Jump to content

Անա Մարինկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անա Մարինկովիչ
սերբ.՝ Ана Лозанић Маринковић
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1881(1881-04-07)
ԾննդավայրԲելգրադ, Սերբիայի իշխանություն
Մահացել էմայիսի 30, 1973(1973-05-30) (92 տարեկան)
Մահվան վայրԳետարի
Քաղաքացիություն Սերբիա
Մայրենի լեզուսերբերեն
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինՎոյիսլավ Մարինկովիչ
Ծնողներհայր՝ Սիմա Լոզանիչ
 Ana Marinković Վիքիպահեստում

Անա Մարինկովիչ (սերբ.՝ Ана Маринковић, ապրիլի 7, 1881(1881-04-07), Բելգրադ, Սերբիայի իշխանություն - մայիսի 30, 1973(1973-05-30), Գետարի), հայտնի սերբ նկարչուհի՝ դարասկզբից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Նրա ստեղծագործություններից գտնվում են Բելգրադ քաղաքի թանգարանի, Բելգրադի ժամանակակից արվեստի թանգարանի, Սերբիայի ազգային թանգարանի հավաքածուներում ինչպես Սերբիայում, այնպես էլ արտերկրում։

Անա Լոզանիչը ծնվել է 1881 թվականի ապրիլի 7-ին Սերբիայի թագավորության Բելգրադ քաղաքում[1][2] Ստանկայի (ի ծնե Պաչիչ) և Սիմա Լոզանիչի ընտանիքում։ Նրա հայրը քիմիկոս, պրոֆեսոր և Grande école-ի (հետագայում փոխվեց Բելգրադի համալսարանի) ռեկտորն է եղել։ Նա նաև եղել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ և զբաղեցրել է տարբեր պաշտոններ Սերբիայի կառավարությունում։ Նրա մայրը Վուչիչ-Պերիշիչ ընտանիքի ազգականն է եղել, իսկ Անան երեք երեխաների, այդ թվում՝ նրա ավագ եղբայր Միլիվոյե Լոզանիչի (1878-1963) և կրտսեր քրոջ՝ Հելեն Լոզանիչի, հետագայում՝ Հելեն Ֆրոթինգհեմի (1885-1972), միջնեկն է եղել[3]։

Լոզանիչն իր նախնական և միջնակարգ դպրոցն ավարտել է Բելգրադում, որտեղ արվեստի դասեր է ուսանել Նադեժդա Պետրովիչի մոտ։ Այնուհետև շարունակել է ստանալ մասնավոր արվեստի դասեր Ռիստայի և Բետա Վուկանովիչի հետ, նախքան արտերկիր մեկնելը՝ Լոնդոնում և Փարիզում մասնավոր արվեստը շարունակելու համար[2][4]։ 1908 թվականին նա իր առաջին ցուցահանդեսն է անցկացրել Արվեստների և արհեստների դպրոցի ուսանողների հետ և իր ստեղծագործությունների համար արժանացել է սերբական գրական ամսագրերի գովասանքներին։ Մինչև տասնամյակի վերջը նա ամուսնացել է սերբ տնտեսագետ և քաղաքական գործիչ Վոյիսլավ Մարինկովիչի հետ[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Մարինկովիչը հրավիրվել է որպես հրավիրյալ նկարիչ՝ ցուցադրելու 'Lada Art Society'-ում, խումբ, որը հիմնադրվել է Վուկանովիչների կողմից, և դարձել է հասարակության անդամ 1911 թվականին[2][5]։ Երբ 1912 թվականին սկսվել են Բալկանյան պատերազմները, Մարինկովիչը միացել է իր արվեստի ուսուցիչներ Պետրովիչին և Վուկանովիչին որպես կամավոր բուժքույր բանակի բժշկական կորպուսում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ուղեկցել է իր հիվանդներին, երբ ալբանացիները նահանջել են Պրոկլետիե՝ նրանց ապահով տանելով Կերկիրա[1][5]։ Բժշկական կորպուսին ուղեկցող մյուս նկարիչների թվում են եղել Կոստա Միլիչևիչը, ում իմպրեսիոնիստական ոճը ազդել է Մարինկովիչի հետագա գործերի վրա[1]։

1919 թվականին Մարինկովիչը դարձել է Սերբիայի կերպարվեստագետների ասոցիացիայի (սերբ.՝ Udruženje Likovnih Umetnika Srbije (ULUS))[6][7] հիմնադիրներից մեկը և մոտավորապես նույն ժամանակ օգնել 'Cvijeta Zuzorić' ասոցիացիային՝ նպաստելու Բելգրադում գեղարվեստական նախաձեռնություններին[1]։ Նրա աշխատանքները Լյուբոմիր Իվանովիչի, Կոստա Միլիչևիչի և Բորիվոյե Ստեֆանովիչի, «Բելգրադի իմպրեսիոնիստների» և Միխայիլո Միլովանովիչի հետ միասին, ի թիվս այլ հարավսլավացի նկարիչների, ցուցադրվել են 1922 թվականին Բելգրադում անցկացվող հինգերորդ հարավսլավական ցուցահանդեսում[2][7]։ Տարիներ անց նա մեծ ցուցանմուշներ է ունեցել Թուրինում և Սոֆիայում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը[2]։

Ընտանիքի առատության և ազդեցության պատճառով Մարինկովիչը ստիպված չի ընդունել ուսանողներին իր արվեստին աջակցելու համար և կարողացել է ազատ ժամանակ նկարել նատյուրմորտ, ինտերիեր և բնապատկերներ, հիմնականում Բելգրադի շրջակայքը։ Նա նաև կամավոր աշխատել է թագուհի Մարիա Կարաջորջևիչի հետ՝ օգնելով աղքատ կանանց և նրանց երեխաներին[1]։ 1935 թվականին նրա հայրը՝ Սիմա Լոզանիչը, մահացել է հուլիսի 7-ին[8], ամուսինը՝ Վոյիսլավ Մարինկովիչը, մահացել է՝ սեպտեմբերի 18-ին[9], և նրա եղբայրը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Միջազգային Կարմիր Խաչի նախկին պաշտոնյա Ջոն Ֆրոթինգհեմը, ու նրա քրոջ՝ Ելենայի ամուսինը նույնպես մահացել է նոյեմբերի 20-ին[10]։

Բելգրադի նացիստական օկուպացիայի ժամանակ Մարինկովիչն ապրել է հանգիստ և միայնակ կյանքով։ Երբ պատերազմն ավարտվել է, և կոմունիստները եկել են իշխանության, նա որոշել է հեռանալ երկրից։ Նա տեղափոխվել է ծովափնյա Գետարի քաղաք, որը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևմտյան ափին[1], որտեղ նրա քույրը հիմնել էր մանկատուն[11]։ Նա համեստորեն ապրել է բնապատկերներ նկարելով մինչև 1970-ական թվականները և կյանքի վերջում Պայա Յովանովիչի և Կոստա Միլիչևիչի անձնական հավաքածուից մի քանի նկարներ է նվիրել Սերբիայի ազգային թանգարանին[1]։

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինկովիչը մահացել է 1973 թվականի մայիսի 30-ին Գետարիում։ Նրա ստեղծագործություններից գտնվում են Բելգրադ քաղաքի թանգարանի, Բելգրադի Ժամանակակից արվեստի թանգարանի, Սերբիայի ազգային թանգարանի հավաքածուոներում և այլ վայրերում ինչպես Սերբիայում, այնպես էլ արտերկրի մշտական հավաքածուներում[1]։ Նրա որոշ գործեր Զորա Պետրովիչի, Նադեժդա Պետրովիչի և այլ կին նկարիչների գործերի հետ, ովքեր Սերբական Կարմիր Խաչի կամավորներ են եղել, ցուցադրվել են միմյանց կողքին Պավլե Բելյանսկու հուշահամալիրում։ Նրանց աշխատանքները կրել են ոճական նմանություններ, ինչպիսիք են էքսպրեսիոնիստական, դրամատիկական, զգացմունքային և գունեղ նկարները[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Djordjevic, Ana (n.d.). «Head shot of painter Ana Marinković». gams.uni-graz.at. Graz, Austria: University of Graz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  • Dušanić, Dunja (July 2012). «Јелена Лозанић Фротингхам» [Jelena Lozanić Frotingham [sic]]. knjizenstvo.etf.bg.ac.rs (Serbian). Belgrade, Serbia: University of Belgrade. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Hoogenboom, Olive (1987). «Lathrop, John Howland (1880-1967)». Harvard Square Library. Brooklyn, New York: First Unitarian Church of Brooklyn. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  • Milošević, Matea (2015 թ․ մարտի 13). «Plemstvo duha – Sima Lozanić» [Nobility of the spirit - Sima Lozanic]. Radio Television of Serbia (Serbian). Belgrade, Serbia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Nikolić, Ljubiša (2011). «Serbian painters in the Army Medical Corps 1914–1918» (PDF). Vojnosanitetski Pregled. Belgrade, Serbia: Military Medical Academy. 68 (7): 621–625. ISSN 0042-8450. PMID 21899186. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  • Novakov, Anna (2012). Diplomatic Ties. San Francisco, California: Fibonacci Academic Press. ISBN 978-1-105-57721-5.
  • Petrović, Petar (2015). «Живот (ни)је бајка – Ана Маринковић, сликарка: На Други Поглед» [Life is(n't) a fairy tale - Ana Marinkovic, a painter: On Second View]. Politikin Zabavnik (Serbian). Belgrade, Serbia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Stanojević, Stanoje (1925). «Marinković, Ana». Narodna enciklopedija: srpsko-hrvatsko-slovenačka (Croatian). Vol. II: I – M. Zagreb: Bibliografski zavod d.d. էջ 787. OCLC 749100246.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «J. W. Frothingham, Patron of Music, Is Dead in France». The Brooklyn Daily Eagle. Brooklyn, New York. 1935 թ․ նոյեմբերի 23. էջ 11. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  • «Михаило Миловановић: Изложба Ратних Сликара Врховне Команде» [Mihailo Milovanović: Exhibition of the Supreme Command's War Photos]. prvisvetskirat.rs. Užice, Serbia: Amanet Association. n.d. Արխիվացված է օրիգինալից 2023-03-14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  • «Premijeri» [Premieres]. arhivyu.gov.rs. Belgrade, Serbia: Archives of Yugoslavia. 2008. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.