Jump to content

Տորատաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորատաու
Տեսակլեռ, Ռուսաստանի բնության հուշարձան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԻշիմբայսկի շրջան
ԼեռնաշղթաՀարավային Ուրալ
Քարտեզ
Քարտեզ

Տորատաու (բաշկիրերեն՝ Торатау, ռուս.՝ Торатау, Тратау, Тра-тау, Тура-тау, բաշկիրերենից թարգմանած՝ նշանակում է Բերդասար), միայնակ սար՝ շիհան Ուրալյան լեռնաշղթայից հարավ՝ Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Ինքնավար Հանրապետության Իշիմբայի շրջանում։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորատաուն ունի խութային ծագում. կազմավորվել է ավելի քան 230 միլիոն տարի առաջ, ստորին պերմյան (ուշ պալեոզոյան) ժամանակներում, արևադարձային ծովում։ Հնագույն ծագման, ինչպես նաև գեղեցիկ տեսքի շնորհիվ ներառվել է Համաշխարհային երկրաբանական ժառանգության և Ռուսաստանի եզակի երկրաբանական օբյեկների ցանկերում։ Բացի այդ, սարի լանջերին աճում են ռելիկտային բուսատեսակներ, կատարին էլ հայտնաբերվել են հին բնակավայրի ավերակներ, և այդ ամենը նկատի առնելով՝ Տրատաուին շնորհվել է հնագիտության[1] և բնության համալիր հուշարձանի կարգավիճակ[2]։ Սարն ընդգրկվել է «Ռուսաստանի յոթ հրաշալիքներ» նախագծի կարճ ցանկում։

Չնայած այս ամենին՝ սարի ապագան կարող է վտանգվել. իշխանություններն ու սոդայի արտադրության բաշկիրական ընկերությունը շահագրգռված են շահագործելու սարի հանքավայրը[3][4][5]։

Մեր օրերում Տորատաուն ոչ միայն զբոսաշրջիկների, այլև պարապլաներիստների սիրած այցելավայր է։ 1999 թվականի հուլիսի 3-ին Վիկտոր Ֆյոդորովը, մեկնարկելով այս սարից, Ռուսաստանի ռեկորդ է սահմանել՝ մեկ անգամից ճախրելով 143 կիլոմետր[6]։

Տորատաուն արտացոլված է բազմաթիվ գեղանկարչական, գրական, երաժշտական, բանահյուսային ստեղծագործություններում։ Իշիմբայ քաղաքի և նույնանուն շրջանի խորհրդանիշն է՝ պատկերված դրանց դրոշներին ու զինանշաններին։ Սարի վրա գտնվող հնավայրից հայտնաբերված առարկաները, իրերը ցուցադրվում են Ստեռլիտամակի պատմա-երկրագիտական թանգարանում։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն տարածված վարկածի համաձայն՝ Տորատաու անվանումն առաջացել է բաշկիրերեն «тора» — «բերդ, ավան», և «тау» — «սար» արմատներից։ Սարի գագաթին դեռ երկաթի դարի ժամանակներում սրբավայր է հիմնվել՝ շրջապատված պարսպանման հողաթմբերով[7]։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռ. Գ. Կուզեևի կարծիքով՝ սարի անվանումը բուլղարների հին լեզվով ստուգաբանվում է որպես Աստվածասար (Դիցասար) կամ Սրբատեղի սար[8][9][10]։ Ըստ մեկ ուրիշ՝ այլընտրանքային վարկածի՝ Տորատաու նշանակում է «Բարձրագույն օրենքի սար»[7] [11][12]:

Ֆիզիկական բնութագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորատաուի երկարությունը մոտավորապես մեկ կիլոմետր է, լայնությունը՝ 850 մետր, բարձրությունը Բելայա գետի նկատմամբ՝ 220 մ, գետնից՝ 200 մ, ծովի մակերևույթից՝ 338 մ։ Կոնաձև է։ Լանջերն ունեն 20-30 աստիճան թեքություն, զուրկ են կարծրապար ժայռերից։ Հյուսիսային լանջին՝ հիմքի մոտ աղբյուրներ են բխում, որոնցից մեկը ծծմբային միացություններով հագեցած ջուր է պարունակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 від 30 августа 1960 года «О дальнейшем улучшении дела охраны памятников культуры в РСФСР» Արխիվացված 2018-08-28 Wayback Machine.(ռուս.)
  2. Хрисматуллин И. Р. Геэкологический анализ Стерлитамакских шиханов: последствия и перспективы антропогенного воздействия на комплексные памятники природы // Вестник Кемеровского государственного университета. — № 2 (58). Т.2. — 2014. — С. 77-82. (ռուս.)
  3. Denis Manturov publicly supported the BSK in the development of Bashkir Shihans (In Russian)
  4. [1]
  5. Наталья Павлова. https://www.kommersant.ru/doc/3638251. Վերցված է 10 квітня 2019-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |веб-сайт= ignored (օգնություն); Unknown parameter |дата= ignored (օգնություն); Unknown parameter |мовою= ignored (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն); Unknown parameter |переклад-назви= ignored (օգնություն)
  6. Андрей Собетов. http://paragliding.spb.ru/records/. Վերցված է 10 квітня 2019-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |веб-сайт= ignored (օգնություն); Unknown parameter |мовою= ignored (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն); Unknown parameter |переклад-назви= ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 Гарустович Г. Н. Тура-тау Արխիվացված 2018-09-09 Wayback Machine // Башкирская энциклопедия: в 7 т. — Уфа: ГАУН РБ «Башкирская энциклопедия».(ռուս.)
  8. Р. Г. Кузеев. Башкирские шежере. — Уфа: Башкирское книжное издательство, 1960. (ռուս.)
  9. Уфимская губерния / Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Ефрона. — С.-Пб.: Брокгауз-Ефрон, 1890—1907.(ռուս.)
  10. Рычков П. И. Топография Оренбургская, то есть обстоятельное описание Оренбургской губернии Արխիվացված 2018-07-18 Wayback Machine. — Санкт-Петербург, 1762. — С.244.(ռուս.)
  11. История башкирских родов. Юрматы. Сборник документов и материалов. Том 30. Ч. 2 / С. И. Хамидуллин, Б. А. Азнабаев, И. Р. Саитбатталов, И. З. Султанмуратов, Р. Р. Шайхеев, Р. Р. Асылгужин, В. Г. Волков, А. А. Каримов, А. М. Зайнуллин. — Уфа: НОЦ «История башкирского народа» ИИГУ БашГУ, Китап, 2018. — С. 129.(ռուս.)
  12. Кузеев Р. Г. Происхождение башкирского народа. Этнический состав, история расселения. — М.: Издательство «Наука», 1974. — С. 123.(ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]