No Surprises
«No Surprises» | ||||
---|---|---|---|---|
Ռադիոհեդի երգը «OK Computer» ալբոմից | ||||
Թողարկված | 1998 թվականի հունվարի 12 | |||
Ֆորմատ | CD, 12", կասետ | |||
Ձայնագրված | 1996 թվականի հուլիս | |||
Ժանր | ալտերնատիվ ռոք, արտ ռոք | |||
Տևողություն | 3:49 | |||
Լեյբլ | Parlophone | |||
Հեղինակ | Ռադիոհեդ | |||
Պրոդյուսեր | Նիգել Գոդռիչ, Ռադիոհեդ | |||
OK Computer ալբոմի երգացանկ | ||||
|
No Surprises, երգ անգլիական ալտերնատիվ ռոք խումբ Ռադիոհեդի կողմից։ Այն թողարկվել է որպես խմբի՝ 1997 թվականին թողարկված OK Computer ալբոմի երրորդ երգ։ Այն ուղեկցվում է տեսահոլովակով, որում Թոմ Յորքի գլուխը թույլով ջրի մեջ է։ Երգը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում։ 2011 թվականի հոկտեմբերին «NME»-ն տեղադրել է այն 107-րդ հորիզոնականում իր 15 տարվա ավագույն 150 երգերի ցանկում[1]։
2008 թվականին երգը ներառվել է Ռադիոհեդի լավագույն երգերի հավաքածուի մեջ։
Ձայնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոհեդը գրել է «No Surprises» երգը R.E.M. խմբի հետ 1995 թվականին շրջագայելու ժամանակ[2]։ Դա «OK Computer» ալբոմի առաջին ձայնագրված երգն է։
Մենք այնուհետև երգի անվերջ տարբերակներ ենք փորձել, սակայն դրանք միայն առաջին տարբերակների քավր տարբերակներն էին։ Ուստի մենք հանձնվեցին և վերադարձանք օրիգինալին[3]։ - Թոմ Յորք
|
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«No Surprises» երգը թողարկվել է որպես OK Computer ալբոմի 3-րդ երգ 1998 թվականի հունվարի 12-ին[4]։ Երգը գրավել է 4-րդ տեղը Մեծ Բրիտանիայի երգերի չարտում[5]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«No Surprises» երգի տեսահոլովակը նկարահանվել է Գրանտ Ջիի կողմից։ Տեսահոլովակը բացառապես բաղկացած է մեկ կադրից, որում Թոմ Յորքի գլուխը դույլով ջրի մեջ է։ Սակայն ջրի մեջ Յորքը շարունակում է երգել։ Իսկ երբ պղպջակները լիովին լցվում են, Յորքը մնում է անձայն մոտ մեկ րոպե։ Ռադիոհեդի մասին Ջիի կողմից նկարահանված «Meeting People Is Easy» վավերագրականից մի քանի հատվածներում հնչում է հենց այս երգը։
Չարտ | Հորիզոնական |
---|---|
Միացյալ Թագավորություն | 4 |
Իռլանդիա | 13 |
Նոր Զելանդիա | 23 |
Ավստրալիա | 47 |
Գերմանիա | 58 |
Ավստրիա | 39 |
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի հեղինակն է Թոմ Յորք, Ջոնի Գրինվուդ, Էդ Օ՛Բրայան, Կոլին Գրինվուդ, Ֆիլ Սելվեյ.
CD1 (CDODATAS04) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «No Surprises» | 3:51 | |||||||
2. | «Palo Alto» | 3:44 | |||||||
3. | «How I Made My Milloins» | 3:07 |
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Յորք՝ վոկալ, ակոստիկ կիթառ
- Ջոնի Գրիվուդ՝ կիթառ, դաշնամուր, մելլոտրոն
- Կոլին Գրինվուդ՝ բաս կիթառ
- Էդ Օ՛Բրայան՝ կիթառ, հարցածային գործիքներ, բեք վոկալ, ձայնային էֆֆեկտներ
- Ֆիլ Սելվեյ՝ հարվածային գործիքներ
Ռեգինա Սպակտորի տարբերակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալտերնատիվ դաշնակահարուհի և անտի-ֆոլկ երաժիշտ Ռեգինա Սպեկտորը թողարկել է բարեգործական սինգլ 2010 թվականի ապրիլի 27-ին։ Երգի ամբողջ հասույթըգնացել է «Doctors Without Borders Emergency Relief» հիմնադրամին[6]։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «No Surprises» | 3:51 |
Այլընտրանքային տարբերակներ և քավրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերակներ են ստեղծվել նաև Լուկա Բլումի, Մալիայի, Բլեյք Մորգանի, Յարոն Հերման տրիոյի, Քրիստոփոր Օ'Ռայլիի, Փեյջի, Փիթեր Յոբակի, Լուիս Դուրրայի, Ստանիսլավ Սոյկայի և Նորթերն Սթեյթի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անցյալ 15 տարիների լավագույն 15 երգերը
- ↑ Randall, էջ 228
- ↑ Randall, էջ 229
- ↑ Randall, էջ 253
- ↑ Randall, էջ 254
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|