Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Էմիրեյթս» (անգլ.՝ The Emirates, քանի որ ՈւԵՖԱ-ի հսկողության տակ անցկացվող խաղերին արգելվում է կոմերցիոն անվանումների գործածումը, նաև օգտագործվում է Էշբերթոն Գրոուվ (անգլ.՝ Ashburton Grove) և Արսենալ ստեդիում (անգլ.՝ Arsenal Stadium) անվանումները), ֆուտբոլային մարզադաշտ է Անգլիայի Լոնդոն քաղաքում։ «Արսենալ»-ի տան դաշտն է։
Կառուցվել է 2006 թվականի հուլիսին, և փոխարինեց «Արսենալ»-ի հին խաղադաշտին՝ Հայբերիին։ Կառուցման ծախսերը կազմեցին 390 միլիոն ֆունտ ստերլինգ[2]։ «Էմիրեյթս»-ը Անգլիայի մեծությամբ չորրորդն մարզադաշտն է Լոնդոնի «Ուեմբլիից», Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդից» և «Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտից» հետո։
Ակումբի ղեկավարության մոտ նոր խաղադաշտի կառուցման գաղափարը ծագեց դեռևս 20-րդ դարի 90-ական թվականներին։ Ի սկզբանե նախատեսվում էր հին «Հայբերի» խաղադաշտի ընդարձակում, բայց բնակչությունն ու քաղաքային խորհուրդը դեմ էին դրան։ Արենայի կառուցման հարթակ ընտրվեց Էշբերթոն Գրոուվ արդյունաբերական շենքը, որն ընդամենը 500 յարդ է հեռու «Հայբերի»-ից։ Խաղադաշտը նախատեսվում էր բացել 2003 թվականին, բայց ֆինանսական ճգնաժամի հետևանքով դա հնարավոր եղավ անել միայն 2006 թվականին։
2004 թվականի գարնանը պատրաստ էին խաղադաշտի բոլորաթասը և Հյուսիսային երկաթգծի վրայով անցնող երկու կամուրջները։ Տանիքը մոնտաժվեց 2005 թվականի օգոստոսին։ Առաջին աթոռակը հանդիսավոր կերպով տեղադրվեց «Արսենալ»-ի խաղացող Աբու Դիաբիի կողմից։