Ալեքսանդր Կերժակով
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ալեքսանդր Անատոլեվիչ Կերժակով | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||
Մականուն | Կերժ[1] | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 27, 1982[2][3][4][…] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կինգիսեպ, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդր Անատոլևիչ Կերժակով (նոյեմբերի 27, 1982[2][3][4][…], Կինգիսեպ, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[7][8], ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2007)։ Ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու[9][10] (233 գոլ)։ «Զենիթի» (161 գոլ) և Ռուսաստանի հավաքականի (30 գոլ) պատմության լավագույն ռմբարկու։ Գրիգորի Ֆեդոտովի ակումբում զբաղեցնում է երրորդ տեղը։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 27-ին Լենինգրադի մարզի Կինգիսեպ քաղաքում։ Նրա հայր Անատոլի Կերժակովը երիտասարդական տարիներին խաղացել է երկրորդ լիգայի «Խիմիկ (Դերժինսկ) ակումբում։ Մայրը՝ Տատյանա Վենիամինովա։ Ալեքսանդրն ունի կրտսեր եղբայր՝ Միխաիլ, որը պրոֆեսիոնալ դարպասապահ է։
Ալեքսանդրի առաջին մարզիչը եղել է իր հայրը, ով, Միխաիլի խոսքերով, իր ամբողջ ուժերով մարզում էր նրան, քանի որ, «Սաշան ֆուտբոլիստ դառնալուց բացի ուրիշ ելք չունի»[11]։ Այնուհետև նրան ընդունեցին «Զենիթի» սպորտային դպրոց։ Այդտեղ նրան մարզում էր Սերգեյ Ռոմանովը։
1996 թվականին Կերժակովը և սպորտդպրոցի այլ աշակերտներ որպես նվեր տոմսեր ստացան Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող «<Սպարտակի» և «Ալանիայի» չեմպիոնական խաղին։ Ալեքսանդրը և իր ընկերները վաճառեցին իրենց տոմսերը։ Աշխատած փողերով Կերժակովը «գնեց մի քանի հոթ-դոգ, և նրա մոտ մի քիչ մնաց»[12]։ Հետո Ալեքսանդրը Վասիլի Ուտկինին ասում է, որ այդ ժամանակ տեսնելով նրան, քիչ էր մնում չվաճառեր նրան տոմսը[13]։
Հիվանդացած է քրոնիկ տոնզիլիտով, որի պատճառով բազմիցս հիվանդանում է անգինայով[12]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սվետոգորեց»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Զենիթի» սպորտդպրոցն ավարտելուց հետո Ալեքսանդրը սկսում է խաղալ «Սվետոգորեց» ակումբում, որը գլխավորում էր Վլադիմիր Կազաչյոնկը, որը նախկինում է մարզել էր զենիթյան դպրոցի աշակերտներին։
2000 թվականի սկզբին Կերժակովը պետերբուրգյան «Հյուսիսային Ֆորում» թերթի վարկածով ճանաչվեց նախամրցաշրջանային շրջագայության լավագույն ռմբարկու։
«Զենիթ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի վերջին Կազաչենկի խորհրդով «Զենիթի» գլխավոր մարզիչ Յուրի Մորոզովը Կերժակովին հրավիրեց ակումբ։
«Զենիթում» Կերժակովը դեբյուտեց 2001 թվականի մարտի 10-ին 1-տուրի «Ռոտորի» դեմ խաղում, որն ավարտվեց 0-0 հաշվով։ Ակումբում իր առաջին գոլը խփեց 13-րդ խաղում, հունիսի 30-ին Մոսկվայի «Սպարտակի» դեմ, որն ավարտվեց պետերբուրգյան ակումբի 2-1 հաշվով հաղթանակով։
«Զենիթի» կազմում Ալեքսանդրը հայտնվեց շատ արագ, իսկ 2001 թվականին հայտնվեց Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում։ Դա նրան հաջողվեց նաև հետագա 5 տարիների ընթացքում։ Դրանից բացի, դեբյուտային մրցաշրջանում Կերժակովը դարձավ Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2002 թվականին ճանաչվեց Ռուսաստանի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և մասնակցեց Մունդիալ-2002-ին։ 2003 թվականին նա թիմի հետ գրավեց առաջնության երկրորդ հարիզոնականը 2003։ Հաջորդ տարի նա 18 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Եվրոգավաթներում ակումբի լավագույն խաղացողներից մեկն էր։ Խփել է մի քանի կարևոր գոլեր, որոնցից մեկը «Սևիլյային», որը ուզում էր ձեռք բերել նրան[14]։
«Սևիլյա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի դեկտեմբերի 28-ին Կերժակովը 5.5 տարվա պայմանագիր կնքեց իսպանական «Սևիլյայի» հետ։ Տրանֆերը կազմեց 5 միլիոն եվրո[15]։ Կերժակովի հարձակման գծի ընկերները Լուիս Ֆաբիանոն և Ֆրեդերիկ Կաունտեն էին։ Նա դեբյուտեց 2007 թվականի հունվարի 14-ին, իսկ առաջին գոլը խփեց հունվարի 28-ին «Լևանտեի» դեմ խաղում։ Ապրիլի 5-ին ՈՒԵՖԱ գավաթի 1/4 եզրափակչում անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում Կերժակովը հաղթկան գոլ խփեց 36-րդ րոպեին։ Նա ակումբի հետ դարձավ Իսպանիայի բրոնզե մեդալակիր, Իսպանիայի գավաթակիր և ՈՒԵՖԱ գավաթակիր։
Խուանդե Ռամոսի «Տոտտենհեմ» հեռանալուց հետո 2007 թվականի հոկտեմբերին ակումբի մարզիչ նշանակվեց Մանոլո Խիմենեսը։ Կերժակովը քիչ խաղային ժամանակ էր ստանում, հիմնականում նստում էր պահեստայինների նստարանին։ Նրանով հետաքրքրվում էին «Տոտտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Պարի Սեն-Ժերմենը»։ Սակայն, 2008 թվականի հունվարի 30-ին «Սպորտ-Էքսպրեսին» տված հարցազրույցում նա նշեց, որ մնում է «Սևիլյայում»[16]։
«Դինամո»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Կերժակովը վերադարձավ Ռուսաստան՝ «Դինամո», որը ղեկավարում էր Անդրեյ Կոբելեևը, որի հետ Կերժակովը ելույթ էր ունեցել Պետերբուրգում 2001 թվականին։ Տրանսֆերը կազմեց 8 միլիոն եվրո[17]։ «Դինամոյում» Ալեքսանդրն իր առաջին գոլը խփեց «Մոսկվայի» դեմ 6-րդ տուրի խաղում»։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Առաջին մրցաշրջանի 27 խաղում նա խփեց 7 գոլ, չնայած, նվաճեց առաջնության բրոնզե մեդալը։
2009 թվականի առաջնությունում նա խաղացած 24 խաղում խփեց 12 գոլ։ Առաջին գոլը խփեց առաջին տուրում «Մոսկվայի» դեմ։ Կերժակովը ակումբի կազմում 2 խաղ անցկացրեց Չեմպիոնների Լիգայում (որակավորման փուլի «Սելտիկի» դեմ) և 2 խաղ Եվրոպայի Լիգայում (որակավորման փուլի բուլղարական ԲԿՄԱ-ի դեմ խաղում), որոնցում խփեց 1 գոլ։
Վերադարձ «Զենիթ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունվարի 16-ին Կերժակովը վերադարձավ «Զենիթ»[18]՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[19]։ Տրանսֆերը կազմեց 6.5 միլիոն եվրո[20]։
Օգոստոսի 17-ին «Օսերի» դեմ խաղում խփեց հաղթական գոլը[21]։ «Զենիթում» Եվրոպայի Լիգայի 2010-2011 մրցաշրջանի առաջին՝ «Անդերլեխտի» դեմ խաղում նա առաջին խաղակեսում դարձավ հեթ թրիկի հեղինակ, իսկ մեկ շաբաթից նա «Սատուրնի» դեմ խաղում խփեց ևս 3 գոլ։ Առաջին իսկ մրցաշրջանում նա նվաճեց երկրի գավաթը և դարձավ առաջնության հաղթող։ Նաև ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող և հայտնվեց 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում։
2011 թվականի ապրիլի 24-ին առաջնության շրջանակներում խփեց «Զենիթում» իր 79-րդ գոլը՝ անցնելով Լև Բուրչալկինին։ Մայիսի 29-ին «Սպարտակի» դեմ խաղում նա խփեց առաջնությունում իր 100 և 101-րդ գոլերը։ Օգոստոսի 28-ին «Կրասնոդարի» դեմ խաղում Ալեքսանդրը դարձավ հեթ թրիկի հեղինակ, իսկ թիմը հաղթեց 5-0 հաշվով։ 2012 թվականի մայիսի 6-ին «Սպարտակի» դեմ խաղում նա ակումբի կազմում Ռուսաստանի առաջնությունում խփեց 100-րդ գոլը։
2012 թվականի օգոստոսի 17-ին նա ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց 4 տարով՝ մեկ տարի ավելացնելու հնարավորությամբ[22]։ Սեպտեմբերի 23-ին նա որակազրկման պատճառով տեղափոխվեց երկրորդ թիմ, սակայն սեպտեմբերի 28-ին վերադարձավ հիմնական կազմ։
«Կերժակովը դա խաղացող անձնավորություն է , ով դժվարագույն պահերին ցուցադրում է իր լավագույն որակները», Լուչիանո Սպալետտի[23]
2012 թվականի հոկտեմբերի 24-ին «Անդերլեխտի» դեմ իրացրած 11-մետրանոցն Ալեքսանդրի կարիերայում 200-րդ գոլն էր, նաև 25-րդ եվրոգավաթներում[24] և 17-րդը 11-մետրանոցից[25]։
2013 թվականի սեպտեմբերի 28-ին «Սպարտակի» դեմ խփած գոլով նա դարձավ ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն (208 գոլ)[26][27]։ Նա գերազանցեց Օլեգ Վերետեննիկովի ռեկորդը (207 գոլ)[28]։
2015 թվականի փետրվարին լուրեր տարածվեցին, որ Մոսկվայի «Լոկոմոտիվը» ցանկանում է վարձակալել Ալեքսանդրին[29], սակայն ինքը՝ խաղացողը, չեղարկեց այդ լուրերը[30]։ Այդ տարվա հուլիսին լուրեր տարածվեցին, որ նա կարող է հայտնվել տաշքենդյան «Լոկոմոտիվում»[31][32][33]։ 2015 թվականի օգոստոսի 7-ին Կերժակովը հայտարարվեց «Զենիթ-2» ակումբի կազմում՝ գլխավոր կազմում խաղալու հնարավորությամբ[34]։ Ամառվանից նա Անդրե Վիլլաշ-Բոաշի որոշմամբ Ալեքսանդրին արգելեց մարզվել ակումբի բազայում։ Նա իր խաղավիճակը պահպանում էր «Լոկոմոտիվի» բժշկական կենտրոնում[35]։ 2015 թվականի նոյեմբերին լուրեր տարածվեցին, որ ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ «Մատչ ՀԸ»-ի հեռուստահաղորդավարներից մեկը[36], սակայն հետո նա հայտնեց, որ չի դարձել լրագրող և 2016 թվականի ձմռանը կհեռանա վարձակալության[37], որպեսզի Եվրո-2016-ին խաղալու շանսեր ունենա[38][39]։
2017 թվականի հուլիսի 13-ին նա նշանակվեց «Զենիթի» պատանեկան ակումբների կոորդինատոր[40]։ Այդ նույն օրը «Զենիթի» նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հաստատեց, որ Կերժակովը ավարտել է իր կարիերան[41]։ Օգոստոսի 6-ին 4-րդ տուրի «Սպարտակի» դեմ խաղից առաջ «Սանկտ-Պետերբուրգ Արենայում» նա հրաժեշտ տվեց իր թիմի երկրպագուներին։
Վարձակալություն «Ցյուրիխում»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 18-ին նա վարձակալման պայմաններով տեղափոխվեց «Ցյուրիխ»[35]։ Ակումբում դեբյուտել է փետրվարի 7-ին «Սյոնի» դեմ խաղում, որում իր թիմը 1-0 հաշվով պարտվեց[42]։ Հաջորդ շաբաթ «Լյուցերնի» դեմ խաղում (2-1) խփեց հաղթական գոլը[43]։ Մարտի 2-ին Ֆուտբոլի Շվեյցարիայի գավաթի «Սյոնի» դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ (3-0)[44]։ Կերժակովն ակումբի հետ նվաճեց երկրի գավաթը, սակայն ակումբը դուրս մնաց բարձրագույն առաջնությունից[45][46]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]200px|thumb Կերժակովը Ռուսաստանի հավաքականի կազմում 2002 թվականին Օլեգ Ռոմանցևը 19-ամյա հարձակվողին հրավիրեց հավաքական։ 2002 թվականի մարտի 27-ին Էստոնիայի դեմ խաղում նա դեբյուտեց ազգային հավաքականում։ Նա 46-րդ րոպեին Վլադիմիր Բեսչաստնիխի փոխարեն մտավ խաղադաշտ, չնայած չօգնեց թիմին խուսափելու 1-2 հաշվով պարտությունից։
Մունդիալ-2002-ին նա անցկացրեց 7-րոպե՝ Բելգիայի հետ խաղում փոխարինելով Վալերի Կարպինն, սակայն իր թիմը 2-3 հաշվով պարտվեց։ 2002 թվականի օգոստոսի 21-ին շվեդների դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։
Եվրո-2004-ի որակավորման փուլում Կերժակովը խփեց 2 գոլ և մասնակցեց եզրափակիչ փուլին, որտեղ մասնակցեց միայն Պորտուգալիայի դեմ խաղին։ Մասնակցել է Մունդիալ-2006-ի որակավորման փուլին։
Եվրո-2008-ի որակավորման փուլում Կերժակովը հավաքականի լավագույն ռմբարկուն էր 6 գոլով, սակայն Գուս Հիդինգը նրան «Դինամոյում» ցածր արդյունավետության պատճառով չընդգրկեց եզրափակիչ փուլին մասնակցող ֆուտբոլիստների ցանկում[47]։ 2008 թվականի ընթացքում նա ոչ մի հանդիպում չանցկացրեց հավաքականի կազմում։
Մեկ տարի անց նա նորից հրավիրվեց հավաքական՝ մասնկացելու Մունդիալ-2010-ի որակավորման փուլին։ Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա խփեց 2 գոլ։ 2009 թվականի նոյեմբերի 18-ին Սլովենիայի դեմ խաղում Կերժակովը 66-րդ րոպեին փորձելով գրավել Հանդանովիչի դարպասը՝ ոտքով հարվածեց նրան, ինչի պատճաով մրցավարը նրան հեռացրեց դաշտից։ Արդյունքում նա որակազրկվեց 2 խաղով[48]։
Դրանից հետո նա հրավիրվեց մասնակցելու Եվրո-2012-ին։ Իռլանդիայի և Մակեդոնիայի դեմ խաղերում նա դարձավ գոլի հեղինակ։ Եզրափակիչ փուլում նա թիմի գլխավոր հարձակվողն էր, սակայն բոլոր խաղերում էլ փոխարինվեց։ ՈՒԵՖԱ վարկածով Կերժակովը Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում սահմանեց Եվրոյի հակառեկորդ՝ կատարելով 7 շեղ հարված[49][50]։
ԱԱ-2014-ի որակավորման փուլի երկրորդ խաղում Ալեքսանդրը հյուրընկալվելիս Իսրայելին խփեց 2 գոլ, իսկ ռուսները հաղթեցին 4-0 հաշվով[51]։ Իսկ հաջորդ խաղում Կերժակովը Պորտուգալիայի դեմ հաղթանակ պարգևեց թիմին[52]։ Որակավորման փուլի արդյունքներով Կերժակովը դարձավ Ռուսաստանի հավաքականի լավուգույն ռմբարկուն։
ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլում դարձավ Ռուսաստանի հավաքականի առաջին գոլի հեղինակը։ Առաջին՝ Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, 74-րդ րոպեին, Կերժակովը խփեց գոլ և սահմանեց 1-1 ոչ ոքի հաշիվը[53]։
2014 թվականի սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի դեմ ընկերական խաղում նա դուբլ ձևակերպեց, դառնալով Ռուսաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի փետրվարին ամուսնացել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի քսանամյա ուսանողուհի Մայա Գոլովայի հետ, ով սովորում էր ֆինանսների բաժնում։ 2005 թվականին ծնվել է աղջիկ Դարյան։ 2010 թվականին զույգը բաժանվել է։
2010 թվականին Կերժակովը սկսում է շփվել Եկատերինա Սաֆրոնովայի հետ, ով նախկինում ամուսնացած էր եղել հոկեյիստ Կիրիլ Սաֆրոնովի հետ։ Կերժակովը և Սաֆրոնովան ամուսնությունը չօրինակացրեցին։ 2013 թվականին զույգը ունեցավ որդի՝ Իվանին։ 2014 թվականին Եկատերինան դատի տվեց Ալեքսանդրին՝ իրենց որդու ուսուցումը կատարելու համար և հաղթեց այն[54]։
2015 թվականի հունիսի 27-ին ամուսնացել է Միլանա Տյուլպանովնայի հետ, 2017 թվականի ապրիլի 10-ին զուգը որդի է ունեցել[55]։
Զբաղմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերժակովի առաջին ավտոմեքենան ВАЗ-2106 էր, որով էլ նա սովորել է մեքենա քշել։ 2006 թվականին գողացել էին Կերժակովին պատկանող BMW X5-ը, որը ոստիկանությունը գտել է միայն երեք տարի անց, միայն թե Ալեքսանդրին 2011 թվականի ամռանն են հայտնել, որ մեքենան նրան սպասում է Չերքեզիայում։ Ոստիկանությունը դա պատճառաբանել է նրանով, թե չէին կարողանում կապվել ֆուտբոլիստի հետ։ Հիմա նա, ինչպես «Զենիթի» այլ ֆուտբոլիստներ, վարում են Audi Q7: Ալեքսանդրը մի անգամ հաղորդման շրջանակներում թեստ-դրայվ է անցել Lotus ավտոմեքենայով[12]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լսում է ռուսական ռոք։ Սիրած ռոք խումբը Սերգեյ Շնուրովի «Լենինգրադ» խումբն է[56]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի վերջին Սանկտ-Պետերբուրգում լուս է տեսել Ալեքսանդրի «Նախքան 16 տարեկանը և հետո»։ 2017 թվականի սկզբին լույս է տեսել երկրորդ ինքնակենսագրական գիրքը՝ «Լավագույնը»։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Կերժակովը զբաղվում էր ռեստորանային բիզնեսով և բացել է ռուսական խոհանոցի երկու սրճարան նույն՝ «Լուկոմորիա» անվանումով։ «Սևիլյա» գնալով ֆուտբոլիստը դրանք հանձնեց ծնողներին և գործընկերներին։
Ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին ավարտել է Լեստֆագի անվան համալսարանի մարզչական բաժինը։
2010 թվականին ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի պետական ինժեներա-տնտեսական համալսարան[57]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է «Պրոժեկտորպերիսխիլտոն»։ 2010 թվականին իր դերում նկարահանվել է «Տարբեր շարժումներ» ֆիլմում։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածուի վստահված անձ[58][59]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսին Կերժակովը կնոջ և Իվան Նիկիֆորովի հետ բացել է «Աստղեր երեխաներին» բարեգործական ֆոնդը[60]։
Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի չեմպիոն՝ 2010, 2011-12, 2014-15
- Ռուսաստանի արծաթե մեդալակիր՝ 2003, 2012-13, 2013-14
- Ռուսաստանի բրոնզե մեդալակիր՝ 2001, 2016-17
- Ռուսաստանի գավաթակիր՝ 2009-10
- Ռուսաստանի սուպերգավաթակիր՝ 2011, 2016
- ՈՒԵՖԱ գավաթ՝ 2006-07
- Իսպանիայի գավաթակիր՝ 2006-07
- Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 2007
- Ռուսաստանի բրոնզե մեդալակիր։ 2008
- Շվեյցարիայի գավաթակիր՝ 2015-16
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2004
- Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկ (9)՝ № 1 (2002, 2003, 2004, 2010, 2011-12), № 2 (2009), № 3 (2001, 2005, 2012-13)
- Ռուսաստանի տարվա ֆուտբոլիստ՝ 2010[61]
- Ռուսաստանի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող՝ 2002
- Գրիգորի Ֆեդոտովի ակումբի անդամ (2006)
- Իգոր Նետոյի ակումբի անդամ (2009)
- Ռուսաստանի սպորտի վաստակվոր վարպետ (2007)
- «ԹՈՓ 50. Պետերբուրգի ամենահայտնի մարդիկ»՝ 2006[62]
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զենիթի» պատմության լավագույն ռմբարկու
- Ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու
- Ռուսաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու 30 գոլով
- Եվրոգավաթներում ռուս ամենարդյունավետ ֆուտբոլիստ 30 գոլով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Властимил Петржела: «Надеюсь, что Керж снова станет лучшим бомбардиром чемпионата России» — Sports.ru, «Давай, Керж, забей уже!» — Газета.Ru, Пример Кержа – другим наука — Sovsport.Ru
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Кержаков Александр Анатольевич, 27.11.1982, футболист
- ↑ Количество матчей в сборной приведено с учётом товарищеской игры Россия — Литва (0:0), сыгранной 29 мая 2012 и не включенной в реестр официальных матчей ФИФА
- ↑ Колесников, Андрей (29.09.2013). «Александр Кержаков. Удача «Зенита»». Спортбокс (ռուսերեն).
- ↑ «Александр Кержаков: досье». Sports.ru (ռուսերեն).
- ↑ «Кержаков — лучший российский бомбардир в истории». Спортбокс (ռուսերեն). 28.09.2013.
- ↑ «Кержаков стал лучшим бомбардиром в истории российского футбола». Чемпионат.com (ռուսերեն). 28.09.2013.
- ↑ Михаил Кержаков: папа вкладывал все силы в брата, а я был отрезанный ломоть
- ↑ 12,0 12,1 12,2 Александр КЕРЖАКОВ: «Однажды болельщицы подарили… таракана»
- ↑ Тону! — Радио Уткин — Блог — Трибуна
- ↑ Александр Кержаков: досье — Футбол — Sports.ru
- ↑ «Sevilla move for Kerzhakov». UEFA.com. 2006 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Kerzhakov Stays in Sevilla». Sport Express Daily. english.sport-express.ru. 2008 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Кержаков вернулся в Россию
- ↑ ««Динамо» объявило о трансфере Кержакова в «Зенит»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Кержаков подписал с «Зенитом» контракт на четыре года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Профиль на transfermarkt.de». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Кержаков забил сотый гол за «Зенит»(չաշխատող հղում)
- ↑ «Александр Кержаков продлил контракт с «Зенитом»». Официальный сайт ФК "Зенит". 17.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Спаллетти: Кержаков — это игрок-личность
- ↑ «Кержаков: 200 голов в карьере!». // football.sport-express.ru. 2012 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Олег Халиулин. (2012 թ․ հոկտեմբերի 25). «200 голов Кержакова под микроскопом». // sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Кержаков обошёл Веретенникова». Чемпионат.com (ռուսերեն). 29.09.2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Кержаков стал лучшим бомбардиром в истории российского футбола». Sports.ru (ռուսերեն). 28.09.2013.
- ↑ «11 лучших бомбардиров в истории России». Sports.ru (ռուսերեն). 28.09.2013.
- ↑ «Локо» намерен арендовать Кержакова
- ↑ Кержаков опроверг информацию о переходе в «Локомотив»
- ↑ Кержаков ведет переговоры с «Локомотивом» из Ташкента
- ↑ Ташкентский «Локомотив» ведет переговоры о переходе Александра Кержакова
- ↑ Россия терма жамоаси ҳужумчиси Тошкентнинг «Локомотив» жамоасида тўп суриши мумкин
- ↑ А. Кержаков заявлен за «Зенит-2»
- ↑ 35,0 35,1 КЕРЖАКОВ — В «ЦЮРИХЕ» НА ПОЛГОДА
- ↑ Кержаков станет одним из ведущих передачи «Все на матч!» на канале «Матч ТВ»
- ↑ Александр Кержаков: «Не работаю на „Матч ТВ“, готовлюсь зимой уехать в аренду»
- ↑ Леонид Слуцкий: «Как только Кержаков начнет стабильно выступать за клуб РФПЛ или в Европе, место в сборной ему гарантировано»
- ↑ Виталий Мутко: «Кержаков может вернуться в сборную, получив игровую практику»
- ↑ Александр Кержаков назначен на должность координатора команд Академии
- ↑ Кержаков завершил карьеру футболиста
- ↑ Кержаков не спас «Цюрих» от домашнего поражения в матче со «Сьоном»
- ↑ Гол Кержакова помог «Цюриху» победить и покинуть последнее место в таблице
- ↑ Алексендр Кержаков — первый дубль за «Цюрих»
- ↑ Кержаков в составе «Цюриха» стал обладателем Кубка Швейцарии
- ↑ «Цюрих» Кержакова вылетел из высшего швейцарского дивизиона
- ↑ Хиддинк отрезал Кержакова
- ↑ Кержаков дисквалифицирован на два матча
- ↑ Richard van Poortvliet. «Kerzhakov not down about the misses» (անգլերեն). УЕФА. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Кержаков обновил антирекорд чемпионата Европы, который принадлежал Раулю». Советский спорт. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Израиль — Россия — 0:4. Россияне разгромили израильтян в Тель-Авиве
- ↑ Кержаков забил свой 22-й гол за сборную России
- ↑ «2014 FIFA World Cup Brazil™: Russia-Korea Republic — Report — FIFA.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Суд лишил бывшую супругу Кержакова права воспитывать их сына
- ↑ «Александр Кержаков: «Рад, что судьба свела меня с Миланой. Я по-настоящему счастлив рядом с ней!»». Собака.ru. 02.02.2015.
- ↑ Двадцать пять фактов из жизни Александра Кержакова — Газета «Спорт день за днём» (18.01.2010)
- ↑ «Александр Кержаков стал студентом». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Кержаков Александр Анатольевич Արխիվացված 2017-11-12 Wayback Machine «Доверенные лица»
- ↑ «Звезды Детям». zvezdydetyam.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Кержаков признан лучшим футболистом России». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ ««ТОП 50. Самые знаменитые люди Петербурга»». fc-zenit.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Զենիթի պաշտոնական կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ալեքսանդր Կերժակով՝ Sports.ru
- 25 փաստ Կերժակովի կյանքից «Սպորտը օր օրի» (18.01.2010)
- Տեղեկություն rusteam.permian.ru կայքում Արխիվացված 2013-05-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կերժակով» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գրիգորի Ֆեդոտովի ակումբի անդամներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլ��ստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ցյուրիխի ֆուտբոլիստներ