Դեղատոմս
Արտաքին տեսք
Դեղատոմս, ռեցեպտ (լատին․՝ receptum — վերցված), բժշկի գրավոր ցուցումները դեղերի պատրաստման և օգտագործման ձևերի մասին։ Բժշկական պատասխանատու փաստաթուղթ է, ձևակերպվում է բուժող բժշկի կամ բուժհիմնարկության կողմից կնքված հատուկ բլանկների վրա։
Սկզբում գրվում է ամիս-ամսաթիվը, ապա Rp (recipe — վերցրու) նշանից հետո լատիներեն թվարկվում են դուրս գրվող դեղանյութերի անունները, քանակը, դեղաձևերը (փոշի, հաբ, պատճուկ, խառնուրդ, քսուք, մոմ և այլն)։ Ազգային լեզվով նշվում են օգտագործման եղանակները, վերջում՝ հիվանդի ազգանունը և բժշկի ստորագրությունը։
Այս ��ոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 338)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղատոմս» հոդվածին։ |
|