փետրվարի 28, 2020
  • Լեյբլներ՝ 4PF, Wolfpack, Quality Control, Motown
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում, սթրիմինգ
1

[32]

2

[33]

14
Միքսթեյփերի ցանկ
Անվանում Նկարագրություն Ամենաբարձր հորիզոնական
US[34] US R&B/HH[34] AUS[35] CAN[36] IRE NLD[28] NOR[37] SWE[38] UK[39]
Perfect Timing[40]
  • Թողարկվել է՝ Ապրիլի 14, 2017
  • Լեյբլ՝ 4PF, Wolfpack, Quality Control
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Harder Than Hard[41]
  • Թողարկվել է՝ Հուլիսի 18, 2017
  • Լեյբլ՝ 4PF, Wolfpack, Quality Control
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
2 The Hard Way[42]
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 9, 2017
  • Լեյբլ՝ 4PF, Wolfpack, Quality Control
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Too Hard[43]
  • Թողարկվել է՝ Դեկտեմբերի 1, 2017
  • Լեյբլ՝ 4PF, Wolfpack, Quality Control
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
80 33
Drip Harder[44]
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 5, 2018[45]
  • Լեյբլ՝ Quality Control, YSL, Motown, Capitol
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
4

[46]

2

[47]

45 3 39

[48]

20 18

[49]

26 12
Street Gossip[50]
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 30, 2018[51]
  • Լեյբլ՝ Quality Control, Motown, Capitol
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
2

[52]

7 89

[53]

31 35

[54]

55

[55]

50
«—» նշանակում է, որ ալբոմը չի թողարկվել կամ ընդրգկվել այդ տարածաշրջանի չարթերում։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Տարեթիվ Աշխատանք Անվանակարգ Արդյունք Ծան.
BET Awards 2019 Ինքը Լավագույն արտիստ Հաղթանակ
Ինքը և Gunna-ն Լավագույն խումբ Առաջադրված [56]
BET Hip Hop Awards 2019 «Drip Too Hard» (Gunna-ի հետ) Լավագույն դուո/խումբ/համագործակցություն Առաջադրված [57]
2020 Grammy Awards 2020 «Drip Too Hard» (Gunna-ի հետ) Լավագույն ռեփ ելույթ Առաջադրված [58]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://twitter.com/XXL/status/1069731255468650497?s=20
  2. «Lil Baby's Future in Hip-Hop Is Already Written». XXL. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «Lil Baby and Gunna Land Eight Tracks From 'Drip Harder' On Billboard Hot 100». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  4. Clark, Mitchell (2018 թ․ սեպտեմբերի 7). «Weekly Columns:Lil Baby joins the newest wave of Atlanta-based hip-hop». The Daily Campus. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «Lil Baby- PREACHERMAN Official Documentary». YouTube. 2018 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  6. «Lil Baby on Going to Prison at 18, Fighting a White Racist (Part 1)». YouTube. 2017 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. «Lil Baby "Harder Than Ever" Review». HotNewHipHop. 2018 թ․ մայիսի 23. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  8. «Most recent Georgia Bookings». Georgia.arrests.org. 2018 թ․ հունիսի 16.
  9. Caulfield, Keith (2018 թ․ մայիսի 27). «BTS Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Love Yourself: Tear'». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  10. «Lil Baby Earns First Billboard Hot 100 Top 10 With Drake Collab 'Yes Indeed'». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  11. «Gold & Platinum». RIAA.
  12. «Drip Too Hard - Single by Lil Baby & Gunna». iTunes Store (US). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. «Fishcenter Live - Lil Baby - Adult Swim». Adult Swim. Turner Broadcasting System, Inc. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  14. «"FishCenter" Lil Baby (TV Episode 2018) - IMDb». Internet Movie Database. IMDb.com, Inc. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  15. «Lil Baby Releases New Project 'Street Gossip'». CapitolRecords. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. «Lil Baby Assists Yung Gravy On "Alley Oop"». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  17. Petski, Denise; Andreeva, Nellie (2019 թ․ մարտի 7). «'How High 2': Mike Epps To Reprise Baby Powder Role In MTV Sequel; Premiere Date Set». Deadline Hollywood.
  18. Blistein, Jon (2019 թ․ հունիսի 21). «Hear Lil Baby, Future Pull Gold From Grit on New Song 'Out the Mud'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. Saponara, Michael (2019 թ․ նոյեմբերի 8). «Lil Baby Wants to Inspire the Street Hustlers With 'Woah'». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  20. «Lil Baby Is Back With "Toast Up" Ft. Ali Tomineek & Shad On The Beat». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. Caulfield, Keith (2020 թ․ մարտի 8). «Lil Baby Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'My Turn'». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. Coleman III, Vernon. «Lil Baby Ties Prince and Paul McCartney for Number of Billboard Hot 100 Hits». XXL. XXL Magazine. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  23. Hughes, Hilary (2020 թ․ մարտի 8). «Lil Baby's Birmingham Show Ended in Chaos After Shooting». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  24. Robinson, Carol (2020 թ․ մարտի 8). «Lil Baby rap concert shut down in Birmingham after shots fired; 1 taken to hospital». AL. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  25. D'Angelo, Bob (2020 թ․ մարտի 8). «1 hospitalized after shots fired at Lil Baby rap concert in Alabama». KIRO-TV. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. Aswad, Jem (2020 թ․ մարտի 8). «One Person Shot After Gunfire Erupts at Lil Baby Concert in Alabama». Variety. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. Centeno, Tony. «Lil Baby Welcomes New Son Into World». xxlmag.com. XXL Magazine. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  28. 28,0 28,1 «Discografie Lil Baby». dutchcharts.nl. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  29. 29,0 29,1 «Lil Baby Drops Off His New Track "Southside"». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  30. Lil Baby’s 'Harder Than Ever' Debuts at No. 2 on Top R&B/Hip-Hop Albums Chart
  31. «Lil Baby Confirms New Album Releasing This Year; Talks Doritos 'Spark the Beat' Challenge (Exclusive)». HipHop-n-More. 2019 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  32. Caulfield, Keith (2020 թ․ մարտի 8). «Lil Baby Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'My Turn'». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  33. «James Taylor Has This Week's No. 1 Album». FYIMusicNews. 2020 թ․ մարտի 9. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  34. 34,0 34,1 «Lil Baby Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.(չաշխատող հղում)
  35. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  36. «A Star Is Reborn At No. 1 On This Week's Albums Chart». FYIMusicNews. 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  37. «Discography Lil Baby». norwegiancharts.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  38. «Discography Lil Baby». swedishcharts.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  39. «Lil Baby – full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  40. «Perfect Timing Mixtape by Lil Baby». DatPiff. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  41. «Harder Than Hard: Gangsta Grillz Mixtape by Lil Baby Hosted by DJ Drama». DatPiff. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  42. «2 The Hard Way by Lil Baby & Marlo». iTunes Store (US). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  43. «Too Hard by Lil Baby». iTunes Store (US). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  44. A., Aron (2018 թ․ մայիսի 21). «Lil Baby & Gunna Tease Joint Project "Drip Harder"». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  45. A., Aron (2018 թ․ հոկտեմբերի 1). «Lil Baby & Gunna's "Drip Harder" Cover Art & Release Date Revealed». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  46. Caulfield, Keith (2018 թ․ հոկտեմբերի 14). «Lady Gaga & Bradley Cooper's 'A Star Is Born' Soundtrack Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  47. R&B/Hip-Hop Albums | Billboard
  48. «Irish Albums Chart: 12 October 2018». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  49. «VG-lista – Topp 40 Album uke 41, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  50. Montes, Patrick (2018 թ․ հոկտեմբերի 22). «Lil Baby Announces New Album 'Street Gossip' Is Releasing Soon». Hypebeast. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  51. Zaynab (2018 թ․ նոյեմբերի 4). «Lil Baby Reveals "Street Gossip" Release Date & Previews New Music». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  52. Caulfield, Keith (2018 թ․ դեկտեմբերի 10). «Meek Mill's 'Championships' Album Debuts at No. 1 on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  53. «Irish Albums Chart: 7 December 2018». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  54. «VG-lista – Topp 40 Album uke 49, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  55. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին. Click on «Veckans albumlista».
  56. Warner, Denose (2019 թ․ հունիսի 23). «Here Are All the Winners From the 2019 BET Awards». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  57. «Cardi B Leads 2019 BET Hip Hop Awards With 10 Nominations: Exclusive». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  58. «2020 GRAMMY Awards: Complete Winners List». Grammy.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլ Բեյբի» հոդվածին։