Բեյլերբեյի պալատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեյլերբեյի պալատ | |
---|---|
թուրքերեն՝ Beylerbeyi Sarayı | |
Բեյլերբեյի պալատի ընդհանուր տեսքը | |
Ժամանակակից կարգավիճակ` | թանգարան |
Երկիր` | Թուրքիա |
Ճարտարապետական ոճ` | նեոբարոկկո |
Հիմնող` | Աբդուլ Ազիզ |
Ճարտարապետ` | Սարգիս Բալյան |
Կառուցման ժամանակաշրջան` | 1861- 1865 թվականներ |
Բեյլերբեյի պալատ (թուրքերեն՝ Beylerbeyi Sarayı), օսմանյան սուլթանների ամառային նստավայրը, որը գտնվում է Բոսֆորի ասիական հատվածում։
Պատվիրվել է օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի կողմից և կառուցվել 1861- 1865 թվականներին։ Պալատի ճարտարապետական ոճը նեոբարոկկո է։ Կառուցվել ավանդական օսմանյան առանձնատան ոճով, որոնք բնորոշ էին Օսմանյան կայսրությանը 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ամառային ամիսներին Օսմանյան կայսրություն այցելած բարձրաստիճան պաշտոնյաները իջևանել են պալատում։ Սուլթանները նախընտրել են մնալ Դոլմաբահչե պալատում ձմեռային ամիսներին և այցելել Բեյլերբեյի՝ տեղի զով կլիմայի պատճառով։ Պալատի հատակը ծածկված է Եգիպտոսից բերված խսի��ե հյուսվածքներով, որոնք ձմռանը պաշտպանում են հատակը խոնավությունից, իսկ ամռանը՝ շոգից։ Կան նաև մեծ գորգեր (Հերևքեյի նման), որոնք զարդարում են հատակը։ Բոհեմյան բյուրեղապակե ջահերը, ֆրանսիական ժամացույցները, ինչպես նաև չինական, ճապոնական, ֆրանսիական և թուրքական ճենապակե սափորները զարդարում են պալատը։ Պալատի բակում առկա են ծառերի մի քանի տեսակներ։ Բակից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բոսֆոր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Türkiye Diyanet Vakfı İslam Ansiklopedisi, Cilt 6, İstanbul,1992
- Dünden Bugüne İstanbul Ansiklopedisi, Cilt 2, Kültür Bakanlığı ve Tarih Vakfı Yayınları, İstanbul, 1994
- Ana Britannica Genel Kültür Ansiklopedisi, Cilt 5, Ana Yayıncılık, İstanbul, 1994
- Temel Britannica, Cilt 3, Ana Yayıncılık, İstanbul, 1992
- "Milli Saraylar" Արխիվացված 2018-06-14 Wayback Machine
- "Kültür Bakanlığı" Արխիվացված 2012-04-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյլերբեյի պալատ» հոդվածին։ |
|