Jump to content

Dead Can Dance

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dead Can Dance
Լիզա Ջերալդն ու Բրենդան Փերին
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Իռլանդիա Իռլանդիա
Ժանրեր

Էթերեալ
Նեոկլասիկ դարքվեյվ

World music
Գործունեություն1981–1998,
2005,
2011-մեր օրեր
Լեյբլ4AD
Կայքdeadcandance.com
Անդամներ
Լիզա Ջերալդ
Բրենդան Փերի
 Dead Can Dance Վիքիպահեստում

Dead Can Dance (արտասանվում է. Դեդ քեն դենս), ավստրալիական երաժշտական խումբ, որի անդամները սկզբում Բրենդան Փերին (անգլ.՝ Brendan Perry) ու Լիզա Ջերալդն (անգլ.՝ Lisa Gerrard) էին։ Խումբը հիմնադրվել է Մելբուրնում 1981 թվականին, իր գործունեությունը դադարեցրել է 1998 թվականին կոնֆլիկտի պատճառով։ 2005 թվականին միջազգային փառատոնի համար ժամանակավորապես վերականգնվել է։

2011 թվականին պաշտոնական բլոգում հայտարարվել է վերամիավորման, նոր ալբոմի թողարկման և նոր միջազգային հյուրախաղերի մասին, որոնք պլանավորված էին 2012 թվականին[1]։ 2012 թվականին թողարկվեց նոր ալբոմը՝ «Anastasis»։

«Dead Can Dance» անվ��նումը (անգլերենից բառացի թարգմանությունը՝ Մեռածները կարող են պարել) նշանակում է ինչ-որ նախկինում մեռած կամ չօգտագործված բանի վերադարձը կյանք. երաժշտական գործիքները, որոնք օգտագործում է խումբը, կա՛մ հին են, կա՛մ մոռացված, կա՛մ այլ երաժիշտների համար անպիտան համարվող։

Անվանման այլ նշանակությունն անշունչ բանին կյանք պարգևելն է։

Նաև քննարկվում է արտասանական նմանությունը «դեկադանս» բառի հետ։

Տեսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dead Can Dance» հոդվածին։