Լիլ Բեյբի
Լիլ Բեյբի | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Dominique Armani Jones |
Նաև հայտնի է որպես | Lil Baby |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1994[1] (30 տարեկան) Ատլանտա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ և Թրեպ երաժշտություն |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Quality Control Music, Motown և Capitol Records |
Կրթություն | Վաշինգտոնի ավագ դպրոց և Գյումրու 3 ավագ դպրոց |
Կայք | iamlilbaby.com |
Lil Baby Վիքիպահեստում |
Դոմինիք Արմանի Ջոնս[2] (անգլ.՝ Dominique Armani Jones, դեկտեմբերի 3, 1994[1], Ատլանտա), առավել հայտնի Լիլ Բեյբի (Lil Baby) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նախնական ճանաչման է արժանացել «Perfect Timing» միքսթեյփով։ Հայտնի է նաև «Drip Too Hard», «Yes Indeed», «My Dawg», «Freestyle», «Close Friends», «Woah», «Sum 2 Prove» և այլ սինգլներով[3]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինիք Ջոնսը ծնվել է Ջորջիա նահանգի վարչակենտրոն Ատլանտա քաղաքում[4]։ Նա 2 տարեկան էր, երբ նրա հայրը հեռացել է ընտանիքից, թողնելով միայնակ մորը իր և կրտսեր եղբոր հետ։ Ջոնսը բազմիցս հայտնվել է դժվարությունների մեջ, ինչի արդյունքում նա տասներորդ դասարանում թողել է միջնակարգ դպրոցը։ Ջոնսը միշտ հարգանքով է վերաբերվել իր շրջանի ավագ տղաներին։ Նրա մայրը և եղբայրները պատմում էին այն մասին, որ նա շատ զբաղված էր, և որ նա միշտ իրարանցում էր և գումար էր ստանում[5]։
2012 թվականի սկզբին, նրան մեղադրանք է առաջադրվել զենք պահելու համար՝ այն վաճառելու մտադրությամբ։ Նրա նախնական փաստաբանը համոզում էր նրան 2 տարի ժամկետով մեղքի ճանաչման գործարք կնքել, սակայն Ջոնսը հրաժարվել է և նոր փաստաբանի վարձել։ Այս նոր փաստաբանը Ջոնսին նեռգրավել է նրան հատուկ ծրագրում, որօ օգնությամբ նրան կպահեն ընդամենը մեկ տարի[6]։ Լինելով այս ծրագրում՝ նա վեճի է բռնվել սպիտակամորթ բանտարկյալի հետ ռասայական մեկնաբանությունների պատճառով։ Դրանից հետո Ջոնսի դատավճիռը փոխարինվել է նախնական գործարքով 2 տարով։ Ավելի ուշ՝ 2013 թվականին, նրան մեղադրանք է առաջադրվել մարիխուանա պահելու համար՝ մեկ ունցից պակաս։ Այնուհետև, 2014 թվականին, նրան ևս մեկ մեղադրանք է առաջադրվել մարիխուանա պահելու համար՝ այն վաճառելու մտադրությամբ։ Երկու տարի բանտարկվելուց հետո, նա սկսել է իր ռեփ կարիերան 4PF-ի (4 Pockets Full) և Quality Control Music-ի հետ[7][8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016-2018․ Կարիերայի սկիզբ և «Harder Than Ever»
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու տարի անց, Lil Baby-ն թողարկել է իր միքսթեյփը՝ «Perfect Timing»-ը։ Նա թողարկել է այդ միքսթեյփը իր գործընկերոջ՝ ռեփեր Young Thug-ի օգնությամբ, ով նույնպես Ատլանտայից էր՝ 4PF (4 Pockets Full), Wolfpack և Quality Control Music լեյբլերում։ Միքսթեյփին մասնակցել են որոշ հայտնի արտիստներ, ինչպիսիք են Lil Yachty-ն, Thug-ը և մի քանի ոչ այդքան հայտնի տեղի արտիստներ։ Չնայած դրան, որ միքսթեյփը քիչ է գովազդվել, այն լավ է ընդունվել և ուշադրություն է ստացել Ատլանտայի ռեփ բեմի ներսում և դրսում։ «Perfect Timing»-ի թողարկումից հետո, նա թողարկել է իր երկրորդ միքսթեյփը՝ «Harder Than Hard»-ը, 2017 թվականի հուլիսի 18-ին։ Միքսթեյփը դարձրել է Baby-ին ավելի հայտնի և բերել է նրան ավելի լայն հռչակ՝ «My Dawg» առաջնային սինգլի աջակցությամբ։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին Baby-ն թողարկել է համագործակցական միքսթեյփ իր մտերիմ ընկերոջ՝ Marlo-ի հետ, «2 The Hard Way» անվանմամբ։ Այս միքսթեյփը այդքան հաջող չէր, ինչքան նախորդները, բայց նույնպես որոշ ուշադրության է արժանացել։ Baby-ն, ի վերջո, սկսել է հայտնի դառնալ զանգվածների մեջ, «Too Hard» միքսթեյփի շնորհիվ, որի գլխավոր սինգլը «Freestyle»-ն էր։ Այն թողարկվել է տեսահոլովակի հետ նրա միքսթեյփում նոյեմբերի 5-ին։ Սինգլի հաջողության շնորհիվ, Baby-ն մեծ ուշադրության է արժանացել։ Այս միքսթեյփը շատ ուժեղ է ազդել Baby-ի հետագա կարիերայի վրա։ 2018 թվականի մայիսին Baby-ն թողարկել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Harder Than Ever»-ը, որը դեբյուտել է ամերիկյան Billboard 200 չարթի երրորդ հորիզոնականին[9]։ Ալբոմն աջակցվել է «Southside» և «Yes Indeed» (Դրեյքի հետ) սինգլներով։ Վերջինս զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի վեցերորդ հորիզոնականը[10]։
2018-ներկա․ «Street Gossip», «Street Gossip» և «My Turn»
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ նա թողարկել է «Harder Than Ever»-ը, 2018 թվականի հոկտեմբերի 5-ին լույս է տեսել նրա «Drip Harder» համագործակցական միքսթեյփը իր մտերիմ ընկերոջ՝ Gunna-ի հետ։ Միքսթեյփը շատ լավ է ընդունվել։ Այն մի շարք համագործակցություններ է ներառել հայտնի ռեփերների հետ․ «Off White VLONE»՝ Lil Durk-ի և Nav-ի մասնակցությամբ, «My Style»՝ Young Thug-ի մասնակցությամբ և «Never Recover»՝ Դրեյքի հետ։ Միքսթեյփը մի քանի հիթեր է ներառել և Baby-ին լայն հռչակ բերել։ Գլխավոր սինգլը՝ «Drip Too Hard»-ը՝ միայն Baby-ի և Gunna-ի մասնակցությամբ, RIAA-ի կողմից պլատինե է հավաստագրվել[11][12]։ Միքսթեյփը թողարկվել է Quality Control, YSL Records և Motown/Capitol լեյբլներում։
2018 թվականի սեպտեմբերին Baby-ն հայտնվել է Adult Swim-ի «FishCenter Live» հեռուստասերիալում[13][14]։ 2018 թվականի նոյեմբերին նա թողարկել է իր «Street Gossip»[15] միքսթեյփը, և 2018 թվականի դեկտեմբերին, Baby-ն համագործակցել է Yung Gravy-ի հետ «Alley Oop» սինգլում[16]։
Նա դեր է կատարել «Որքան բարձր է 2» ֆիլմում՝ 2001 թվականի «Որքան բարձր է» ֆիլմի սիքվելին, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 20-ին MTV-ում[17]։ 2019 թվականի հունիսի 21-ին Baby-ն և Future-ը թողարկել են «Out the Mud» սինգլը, որը համարվում էր նույնանուն ալբոմի սինգլը, սակայն, Baby-ն դա հերքել է[18]։ 2019 թվականի նոյեմբերի 8-ին Baby-ն թողարկել է իր սինգլը՝ «Woah»-ը, որպես իր «My Turn» ալբոմի առաջնային սինգլ[19]։ Նա նաև թողարկել է «Toast Up»-ը նույն օրը Spark the Beat-ի հաղթողներ Ալի Թոմինիքի և Shad on The Beat-ի հետ։ Առաջինի հետ նա նաև հայտնվում է Նեթֆլիքսի «Ռիթմ և հոսք»-ում[20]։
2019 թվականի նոյեմբերի 15-ին Baby-ն թողարկել է «Քուին և Սլիմ» ֆիլմի համար «Catch the Sun» երգը, որը նույնպես ընդգրկվել է նրա երկրորդ ստուդիական ալբոմում՝ «My Turn»-ում, որպես գովազդային սինգլ։ 2020 թվականի հունվարի 10-ին Baby-ն թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Sum 2 Prove»-ը, իր ալբոմի համար։ «My Turn» ալբոմը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 28-ին և դեբյուտել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին[21]։ Ալբոմի առևտրային հաջողությունից հետո, 12 երգեր դրանից ընդգրկվել են Billboard Hot 100 չարթում, ինչը հասցրել է նրա չարթերում ընդգրկված երգերի քանակը 47-ի՝ հավասարեցնելով նրան ռոք աստղ Փրինսի և The Beatles խմբի անդամ Փոլ ՄաքՔարթնիի հետ[22]։
Կրակոցներ Բիրմինգհեմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Lil Baby-ի Բիրմինգհեմում համերգի ժամանակ, 2020 թվականի մարտի 8-ին, բեմի անկյունից կրակոցներ են արձակվել, ինչը ստիպել է Baby-ին և լսարանի մեծ մասին փախչել անվտանգության համար։ Թվիթթերում տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրվել է միջադեպը, երբ երկու տղամարդ մտել են բեմի կուլսիներ։ Նրանց հայտնվելուց գրեթե անմիջապես հետո հրազենից կրակոցներ են հնչել[23]։ Հաղորդվում է, որ նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել փոխհրաձգությունից հետո[24][25]։ Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ տուժածի վնասվածքները կյանքին վտանգ են ներկայացնում։ Մինչ օրս ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել[26]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Ջոնսը սկսել է հանդիպել իր նախկին ընկերուհու՝ Ջայդա Չիվսի հետ, և, 2019 թվականի փետրվարի 18-ին նրանք երեխա են ունեցել[27]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Նկարագրություն | Ամենաբարձր հորիզոնական | |||
---|---|---|---|---|---|
US | US R&B/HH | CAN | NLD[28] | ||
Harder Than Ever[29] |
|
3 | 2 | 9 | 129 |
My Turn[31] |
|
1 | — | 2 | 14 |
Միքսթեյփեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Նկարագրություն | Ամենաբարձր հորիզոնական | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US[34] | US R&B/HH[34] | AUS[35] | CAN[36] | IRE | NLD[28] | NOR[37] | SWE[38] | UK[39] | ||
Perfect Timing[40] |
|
— | — | — | — | — | — | — | — | — |
Harder Than Hard[41] |
|
— | — | — | — | — | — | — | — | — |
2 The Hard Way[42] |
|
— | — | — | — | — | — | — | — | — |
Too Hard[43] |
|
80 | 33 | — | — | — | — | — | — | — |
Drip Harder[44] |
|
4 | 2 | 45 | 3 | 39 | 20 | 18 | 26 | 12 |
Street Gossip[50] |
|
2 | — | — | 7 | 89 | 31 | 35 | 55 | 50 |
«—» նշանակում է, որ ալբոմը չի թողարկվել կամ ընդրգկվել այդ տարածաշրջանի չարթերում։ |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Տարեթիվ | Աշխատանք | Անվանակարգ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
BET Awards | 2019 | Ինքը | Լավագույն արտիստ | Հաղթանակ | |
Ինքը և Gunna-ն | Լավագույն խումբ | Առաջադրված | [56] | ||
BET Hip Hop Awards | 2019 | «Drip Too Hard» (Gunna-ի հետ) | Լավագույն դուո/խումբ/համագործակցություն | Առաջադրված | [57] |
2020 Grammy Awards | 2020 | «Drip Too Hard» (Gunna-ի հետ) | Լավագույն ռեփ ելույթ | Առաջադրված | [58] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://twitter.com/XXL/status/1069731255468650497?s=20
- ↑ «Lil Baby's Future in Hip-Hop Is Already Written». XXL. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Lil Baby and Gunna Land Eight Tracks From 'Drip Harder' On Billboard Hot 100». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Clark, Mitchell (2018 թ․ սեպտեմբերի 7). «Weekly Columns:Lil Baby joins the newest wave of Atlanta-based hip-hop». The Daily Campus. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Lil Baby- PREACHERMAN Official Documentary». YouTube. 2018 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Lil Baby on Going to Prison at 18, Fighting a White Racist (Part 1)». YouTube. 2017 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Lil Baby "Harder Than Ever" Review». HotNewHipHop. 2018 թ․ մայիսի 23. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Most recent Georgia Bookings». Georgia.arrests.org. 2018 թ․ հունիսի 16.
- ↑ Caulfield, Keith (2018 թ․ մայիսի 27). «BTS Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Love Yourself: Tear'». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Lil Baby Earns First Billboard Hot 100 Top 10 With Drake Collab 'Yes Indeed'». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Gold & Platinum». RIAA.
- ↑ «Drip Too Hard - Single by Lil Baby & Gunna». iTunes Store (US). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Fishcenter Live - Lil Baby - Adult Swim». Adult Swim. Turner Broadcasting System, Inc. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «"FishCenter" Lil Baby (TV Episode 2018) - IMDb». Internet Movie Database. IMDb.com, Inc. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Lil Baby Releases New Project 'Street Gossip'». CapitolRecords. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Lil Baby Assists Yung Gravy On "Alley Oop"». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Petski, Denise; Andreeva, Nellie (2019 թ․ մարտի 7). «'How High 2': Mike Epps To Reprise Baby Powder Role In MTV Sequel; Premiere Date Set». Deadline Hollywood.
- ↑ Blistein, Jon (2019 թ․ հունիսի 21). «Hear Lil Baby, Future Pull Gold From Grit on New Song 'Out the Mud'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Saponara, Michael (2019 թ․ նոյեմբերի 8). «Lil Baby Wants to Inspire the Street Hustlers With 'Woah'». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Lil Baby Is Back With "Toast Up" Ft. Ali Tomineek & Shad On The Beat». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Caulfield, Keith (2020 թ․ մարտի 8). «Lil Baby Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'My Turn'». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Coleman III, Vernon. «Lil Baby Ties Prince and Paul McCartney for Number of Billboard Hot 100 Hits». XXL. XXL Magazine. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
- ↑ Hughes, Hilary (2020 թ․ մարտի 8). «Lil Baby's Birmingham Show Ended in Chaos After Shooting». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Robinson, Carol (2020 թ․ մարտի 8). «Lil Baby rap concert shut down in Birmingham after shots fired; 1 taken to hospital». AL. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ D'Angelo, Bob (2020 թ․ մարտի 8). «1 hospitalized after shots fired at Lil Baby rap concert in Alabama». KIRO-TV. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Aswad, Jem (2020 թ․ մարտի 8). «One Person Shot After Gunfire Erupts at Lil Baby Concert in Alabama». Variety. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Centeno, Tony. «Lil Baby Welcomes New Son Into World». xxlmag.com. XXL Magazine. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
- ↑ 28,0 28,1 «Discografie Lil Baby». dutchcharts.nl. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 29,0 29,1 «Lil Baby Drops Off His New Track "Southside"». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Lil Baby’s 'Harder Than Ever' Debuts at No. 2 on Top R&B/Hip-Hop Albums Chart
- ↑ «Lil Baby Confirms New Album Releasing This Year; Talks Doritos 'Spark the Beat' Challenge (Exclusive)». HipHop-n-More. 2019 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Caulfield, Keith (2020 թ․ մարտի 8). «Lil Baby Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'My Turn'». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ «James Taylor Has This Week's No. 1 Album». FYIMusicNews. 2020 թ․ մարտի 9. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ 34,0 34,1 «Lil Baby Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «A Star Is Reborn At No. 1 On This Week's Albums Chart». FYIMusicNews. 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- Street Gossip: «Canadian Albums: December 15, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Discography Lil Baby». norwegiancharts.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Discography Lil Baby». swedishcharts.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Lil Baby – full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Perfect Timing Mixtape by Lil Baby». DatPiff. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Harder Than Hard: Gangsta Grillz Mixtape by Lil Baby Hosted by DJ Drama». DatPiff. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «2 The Hard Way by Lil Baby & Marlo». iTunes Store (US). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Too Hard by Lil Baby». iTunes Store (US). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ A., Aron (2018 թ․ մայիսի 21). «Lil Baby & Gunna Tease Joint Project "Drip Harder"». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ A., Aron (2018 թ․ հոկտեմբերի 1). «Lil Baby & Gunna's "Drip Harder" Cover Art & Release Date Revealed». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Caulfield, Keith (2018 թ․ հոկտեմբերի 14). «Lady Gaga & Bradley Cooper's 'A Star Is Born' Soundtrack Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ R&B/Hip-Hop Albums | Billboard
- ↑ «Irish Albums Chart: 12 October 2018». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «VG-lista – Topp 40 Album uke 41, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Montes, Patrick (2018 թ․ հոկտեմբերի 22). «Lil Baby Announces New Album 'Street Gossip' Is Releasing Soon». Hypebeast. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Zaynab (2018 թ․ նոյեմբերի 4). «Lil Baby Reveals "Street Gossip" Release Date & Previews New Music». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Caulfield, Keith (2018 թ․ դեկտեմբերի 10). «Meek Mill's 'Championships' Album Debuts at No. 1 on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Irish Albums Chart: 7 December 2018». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «VG-lista – Topp 40 Album uke 49, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին. Click on «Veckans albumlista».
- ↑ Warner, Denose (2019 թ․ հունիսի 23). «Here Are All the Winners From the 2019 BET Awards». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Cardi B Leads 2019 BET Hip Hop Awards With 10 Nominations: Exclusive». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «2020 GRAMMY Awards: Complete Winners List». Grammy.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլ Բեյբի» հոդվածին։ |
|