Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Վիեննա | ||||
Լեզու | Գերմաներեն | ||||
Կրոն | Քրիստոնեություն | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Օկուպացված վարչակարգ |
Ավստրիայի բռնազավթումը Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակից երկրների ուժերի կողմից, տեղի է ունեցել 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
1938 թվականին տեղի ունեցավ Անշլյուս գործողությունը, որի արդյունքում Ավստրիան և Երրորդ Ռայխը միավորվեցին գերմանախոս մեկ պետության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի կրած պարտությունից հետո Ավստրիայի տարածքը ևս գրավվեց և բաժանվեց դաշնակիցների ազդեցության գոտիների։
Չնայած նրան, որ Ավստրիայում հաստատված էր օկուպացիոն վարչակարգ, այնուամենայնիվ, երկրի մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վիեննան։
Ավստրիայի օկուպացիոն գոտիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ավստրիայի տարածքը տրոհվեց։ Ինչպես մյուս պարտված երկրները, այնպես էլ Ավստրիան բաժանվեցին հաղթած երկրների ազդեցության գոտիների։
Ավստրիան բաժանվեց հաղթած Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի միջև։
Դաշնակիցների տարածքային սահմանները հաստատեց Մոսկվայի հռչակագիրը։ Համաձայն Մոսկվայի հռչակագրի՝ ավստրիական հողերի հիմնական բաժնետերերն էին.
- Խորհրդային ազդեցության գոտի՝ Բուրգենլանդ, Ստորին Ավստրիա, Վերին Ավստրիա, Դանուբ գետի հյուսիսային ավազան։
- Ամերիկյան ազդեցության գոտի՝ Վերին Ավստրիայի մի փոքր հատված, Դանուբ գետի հարավային ավազան, Զալցբուրգ, Զալցկամերգուտ։
- Բրիտանական ազդեցության գոտի՝ Կարինտիա, Շտիրիա (բացառությամբ Զալցկամերգուտի, որը պատկանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին)։
- Ֆրանսիական ազդեցության գոտի՝ Ֆորարլբերգ և հյուսիսային Տիրոլ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manfried Rauchensteiner, Stalinplatz 4. Österreich unter alliierter Besatzung, Wien 2005, ISBN 3-902494-00-X
- Ватлин А.Ю., Котов Б.С., Сорокин А.К. (и др.) СССР и Австрия на пути к Государственному договору. Страницы документальной истории 1945-1955. М.: Политическая энциклопедия. 2015 - 455 с., ISBN 978-5-8243-1991-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից» հոդվածին։ |