Jump to content

Վիկ Դարչինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վ. Դարչինյանից)
Վիկ Դարչինյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Raging Bull[1]
Ազգություն՝Հայաստան Հայ
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Հայաստան և  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 7, 1976(1976-01-07) (48 տարեկան)
Ծննդավայր՝Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կիրովական (այժմ՝ Վանաձոր), ՀԽՍՀ
Հասակ՝166 սմ
Քաշ՝51 կիլոգրամ[1]

Վախթանգ Ռուբենի Դարչինյան (անգլ.՝ Vic Darchinyan, հունվարի 7, 1976(1976-01-07), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի որպես Վիկ Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։

Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև կարիերայի ընթացքում նվաճել է 4 IBO տիտղոս։

Դարչինյանը ձախլիկ բռնցքամարտիկ է։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարչինյանը ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին Վանաձորում։ Նրա հայրը՝ Ռուբեն Դարչինյանը, եղել է Հայաստանի օլիմպիական ըմբշամարտի մարզիչ։ Վիկը երազում էր դառնալ բռնցքամարտիկ հինգ տարեկանից[2]։ 2020 թվականին ամուսնացել է Ջավահիր Եղիկյանի հետ։

Մասնագիտական կարիերայի մարտացանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
38 հաղթանակ (27 նոկաուտ, 11 միավորներով), 5 պարտություն (1 նոկաուտ, 4 միավորներով), 1 ոչ-ոքի[3]
Արդյունքը Ռեկորդը Հակառակորդը Տեսակը Ռաունդը Ամսաթիվը Վայրը Գրառումներ
Հաղթանակ 38-5-1 Պուերտո Ռիկո Լուիս Դել Վալ UD 10 2012-09-29 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆոքսվուդս Ռեզորտ, Մաշանտակետ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ Նվաճել է NABF երկրորդ թեթևքաշային կարգում թափուր տիտղոսը
Պարտություն 37-5-1 Ճապոնիա Շինսուկե Յամանակա UD 12 2012-04-06 Ճապոնիա Տոկյո ինթերնեյշնլ Ֆորում, Տոկյո, Ճապոնիա WBC թեթևքաշային տիտղոսի համար
Պարտություն 37-4-1 Պանամա Անսելմո Մորենո UD (12) 2011-12-03 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Honda Center, Անահայմ, Կալիֆոռնիա, ԱՄՆ WBА թեթևքաշային տիտղոսի համար
Հաղթանակ 37-3-1 {{{2}}} Էվանս Մբամբա PTS 12 (12) 2011-09-03 {{{2}}} Մարզահամերգային համալիր, Երևան, Հայաստան IBO թեթևքաշային տիտղոսի համար
Հաղթանակ 36-3-1 {{{2}}} Յոննի Պերես TD 5 (12) 2011-04-23 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Nokia Theater, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ Նվաճել է IBO թեթևքաշային տիտղոսը։ Դարչինյանն առաջին ռաունդում արդյունավետ հարվածներ կատարելով՝ երկրորդում նոկդաունի է ենթարկել Պերեսին։
Պարտություն 35-3-1 {{{2}}} Աբներ Մարես SD 12 2010-12-11 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Emerald Queen Կազինո, Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ
Հաղթանակ 35-2-1 {{{2}}} Էրիկ Բարսելոնա UD 12 2010-05-20 Ավստրալիա Leagues Club, Պարամատտա, Նյու Սաութ Ուելս, Ավստրալիա Նվաճել է IBO տիտղոսը թեթևքաշային կարգում, որը թափուր էր
Հաղթանակ 34-2-1 {{{2}}} Ռոդրիգո Գուերերո UD 12 2010-03-06 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Agua Caliente Casino, Ռանչո Միրաժ, Կալիֆոռնիա, աՄՆ Պաշտպանել է WBA/WBC աշխարհի չեմպիոնի տիտղոսները գերթեթևքաշային կարգում
Հաղթանակ 33-2-1 {{{2}}} Թոմաս Ռոխաս KO 2 (12) 2009-12-12 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Agua Caliente Casino, Ռանչո Միրաժ, Կալիֆոռնիա, աՄՆ Պաշտպանել է WBA/WBC աշխարհի չեմպիոնի տիտղոսները գերթեթևքաշային կարգում
Պարտություն 32-2-1 {{{2}}} Ժոզեֆ Ակբեկո UD 12 2009-07-11 Ամերիկայի Միացյալ Նահանգներ BankAtlantic Center, Սանռայզ, Ֆլորիդա, ԱՄՆ Կորցրել է IBF տիտղոսը
Հաղթանակ 32-1-1 {{{2}}} Խորխե Արսե RTD 11 (12) 2009-02-07 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Honda Center, Անահայմ, Կալիֆոռնիա, աՄՆ Պաշտպանել է IBF/WBA/WBC տիտղոսները։ Մարտը դադարեցվել է 11-րդ ռաունդում՝ բժշկի հրահանգով (խիստ վնասվել էին Արսեի երկու աչքերը)
Հաղթանակ 31-1-1 {{{2}}} Քրիստիան Միխարես KO 9 (12) 2008-11-01 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Home Depot Center, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ Միացրել է IBF/WBA/WBC աշխարհի գերթեթևքաշային տիտղոսները և պաշտպանել IBF աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Հաղթանակ 30-1-1 {{{2}}} Դմիիտրի Կիրիլով KO 5 (12) 2008-08-02 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Emerald Queen կազինո, Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ Նվաճել է IBF գերթեթևքաշային տիտղոսը։
Ոչ-ոքի 29-1-1 {{{2}}} Զետա Գորես SD 12 2008-02-02 {{{2}}} Cebu City Waterfront հյուրանոց և կազինո, Բարանգայ Լահուգ, Սեբու, Ֆիլիպիններ
Հաղթանակ 29–1 {{{2}}} Ֆեդերիկո Կատուբեյ TKO 12 (12) 2007-10-20 {{{2}}} «Auburn RSL» ակումբ, Օուբուրն, Սիդնեյ, Նյու Սաութ Ուելս, Ավստրալիա Հաղթել է ազատ IBO և IBF ավստրալա-ասիական գերթեթևքաշային տիտղոսները։
Պարտություն 28–1 {{{2}}} Նոնիտո Դոներ TKO 5 (12) 2007-07-07 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Harbour Yard Arena, Բրիդջպորտ, Քոնեքթիքուտ, ԱՄՆ Կորցրել է IBF և IBO թեթևքաշային տիտղոսները։
Հաղթանակ 28–0 {{{2}}} Վիկտոր Բուրգոս TKO 12 (12) 2007-03-03 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Home Depot Center, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ Պաշտպանել է IBF և IBO տիտղոսները։ Բուրգոսը տապալվել է 2-րդ ռաունդում։
Հաղթանակ 27–0 {{{2}}} Գլեն Դոներ TD 6 (12) 2006-10-07 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Mandalay Bay հանգստյան գոտի և կազինո, Լաս Վեգաս, Նեվադա, ԱՄՆ Պաշտպանել է IBF և IBO տիտղոսները
Հաղթանակ 26–0 {{{2}}} Լուիս Մալդոնադո TKO 8 (12) 2006-06-03 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Thomas & Mack Կենտրոն, Լաս Վեգաս, Նեվադա, ԱՄՆ Պաշտպանել է IBF և IBO տիտղոսները։
Հաղթանակ 25–0 {{{2}}} Դիոսդադո Գաբի TKO 8 (12) 2006-03-03 Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Chumash» Կազինո, Սանտա Ինյեզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ Պաշտպանեց IBF և IBO տիտղոսները։
Հաղթանակ 24–0 {{{2}}} Խայիր Խիմենեզ TKO 5 (12) 2005-08-24 Ավստրալիա «Entertainment» կենտրոն, Սիդնեյ, Ավստրալիա Պաշտպանել է IBF և IBO տիտղոսները։
Հաղթանակ 23–0 {{{2}}} Մզուկիսի Սիկալի TKO 8 (12) 2005-03-27 Ավստրալիա «State Sports» Կենտրոն, Հոմբուշ Ռեյ, Սիդնեյ, Ավստրալիա Պաշտպանել է IBF տիտղոսը և հաղթել IBO-ն։
Հաղթանակ 22–0 {{{2}}} Իրրն Պաչեկո TKO 11 (12) 2004-12-16 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Seminole Hard Rock հյուրանոց և կազինոo, Հոլիվուդ, Ֆլորիդա, ԱՄՆ Հաղթել է IBF տիտղոսը
Հաղթանակ 21–0 {{{2}}} Ֆալազոնա Ֆիդալ TKO 2 (8) 2004-04-16 Ավստրալիա Basketball Stadium, Դանդենոնգ, Վիկտորիա, Ավստրալիա
Հաղթանակ 20–0 {{{2}}} Ուանդի Սինգվաչա KO 5 (12) 2003-12-12 Ավստրալիա Badgery's Pavilion, Հոմբուշ Ռեյ, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 19–0 {{{2}}} Դոզեր Տեբինգ KO 11 (10) 2003-10-03 Ավստրալիա Badgery's Pavilion, Հոմբուշ Ռեյ, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 18–0 {{{2}}} Ալեխանրո Ֆելիքս Մոնտիել UD 10 2003-08-08 Ավստրալիա Panthers World of Entertainment, Փենրիթ, Ավստրալիա
Հաղթանակ 17–0 {{{2}}} Ուանդի Սինգվաչա TKO 4 (12) 2003-06-13 Ավստրալիա Auburn RSL ակումբ, Օուբուրն, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 16–0 {{{2}}} Ռաուլ Էլիսեո Մեդինա TD 8 (12) 2003-04-11 Ավստրալիա Panthers World of Entertainment, Փենրիթ, Ավստրալիա
Հաղթանակ 15–0 {{{2}}} Ֆիզես Ոռ Սուզապոլ TKO 3 (12) 2002-12-13 Ավստրալիա Rosehill Gardens Racecourse, Ռոզհիլ, Ավստրալիա
Հաղթանակ 14–0 {{{2}}} Ալբերտ Ռեսլի TKO 3 (8) 2002-11-09 Ավստրալիա Challenge մարզադաշտ, Փերթ, Արևմտյան Ավստրալիա
Հաղթանակ 13–0 {{{2}}} Համադանի Տամագոլիա KO 4 (?) 2002-10-25 Ավստրալիա Star City Կազինո, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 12–0 {{{2}}} Պսնոմդեյ Օհյուտհանաքորն TKO 4 (12) 2002-08-02 Ավստրալիա Le Montage Function կենտրոն, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 11–0 {{{2}}} Ջունիոր Ֆարզան Ալի TKO 6 (12) 2002-06-14 Ավստրալիա Enmore թատրոն, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 10–0 Պրասոբ Նուկլիանգ KO 2 (8) 2002-04-19 Ավստրալիա La Montage Function Կենտրոն, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 9–0 {{{2}}} Ուին Նեյշնմեն TKO 3 (8) 2002-02-08 Ավստրալիա La Montage Function Կենտրոն, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 8–0 Թաիլանդ Պունա Էմինենտ KO 3 (8) 2001-11-16 Ավստրալիա Nineveh Sports Club, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 7–0 Ուգանդա Սանդե Կիզիտո TKO 7 (10) 2001-10-18 Ավստրալիա Star City Կազինո, Սիդնեյ, Ավստրալիա Հաղթել է ազատված ավստրալիական թեթևքաշային տիտղոսը։
Հաղթանակ 6–0 Պրասոբ Նուկլիանգ TKO 6 (8) 2001-08-31 Ավստրալիա Eastern Suburbs Rugby League Club, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 5–0 Դեյվիդ Փիքնել KO 3 (?) 2001-08-03 Ավստրալիա Bellevue Function Կենտրոն, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 4–0 Ուգանդա Սանդե Կիզիտո PTS 6 (6) 2001-06-29 Ավստրալիա Bellevue Function կենտրոն, Բենքսթաուն, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 3–0 Ֆիլիպիններ Սելվիո Գլինոկո TKO 2 (6) 2001-04-20 Ավստրալիա Le Montage Function կենտրոն, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 2–0 Ավստրալիա Հիչեմ Բլիդա PTS 4 (4) 2001-02-09 Ավստրալիա Le Montage Events կենտրոն, Լեյչարդտ, Սիդնեյ, Ավստրալիա
Հաղթանակ 1–0 Ուգանդա Սանդե Կիզիտո PTS 6 (6) 2000-11-03 Ավստրալիա Star City Կազինո, Սիդնեյ, Ավստրալիա Վիկ Դարչինյանի դեբյուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մարտն անցկացրել է 2000 թվականին, պրոֆեսիոնալ ռինգում ստացել է Կատաղած ցուլ մականունը։ Արդեն 2004 թվականին նա իրավունք է ստացել մարտահրավեր նետելու IBF վարկածով աշխարհի չեմպիոն կոլումբիացի Իռեն Պաչեկոյին (մինչև 50,8 կգ)։ Մարտը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին, արդեն 8-րդ ռաունդից մարտը ստացել է ագրեսիվ բնույթ, Դարչինյանը 11-րդ ռաունդի սկզբում երկու անգամ նոկդաունի է ենթարկել Պաչեկոյին: 2-րդ նոկդաունից հետո մրցավարը կանգնեցրել է կռիվը` հաղթանակը տեխնիկական նոկաուտով շնորհելով Վիկ Դարչինյանին։ 2005-2007 թվ ականներին Վիկ Դարչինյանը հաջողությամբ 6 անգամ պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, բռնցքամարտի աշխարհի ամենամեծ ռեզոնանսը պայմանավորված էր մեքսիկացիներ Լուիս Մալդոնադոյի և Վիկտոր Բուրգոսի հետ նրա մենամարտերով։ Անպարտելի Լուիս Մալդոնադոյի դեմ մենամարտը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսին Լաս Վեգասում: Շատ երկրպագուների կողմից մարտը համարվել է գեղեցիկ և դիտարժան, Դարչինյանը 8-րդ ռաունդում կարողացել է տեխնիկական նոկաուտով հաղթանակ տանել։ Վիկ Դարչինյանը 2007 թվականի մարտի 3-ին մենամարտել է IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն (մինչև 49 կգ) Վիկտոր Բուրգոսի հետ, 2-րդ ռաունդում Դարչինյանը Բուրգոսին նոկդաունի է ենթարկել, չնայած Դարչինյանի բացարձակ առավելությանը` Բուրգոսը և նրա թիմը չեն ցանկացել, որպեսզի մրցավարը կանգնեցնի կռիվը։ Մարտը շարունակվել է մինչև 12-րդ ռաունդ և ավարտվել Վիկ Դարչինյանի հաղթանակով: Մրցավարը տեսնելով, որ Բուրգոսը չի կարողանում մենամարտել 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին, կանգնեցրել է կռիվը։ Մարտից հետո Բուրգոսը տեղափոխվել է հիվանդանոց: Նրան վիրահատել են ներգանգային հեմատոմիայի հեռացման համար։

Մարտ Նոնիտո Դոների դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկ Դարչինյանը 2007 թվականի հուլիսին անցկացրեց իր տիտղոսի 7-րդ պաշտպանությունը, նրա մրցակիցը եղավ ֆիլիպինցի Նոնիտո Դոները։ 2006 -ի Հոկտեմբերին Դարչինյանն արդեն հաղթել էր Նոնիտո Դոների ավագ եղբորը՝ Գլեն Դոներին, և այս պայքարում համարվում էր բացահայտ ֆավորիտ։ Մենամարտը անցավ շատ համառ և դաժան ֆիլիպինցին ստիպում էր չեմպիոնին անընդհատ պաշտպանվել իրենից, արդեն 5-րդ ռաունդում Նոնիտո Դոները ձախ հուկ հարվածով Դարչինյանին գցեց ռինգի հատակին ենթարկվելով նոկաուտի։ Դարչինյանը փորձեց բարձրանալ սակայն կորցնելով հավասարակշռությունը հայտնվեց ռինգի պարանների վրա ինչից հետո մրցավարը կանգնեցրեց մարտը։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Վիկը կրեց իր առաջին պարտությունը, մարտը ստացավ «տարվա ախորժակ» և «տարվա նոկաուտ» կարգավիճակը։

Մարտ Դմիտրի Կիրիլովի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնիտո Դոներից կրած պարտությունից հետ Դարչինյանը հայտարարեց իր ռևանշի ցանկության մասին, սակայն Դոների թիմի կողմից նա ստացավ մերժում ինչից հետո Վիկը որոշեց տեղափոխվել ավելի ծանր քաշային կարգ։ Արդեն 2008 թվականին Վիկ Դարչինյանը իրավունք ստացավ մարտահրավեր նետել թռիչքային քաշային կարգում (մինչև 52 կգ) IBF վարկածով աշխարհի չեմպիոն ռուս Դմիտրի Կիրիլովին։ Մենամարտը կայացավ 2008 թվականի օգոստոսի 2-ին ամերիկյան Տակոմա քաղաքում, մարտը անց է կացվել փոփոխական հաջողություններով մինչև 5-րդ ռաունդ։ Մարտի 5-րդ ռաունդի սկզբում Կիրիլովը ստանալով գլխին մի քանի ուժեղ հարվածներ հայտնվեց ռինգի հատակին, նա կարողացավ բարձրանալ 3 հաշվին, նա փորձեց պայքարը շարունակել մինչև ռաունդի ավարտը սակայն Դարչինյանի կողմից բաց թողնված հաջորդ ձախ հուկ հարվածը դեպի մրցակցի ծնոտը նրան կրկին գցեց ռինգի հատակին։ Մրցավարը բացեց հաշիվը սակայն ռուս տղամարդը չկարողացավ ոտքի կանգնել 10-րդ վայրկյանին, մրցավարը արձանագրեց նոկաուտը։

Մարտ Քրիստիան Միյարեսի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Դարչինյանը որոշեց միավորել գոտիները։ 2008 թվականի նոյեմբերի 1-ին ամերիկյան Կարսոն քաղաքում նա պայքարում էր աշխարհի երկրորդ չեմպիոնական տիտղոսի համար, WBS և WBA վարկածով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Քրիստիան Միյարեսի դեմ։ Առաջին ռաունդի վերջին վայրկյաններին Դարչինյանը ձախ վերին հարված հասցնելով մրցակցի դեմքին ենթարկեց նոկդաունի, մեքսիկացին կարողացավ բարձանալ մայն 8 հաշվին։ Մարտի ընթացքում Մեյարեսը փորձեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը սակայն 9-րդ ռաունդի վերջին վայրկյաններին Դարչինյանը իրականացնելով ձախ կարթ հարված մրցակցին կրկին ուղարկեց ռինգի հատակին։ Մրցավարը հաշվեց մինչև 5-ը և տեսնելով մեքսիկացու անշարժ պառկած լինելը գետնին դադարեցնում է հաշիվը արձանագրելով նոկաուտը։

Մարտ Ժոզեֆ Ագբեկոյի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկ Դարչինյանը տեղափոխվեց բարձր քաշային կարգ (մինչև 53.5 կգ) մարտհրավեր նետելով IBF վարկածով բանտամուսային չեմպիոն գանացի բռնցքամարտիկ Ժոզեֆ Ագբեկոյին։ Պայքարը տեղի ունեցավ 2009 թվականի հուլիսի 11-ին Ֆլորիդայում։ Մենամարտը տևեց մինչև 12-րդ ռաունդ անց կացվելով համառ և հավասար, պայքարի ավարտին միավորների հաշվարկով գանացի բռնցքամարտիկը ճանաչվեց մարտի հաղթող։

2010-2011 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Դարչինյանի կրած պարտությունը Ագբեկոյից նա չկորցրեց իր չեմպիոնական տիտղոսները որոնք նվաճել էր երկրորդ քաշային կարգում, սակայն Ագբեկոյի դեմ մարտից հետո Վիկը ստացել էր լուրջ վնասվածքներ և նրա ապաքինումը երկար ժամանակ պահանջեց ինչի արդյունքում նա չկարողացավ նշանակված ժամկետներում իրականացնել IBF գոտու պաշտպանությունը։ Այդ ամենի արդյունքում նա ստիպված եղավ IBF գոտին թափուր թողնել, սակայն Դարչինյանը հաջողությամբ պաշտպանել էր WBA և WBS չեմպիոնական տիտղոսները 2009 թվականի դեկտեմբերին Թոմաս Ռոյասի դեմ մենամարտում 2010 թվականի մարտին Ռոդրիգո Գուերեյի դեմ մենամարտում։ 2011 թվականին նա պարտվեց մեքսիկացի Աբներ Մարեսին։

Չեմպիոնական մարտ Անսելմո Մորենոյի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկ Դարչինյանը 2011 թվականի դեկտեմբերի 3-ին հանդիպեց WBA վարկածով աշխարհի չեմպիոն պանամացի Անսելմո Մորենոյի հետ։ Մարտը անց կացվեց փոփոխական հաջողություններով, տևեց մինչև 12-րդ ռաունդ։ Մորենոն միավորների առավելությամբ ճանաչվեց մարտի հաղթող։

Չեմպիոնական մարտ Շինսուկե Յամանակեյի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

WBS Վարկածով չեմպիոնական տիտղոսին տիրանալու համար 2012 թվականի ապրիլին Դարչինյանը մարտ ունեցավ նույն վարկածով աշխարհի չեմպիոն ճապոնացի Շինսուկե Յամանակեյի դեմ։ Մավորների առավելությամբ Յամանակեն ճանաչվեց մարտի հաղթող։

Երկրորդ մարտը Նոնիտո Դոների դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկ Դարչինյանը 2013 թվականի նոյեմբերի 3-ին անցկացրեց երկար սպասված ռևանշ մենամարտը ֆիլիպինցի Նոնիտո Դոների դեմ, նրանք ռինգում վերջին անգամ հանդիպել էին 6 տարի առաջ։ Մենամարտը նախատեսված էր 10 ռաունդից սակայն 9-րդ ռաունդում Դոները Դարչինյանին հենեց պարանների վրա և հարվածների տարապ իրականացրեց երկու ձեռքերով, մրցավարը տեսնելով որ Վիկը չի կարողանում շարունակել մարտը միջամտեց և կանգնեցրեց կռիվը։ Մարտում Դոները ճանաչվեց հաղթող։

Չեմպիոնական մարտ Նիկոլաս ՈՒոլթերսի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 7-ին Դարչինյանը հանդիպել է յամայկացի բռնցքամարտիկ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս ՈՒոլթերսի հետ։ ՈՒոլթերսը Դարչինյանին նոկաուտի է ենթարկել 5-րդ ռաունդում։

Չեմպիոնական մարտ Խոսես Կուելարի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 6-ին Դարչինյանը հանդիպել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն արգենտինացի Խոսես Կուելարին։ Կուելարը Դարչինյանին նոկաուտի է ենթարկել 8-րդ ռաունդում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. HyeFighters «Հայրերի Հարցազրույց» Արխիվացված 2014-08-26 Wayback Machine HyeFighters (2011-12-08): Վերցված՝ 2012-05-17:
  3. [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկ Դարչինյան» հոդվածին։