Jump to content

Ֆանի Էլսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանի Էլսլեր
գերմ.՝ Fanny Elßler
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1810(1810-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրGumpendorf, Մարիահիլֆ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Մահացել էնոյեմբերի 27, 1884(1884-11-27)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[5][4]
ԳերեզմանՀիտցինգեր գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
Կրոնկաթոլիկություն[7]
Մասնագիտությունպարուհի, պարուսույց և բալետի պարող
ԱշխատավայրTheater am Kärntnertor?[8]
ԱմուսինLouis-Désiré Véron?[8]
Ծնողներհայր՝ Johann Florian Elßler?[8]
 Fanny Elssler Վիքիպահեստում

Ֆանի Էլսլեր (գերմ.՝ Fanny Elßler, հունիսի 23, 1810(1810-06-23)[1][2][3][…], Gumpendorf, Մարիահիլֆ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - նոյեմբերի 27, 1884(1884-11-27)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][4]), ավստրիացի պարուհի, Թերեզա Էլսլերի փոքր քույրը։ 19-րդ դարի հայտնի բալերինաներից մեկն է, որը բեմում մրցել է 1834-1840 թվականների Փարիզի օպերայի պրիմա-բալերինա Մարիա Տալիոնիի հետ։

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանի Էլսլերը պարարվեստը ուսումնասիրել է իր մեծ քրոջ` Թերեզայի հետ, Վիեննայի Բուրգ թատրոնին կից բալետի դպրոցում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1824 թվականին, Նեապոլի Սան Կառլո թատրոնում։ Այստեղ բալերինան ծանոթացել է Նեոպալի թագավոր Ֆերդինանդ IV-ի որդու` Սալերնոյի արքայազն Լեոպոլդի հետ։ 1829 թվականին նա ծանոթացել է նախարար Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխի քարտուղար Ֆրիդրիխ Ֆոն Գենցի հետ, որը նրանից մեծ էր 46 տարով և նրա հետ ապրել է մինչև Գենցի մահը` 1832 թվականը։ Գենցը լրջորեն զբաղվում էր երիտասարդ կնոջ կրթությամբ և դաստիարակությամբ, նրա օտար լեզուների ուսուցմամբ, բազմակողմանի աջակցություն էր ցուցաբերում նրան։

1830 թվականին Ֆանի Էլսլերը մեծ հաջողություններ է ունեցել Բեռլինում, Փարիզում և ամրագրված էր նրա հետագա շրջագայությունը Եվրոպայում,Հյուսիսային Ամերիկայում և Կուբայում (1840-1841)։

1834 թվականի սեպտեմբերին Էլսլերը ելույթ է ունեցել Թագավորական երաժշտական ակադեմիայի բալետային խմբի հետ (այժմ հայտնի է որպես Փարիզի օպերային բալետ), որտեղ նա որոշակի կասկածներ է ունեցել այդ շրջանում Մարիա Տալիոնիյի ունեցած գերազանցության հանդեպ։ Այնուամենայնիվ Էլսլերը և Տալիոնին բացառապես տարբեր պարողներ էին և Օպերայի ղեկավարությունը, վարձելով Էլսլերին` դրանում մրցակցությունը բարձրացնելու հնարավորություն է տեսել։ Տալիոնին հայտնի էր որպես բալոնային պարող, որը կարողանում էր հեշտությամբ թռիչքներ կատարել։ Էլսլերը տարբերվում էր իր հստակությամբ, որով նա կատարում էր փոքր, արագ քայլեր։ Էլսլերի պարը հայտնի էր որպես «Տակտիկական պար» (danse tacquetée), սակայն նրա ելույթների արդյունքները ևս մեկ հաղթանակ են դարձել Էլսլերի համար և ժամանակավոր խավարում` Տալիոնիյի համար։ Չնայած Տալիոնին լավագույնն էր արտիստիզմում, սակայն անձնական հմայքը այդ պահին չի կարողացել մրցել Էլսլերի հետ։ Դա երևում է իսպանական Կաչուչայում (Cachucha), որի կատարման ժամանակ Էլսլերը խավարեցրել էր իր բոլոր մրցակիցներին։

1848 թվականի հոկտեմբերի 10-ին առաջնախաղով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոնում` «Ժիզել» բալետում։ Նախ ելույթը հասարակության կողմից ընդունվել էր բավականին զուսպ կերպով։ Ամբողջությամբ Ֆանիի տաղանդը բացահայտվել է հաջորդ` «Նկարչի երազանք» և «Զուր զգուշավորություն» բալետներում։ Սանկտ Պետերբուրգից հետո պարուհին տեղափոխվել է Մոսկվա, քաղաք, որտեղ իր խոսքերով, իրեն ավելի էր դուր գալիս, շարունակել է ելույթ ունենալ մայրաքաղաքային բեմերում մինչև 1850 թվականը[9]։

Դերեր է կատարել Կազիմիր Ժիդի «Կաղ սատանա» բալետում, Լիզայի դերը (Լուի Գերոլդի «Զուր զգուշավորություն»), Էսմերալդայի դերը (Ցեզար Պունիի «Էսմերալդա» բալետում)։

Մեծ համբավով օգտագործվում էին իր կատարած ժողովրդական պարերը. կրակովյակ, պոլկա, կաչուչա և այլն։ Հաճախ ելույթ է ունեցել իր քրոջ` Թերեզա Էլսլերի հետ, որը նույնպես պարուհի էր մինչև 1850 թվականը, երբ Թերեզան ամուսնացել է արքայազն Ադալբերտ Պրուսացու հետ[10]։ 1851 թվականին Ֆ. Էլսլերը գտնվելով իր փառքի գագաթնակետին, հանկարծակի թողել է բեմը և կենտրոնացել է անձնական կյանքի վրա։ Իր վերջին ելույթը կայացել է հայրենի Վիեննայում, որից հետո մինչև 1854 թվականը ապրել է Համբուրգում։ 1854 թվականին բալերինան վերջնականորեն վերադարձել է Վիեննա։ Թաղված է Հիթցինգի գերեզմանատանը։

Լե Պելետյե թատրոն

  • 1837 թվականի հոկտեմբերի 16` արքայադուստր, Ժան Կորալի «Կնոջ վերածված կատուն» բալետում, երաժշտությունը` Ալեքսանդր Մոնֆորի, լիբրետոն` ըստ Շառլ Դյուվերի (Ժոզեֆ Մազիլե` ուսանող)։
  • 1838 թվականի մայիսի 5` Թերեզա Էլսլերի «Մեծավանդակ, կամ Բոկաչչոյի թռչունները» բալետում, երաժշտությունը` Կազմիր Ժիդի, լիբրետոն` ըստ Էժեն Սկրիբի (այգու սեփականատեր` Թերեզա Էլսլեր` նրա քույրը, Ժոզեֆ Մազիլե` Ֆերնանդ)։
  • 1839 թվականի հունիսի 24` Ժան Կորալի «Մորմ» բալետում, երաժշտությունը` Կազմիր Ժիդի, լիբրետոն` ըստ Էժեն Սկրիբի (Ժոզոֆ Մազիլե` Լուիջի, այլ դերերում Իպոլիտ Բերա, Լյուսեն Պետիպա)։

Լա Սկալա թատրոն 1847 թվականի մարտի 8` Կատարինա, Ժյուլ Պեռոյի «Կատարինա, կամ Կողոպտչի աղջիկը» բալետում։ 1847 թվականի մարտի 16` Օդետա, Ժյուլ Պեռոյի «Օդետա, կամ Կառլ VI-ի խենթությունը» բալետում։ 1848 թվականի փետրվարի 12` Մարգարիտա Ժյուլ Պեռոյի «Ֆաուստ» բալետում (Ժյուլ Պերո` Մեֆիստոֆել)։

1894 թվականին Էլսլերի պատվին է անվանվել Վիեննայի փողոցներից մեկը (Elßlergasse)։ Իր անունն են կրում նաև փողոցներ Համբուրգում և Այզենշտադում։

Կերպարն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչության մեջ Ֆանի Էլսլերի դիմանկարը «Կաղ սատանան» բալետի գնչուհու դերում, որը պատկերել է Գուստավ Բուլանժեն, գտնվում է Գրանդ օպերայի Պարային նախասրահում` 17-19 դարերի բալետի այլ հայտնի պարուհիների դիմանկարների հետ։

Թատրոնում Ֆանի էլսլերը երկու օպերետների հերոսուհի է։

  • Յոհան Շտրաուսի «Պարուհի Ֆանի Էլսլեր» երեք գործողությամբ օպերետ` ըստ Հանս Ադլերի լիբրետոյի։ Պրեմերան կայացել է 1934 թվականի դեկտեմբերի 22-ին, Բեռլինում։
  • Ավգուստ Պեպյոկի «Կայսերական պարահանդես Շյոնբրունում» (Hofball in Schönbrunn) օպերետը` ըստ Յոզեֆ Վենտերայի լիբրետոյի, պրեմիերան կայացել է 1937 թվականի սեպտեմբերի 3-ին, Վիեննայում։

Էկրանին

  • Die Erlebnisse der berühmten Tänzerin Fanny Elßler` ռեժիսոր Ֆրիդրիխ Ցելնիկի, դերերում` Լիա Մարի և Էռնստ Հրոման (Zelnik-Mara-Film, Բեռլին, 1920 թվական)
  • «Արծվիկ» (Ֆրանսիա, 1931 թվական)։ Դերասանուհի Պաուլետա Ֆորդիսը Ֆանի Էլսլերի դերում է։
  • «Ֆանի Էլսլեր», ռեժիսոր` Պաուլ Մարտինի, դերերում` Լիլիան Խարվի և Վիլեմ Բիրգել (Բեռլին, 1937 թվական)։
  • «Ռայխստագի հերցոգը» (Գերմանիա, Ֆրանսիա, 1931 թվական), Ֆանի Էլսլերի դերում դերասանուհի Գրետե Նացալերն էր։
  • «Բալերինա Ֆանի Էլսլեր», ռեժիսոր` Արթուր Ռաբենալտ (Բեռլին 1965 թվական)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Эльслер Фанни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. https://www.friedhoefewien.at/verstorbenensuche-detail?fname=Fanny+El%C3%9Fler&id=04%3E3MCDJGW&initialId=04%3E3MCDJGW&fdate=1884-11-29&c=018&hist=false
  7. https://data.matricula-online.eu/de/oesterreich/wien/06-gumpendorf/01-015/?pg=168
  8. 8,0 8,1 8,2 8,3 Deutsche Nationalbibliothek Record #118688863 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  9. Трускиновская Д.М. «100 великих мастеров балета». — М.: Вече, 2010. — 650 с. — (100 великих (Вече)). — ISBN ISBN 978-5-9533-4373-2
  10. «Эльслер, Тереза». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lieselotte Denk։ Fanny Elßler. Tänzerin eines Jahrhunderts. Amalthea-Verlag, Wien 1984, ISBN 3-85002-196-3
  • Ivor Guest։ Fanny Elßler. Black Books, London 1970
  • Riki Raab։ Fanny Elßler. Eine Weltfaszination. Bergland-Verlag, Wien 1962
  • Jarmila Weißenböck։ Fanny Elßler. Materlialien. Böhlau, Wien 1984, ISBN 3-205-06301-5
  •  This article incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Elssler, Fanny». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 9 (11th ed.). Cambridge University Press. էջ 300.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանի Էլսլեր» հոդվածին։