Jump to content

Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դվինի ավերակներից, հայտնաբերվել է պեղումների ժամանակ

Դվինի եկեղեցական ժողովներ, գումարվել են Մարզպանական Հայաստանի, ապա՝ Արմինիա կուսակալության մայրաքաղաք, հայոց կաթողիկոսության աթոռանիստ Դվին քաղաքում, 6-8-րդ դարերում։ Քննարկվել են դավանական, ծիսական, ինչպես նաև եկեղեցական կարգ ու կանոնին վերաբերող կարևոր խնդիրներ։ Դվինի եկեղեցական ժողովում ընդունված որոշումները մեծ նշանակություն են ունեցել Հայ եկեղեցու դավանական դիրքորոշման հստակեցման գործում։ Ժողովների մի մասը եղել է կանոնադիր։ Ընդունված կանոնախմբերը տեղ են գտել «Կանոնագիրք Հայոց»-ում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 446