Եվգենի Չանգա
Եվգենի Չանգա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1920[1] |
Ծննդավայր | Պսկովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | օգոստոսի 7, 1999[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լատվիա |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետմայստեր |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Եվգենի Յանովիչ Չանգա (հոկտեմբերի 23, 1920[1], Պսկովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 7, 1999[1], Ռիգա, Լատվիա[2]), լատիշ խորհրդային բալետմայստեր։ Լատվիական ԽՍՀ (1956 թ.) և Հայկական ԽՍՀ (1963 թ.) արվեստի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին ավարտել է Ռիգայի թատրոնին կից բալետի դպրոցը, 1950 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի պետական համալսարանի բալետմայստերական ֆակուլտետը։
1940-1961 թվականներին եղել է Ռիգայի օպերայի և բալետի թատրոնի արտիստ, 1950-1961 թվականներին՝ նաև բալետմայստեր։
Լավագույն բեմադրություններից են՝ Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (1954 թ.), Սկուլտեի «Ասք ազատության» (1950 թ.), Ա․ Կալնինի «Ստաբուրագ» (1957 թ.), Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (1960 թ.)։
1961-1967 թվականներին Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերն էր։ Չանգան մեծապես նպաստել է հայկական բալետի զարգացմանը։
Բեմադրություններից են՝ Խաչատրյանի «Սպարտակ» (1961 թ.), «Երեք բալետ նովել» 1962 թ., ըստ Ռոսսինիի («Տիկնիկների աշխարհում»), Մ. Ռավելի («Բոլերո»), Ջ. Գերշվինի («Նեգրական թաղամաս») երաժշտության, Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (1963 թ.), «Երեք արմավենի» (ըստ Սպենդիարյանի երաժշտության), Ա․ Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Է․ Հովհաննիսյանի «Երկնագույն նոկտյուրն» մեկ գործողությամբ բալետները (բոլորը՝ 1964 թ.), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (1965 թ.), Է․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967 թ.)։
1968-1977 թվականներին Չանգան ղեկավարել է Մոսկվայի «Բալետ սառույցի վրա» անսամբլը, 1977 թվականից դասավանդել է Թատերարվեստի պետական համալսարանի բալետմայստերական ֆակուլտետում։
ԽՍՀՄ (1951 թ.) և Լատվիայի (1958 թ.) պետական մրցանակների դափնեկիր է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 667)։ |
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Օգոստոսի 7 մահեր
- 1999 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժներ
- ԽՄԿԿ անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային բալետի արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ