Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աասիֆ Մանդվի (անգլ. Aasif Mandvi, մարտի 5, 1966(1966-03-05)[1], Մումբայ, Հնդկաստան), ամերիկացի դերասան, սցենարիստ, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։
Աասիֆ Մանդվին ծնվել է Հնդկաստանի Բոմբեյ(ներկայիս Մումբայ) քաղաքում։ Երբ լրանում է նրա մեկ ամյակը, ծնողները տեղափոխվում են Բրեդֆորդ՝ քաղաք Անգլիայի հյուսիսում։ Այստեղ Աասիֆը կատարում է իր առաջին քայլերը, դպրոցական բեմում հանդես գալով էլֆի դերում։ Դրանից հետո նա միանում է տեղի մանկական խմբին,որտեղ հանդես է գալիս ոչ միայն դերասանի, այլև բեմադրիչի դերում։ Դպրոցում հազվադեպ էր բախվում խնդիրների իր ազգության համար, որի պատճառով փորձում էին նրան ահաբեկել և ծաղրել։ Նա ասում էր.
«Այս ամենը ստիպում է ատել քո սեփական ռասսան, դու ձգտում ես միավորվել և մյուսների հետ դառնալ մեկ ամբողջություն»։ Այս փորձը ազդում էր Աասիֆի որոշումների վրա, որոնք նա կայացնում էր իր կարիերայի ընթացքում։
16 տարեկան հասակում նրա ընտանիքը տեղափոխվում է Անգլիայից դեպի Տամպա (Ֆլորիդա)։ Այնտեղ նա շարունակում է հանդես գալ բեմերում, և իր հաջողությունների համար հնարավորություն է ստանում սովորել Հարավային Ֆլորիդայի համալսարանում։ Ուսումն ավարտելուց հետո Մանդվին սկսում է աշխատել Դիսնեյի ստուդիայում, այնուհետև տեղափոխվում է Նյու-Յորք։
Սկզբնական շրջանում նա խաղում էր միայն էպիզոտիկ դերեր թե թատրոնում և թե կինոյում։ 1998 թվականին նա ստանում է Obie մրցանակ իր Sakina's Restaurant աշխատանքի համար։ Այս պիեսը բեկումնային էր Աասիֆի կարիերայի համար։ Այս հաջողության համար նրան հրավիրում են խաղալու գլխավոր դեր՝ «Խորհրդավոր մերսողը» ֆիլմում, որը նկարահանվել է Վ.Ս. Նաիպալի վեպի հիման վրա։ Նա հայտնի է դառնում նրանով, որ առաջինն է լինում Հարավային Ասիայում, ով խաղում է Ալի Հակիմա՝ ճանապարհորդող պարսիկ վաճառական Օկլահոման Բրոդվեում պիեսում։ Նրա որոշ դերեր եղել են քաղաքական բնույթի ինչպես օրինակ Guantánamo ֆիլմում։ Վերջինս ասել է, որ սա փոխել է կարծիքը թատրոնյան դերերի նկատմամբ։ Եվս մեկ հայտնի դեր, որ կերտել է ներկայացման մեջ եղել է Թոնի Կուշների Homebody Kabul-ը։
2006 թվականից սկսած ընդգրկվում է The Daily Show-ում, որտեղ հաճախ է խնդիրներ ունենում կապված Մերձավոր Արևելքի հետ։
Վերջին տարիներին Աասիֆը հաճախ է հայտնվում սերիալներում, որոնց թվին են դասվում «Շտապ Օգնություն»-, «CSI»,«Կլան սոպրանո», «Օրենք և կարգ» սերիալները։
2008 թվականին Մանդվին սկսում է աշխատել «Պաշարում», «Պինդ ընկույզ», «Վերլուծիր սա», «Սարդ-մարդը 2» ֆիլմերի վրա։ 2008 թվականին սկսում է աշխատանքը «7 to the Palace» ֆիլմում։
Վերջերս նա ներգրավված էր «Ուրվականների քաղաքը» դրամատիկ կատակերգությունում։ Նկարահանվել է նաև «Տարերքների տիրակալը» ֆիլմում, որի առաջին մասը տրիլոգիա է «Ավատար. Լեգենդ Աանգի» մասին մուլտֆիլմից, որտեղ ստանում է ծովակալ Ջաոյի բացասական դերը։
- Աշխատանքային դիտարկմամբ Օմար Շարիֆի «Բժիշկ Ժիվագոն» օգնում է երիտասարդ Մանդվիին հաստատվել Հոլիվուդում՝չնայած մաշկի գույնի։
- Սիրելի կինոհերոսը Սարդ-մարդն է, բայց ոչ նրա համար որ նկարահանվել է այդ ֆիլմում։
- Նրա տան անկյուններից մեկում կարելի է գտնել շրջանակով լուսանկար, որում նկարված են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը՝ վարդագույն փողկապով, լայն ժպիտով, կանգնած Մանդվիի ծնողների կողքին՝ Խորհրդավոր Մերսողը ֆիլմի առաջնախաղի ժամանակ։
Տարի |
Ֆիլմ |
Հուշագրեր
|
2009
|
Այսօր ցանկում
|
|
Տարի |
Անվանում |
Դեր |
Հուշագրեր
|
1993
|
Արվարձան
|
Նորման Չոդրի
|
|
1995
|
Death Defying Acts
|
Տղա, առաքվող ծանրոցներ
|
Էքստրեմալ կապ
|
1997
|
Հնադիպման ընթացքում
|
Փոլ
|
|
1998
|
Ռեստորան Սակինի
|
|
Մեկ մարդու պիես
|
2002
|
Օկլահոմա!
|
Ալի Հակիմ
|
Վերածնունդ
|
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|